Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

 2017թ. հոկտեմբերի 17-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Ցուցադրություն-քննարկմանը մասնակցում էին ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

Կայացավ «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը»  փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» փաստագրական ֆիլմը պատմում էր տարբեր երկրների մայրաքաղաքների հնության մասին, ներկայացնում, որ Երևանը 29 տարի ավելի վաղ է հիմնադրվել, քան «Հավերժական քաղաք» Հռոմը:

Ուսանողները ֆիլմի միջոցով ծանոթացան մեր քաղաքամայր Երևանի պատմությանը, քաղաքի հետ կապված կարևոր իրադարձություններին:

Կայացավ «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը»  փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը

Հետաքրքիր քննարկում ծավալվեց ֆիլմում փաստերով հերքվող՝ քաղաքի պատմության վերաբերյալ միջազգային հարթակներում տարածված ադրբեջանական ապատեղեկատվության շուրջ:

Կրթաթոշակային ծրագիր «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ»

Կրթաթոշակային ծրագիր  «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ»

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ» -ի կրթաթոշակը տրամադրվում է 2018թ. գարնանային կիսամյակի համար միայն Հայաստանում գործող համալսարանների համար:

Դիմել կարող են  բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.

-Ունեն հայկական ծագում (կարող են լինել ՀՀ կամ  այլ երկրի քաղաքացիներ):

-Կրթություն են ստանում ՀՀ պետական համալսարաննների բակալավրիատում   կամ մագիստրատուրայում:

-Բարձր առաջադիմություն են ցուցաբերել ավագ դպրոցում կամ  համալսարանում եթե արդեն ուսանող են:

-Կրթաթոշակը տրամադրում է ուսման վարձի  մինչև 50% զեղչ, ուստի դիմորդը պետք է ունենա ֆինանսավորման այլ աղբյուրներ և ներկայացնի  մնացած գումարի վճարման բավարար ապացույցներ:

Դիմորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (անգլերեն թարգմանության կարիք չկա):

-Լրացված դիմում:

http://www.hovnanianfoundation.am/wp-content/uploads/2017/10/ApplicationFormArm.pdf

-Անձնագրի պատճեն:

 -Ուսումնական հաստատության  կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի  մասնագիտությունը և տարեկան ուս. վարձի չափը:

– Մինչ օրս ստացած գնահատականների մասին տեղեկանք:

 -Աշխատավայրից տեղեկանք աշխատավարձի չափի վերաբերյալ (դիմողի աշխատելու պարագայում):

– Ծնողների աշխատավայրից տեղեկանք և կամ տեղեկանք համապատասխան մարմիններից գործազրկության կամ անապահովության վերաբերյալ:

– Արական սեռի դիմորդները պետք է ներկայացնեն նաև զինվորական գրքույկի պատճենը, ինչպես նաև այն էջը, որում նշված է ծառայություն իրականացրած վայրը կամ հերթապահության տեսակը:

– Կամավորական աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են:

– Ռեզյումե (պարտադիր չէ):

Կրթաթոշակների տրամադրման համար սահմանված չափորոշիչներից բացի  հիմնադրամի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև այլ հատուկ հանգամանքներ:

Դիմումները  պետք է ներկայացնել  2017թ. նոյեմբերի 1-ից 10-ը Հիմնադրամի գրասենյակ (ք.Երևան, Հանրապետության 37):

Մանրամասն՝ http://www.hovnanianfoundation.am/scholarships/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“КЛУБ ЛЮБИТЕЛЕЙ РУССКОЙ СЛОВЕСНОСТИ” ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

“КЛУБ ЛЮБИТЕЛЕЙ РУССКОЙ СЛОВЕСНОСТИ”  ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ համալսարանականներ, Ռուսաց  լեզվի և գրականության սեկցիայի նախաձեռնած “Клуб любителей русской словесности” գրական ակումբը 2017թ. հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 1-ը հայտարարում է մասնակցության հայտերի ընդունելություն:

Ակումբին կարող են անդամագրվել ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների ուսանողներ և դասախոսներ:

“Клуб любителей русской словесности” ակումբը կգործի նոյեմբերի 1-ից, յուրաքանչյուր հինգշաբթի՝ ժամը 14:00-ից, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում:

Հրավիրում ենք մասնակցելու «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի քննարկմանը

Հրավիրում ենք մասնակցելու «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի քննարկմանը

Եղիշե Չարենցի ծննդյան 120-րդ տարեդարձի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) և ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին կից գործող «Հինգշաբթի» գրական-գեղարվեստական ակումբը կազմակերպում են «Չարենց. Մի ճրագ մթում» ֆիլմի ցուցադրություն-քննարկում:

Այն տեղի կունենա 2017թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:10-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիվ 57 լսարանում:

Սիրով հրավիրում ենք:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

2017թ. հոկտեմբերի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի ուսանողները՝ տվյալ մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, տնտ. գիտ. թեկն., ասիստենտ Գ.Ավետիսյանի նախաձեռնությամբ, նույն ամբիոնի դասախոս Ա.Եգանյանի և հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Նախ՝ կենտրոնում ուսանողները հանդիպեցին ԿԲ վիճակագրության վարչության պետ Գագիկ Աղաջանյանին և ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս, ԿԲ դրամավարկային և ֆինանսական վիճակագրության  բաժնի պետ Ա.Ղալթախչյանին:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Գ.Աղաջանյանը  ուսանողներին ներկայացրեց ՀՀ ֆինանսական համակարգում ԿԲ-ի ունեցած դերը, գործառույթները, առանձնապես կարևորեց գների կայունացման խնդիրը, որը պետության մակրոտնտեսական կայունացման և տնտեսական աճի հիմքն է: Խոսելով Կենտրոնի վիճակագրական վարչության խնդիրների և իրականացվող գործառույթների մասին՝ Գ.Աղաջանյանն ընդգծեց վիճակագրության կարևորությունը դրամավարկային քաղաքականության իրականացման հարցում:

Այնուհետև «Գիտելիք հանուն զարգացման» կենտրոնի ղեկավարի տեղակալ Գայանե Շիմշիրյանը ուսանողներին ներկայացրեց շինության կառուցվածքը, նրանց հետ շրջեց Գիտահետազոտական կենտրոնի տարբեր բաժիններով՝ ուսանողներին հնարավորություն տալով ծանոթանալու նրանց գործունեությանը:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

Ուսանողներն այցելեցին ԿԲ-ի դրամագիտական  թանգարան, որտեղ համակարգող-էքսկուրսավար Շուշաննա Սարատիկյանը նրանց ներկայացրեց դրամի պատմությունը,  թանգարանում առկա դրամագիտական նմուշների ընդարձակ և հարուստ հավաքածուն՝ ընդգծելով  դրանց պատմամշակութային արժեքը,   ԿԲ-ի՝  տարբեր միջազգային մրցույթներում շահած  մրցանակները:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկԱ.Ղալթախչյանը ուսանողների հետ խոսեց նրանց ստացած գիտելիքների և տպավորությունների մասին: Նա ընդգծեց ԿԲ-ում աշխատելու առավելությունները, ապագա տնտեսագետներին կոչ արեց դառնալ լավ մասնագետներ՝ հավելելով, որ կադրային քաղաքականության հարցում Կենտրոնական բանկը առաջնային է համարում ոչ այնքան աշխատանքային փորձը, որքան մասնագիտական կարողությունները:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության IV կուրսի  ուսանողների այցը ՀՀ կենտրոնական բանկ

 

Ճանաչողական այցի ընթացքում մեր ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ և ամրապնդեցին իրենց գիտելիքները: