«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամ» -ի կրթաթոշակը տրամադրվում է 2018թ. գարնանային կիսամյակի համար միայն Հայաստանում գործող համալսարանների համար:
Դիմել կարող են բոլոր հետաքրքրված անձինք, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներին.
-Ունեն հայկական ծագում (կարող են լինել ՀՀ կամ այլ երկրի քաղաքացիներ):
-Կրթություն են ստանում ՀՀ պետական համալսարաննների բակալավրիատում կամ մագիստրատուրայում:
-Բարձր առաջադիմություն են ցուցաբերել ավագ դպրոցում կամ համալսարանում եթե արդեն ուսանող են:
-Կրթաթոշակը տրամադրում է ուսման վարձի մինչև 50% զեղչ, ուստի դիմորդը պետք է ունենա ֆինանսավորման այլ աղբյուրներ և ներկայացնի մնացած գումարի վճարման բավարար ապացույցներ:
Դիմորդը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը (անգլերեն թարգմանության կարիք չկա):
-Լրացված դիմում:
http://www.hovnanianfoundation.am/wp-content/uploads/2017/10/ApplicationFormArm.pdf
-Անձնագրի պատճեն:
-Ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, որտեղ նշված կլինի մասնագիտությունը և տարեկան ուս. վարձի չափը:
– Մինչ օրս ստացած գնահատականների մասին տեղեկանք:
-Աշխատավայրից տեղեկանք աշխատավարձի չափի վերաբերյալ (դիմողի աշխատելու պարագայում):
– Ծնողների աշխատավայրից տեղեկանք և կամ տեղեկանք համապատասխան մարմիններից գործազրկության կամ անապահովության վերաբերյալ:
– Արական սեռի դիմորդները պետք է ներկայացնեն նաև զինվորական գրքույկի պատճենը, ինչպես նաև այն էջը, որում նշված է ծառայություն իրականացրած վայրը կամ հերթապահության տեսակը:
– Կամավորական աշխատանքի վերաբերյալ փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են:
– Ռեզյումե (պարտադիր չէ):
Կրթաթոշակների տրամադրման համար սահմանված չափորոշիչներից բացի հիմնադրամի խորհուրդը կարող է հաշվի առնել նաև այլ հատուկ հանգամանքներ:
Դիմումները պետք է ներկայացնել 2017թ. նոյեմբերի 1-ից 10-ը Հիմնադրամի գրասենյակ (ք.Երևան, Հանրապետության 37):
Մանրամասն՝ http://www.hovnanianfoundation.am/scholarships/