Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հրավիրում ենք մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին

ՎիվաՍել-ՄՏՍ

Հարգելի՛ ուսանողներ, 2017թ.  նոյեմբերի 1-ից  ՎիվաՍել-ՄՏՍ-ում  մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ:

«Վիվա-Սթարթ» ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, մարդկային հարաբերությունների, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզկենտրոնների ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. դեկտեմբերի 29-ը:

Վերջում կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական աշխատանք ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

1. Ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում (8-ժամ) ներգրավվածությունը ծրագրի կիրառական մասին կդիտարկվի որպես առավելություն:

2. Բարձր առաջադիմությունը, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացումը, օտար լեզուների իմացությունը դիտարկվելու են որպես առավելություններ:

3. Հաղորդակցվելու գերազանց հմտություններ:

4. Դրական մոտեցում/էնտուզիազմ:

5. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն:

6. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք:

Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց`ըստ վերը նշված պահանջների:

Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:

Խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջված փաստաթղթերը:

Շնորհակալություն հետաքրքրության համար:

ՎիվաՍել-ՄՏՍ

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. սեպտեմբերի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ՀՀ արտգործնախարարի` ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցելության նպատակը 2018թ. Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի վերաբերյալ մասնաճյուղի ուսանողների հետ քննարկում անցկացնելն էր: 

Նախ՝ պարոն Աթաբեկյանը ուսանողներին հաղորդեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն:

Մասնավորապես նշվեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970 թ.-ին։ Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Նշվեց, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը (պաշտոնական կայքի հասցեն` www.francophonie.org

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ներկայացվեց, որ ՖՄԿ-ն իր առաջնային առաքելությունն է համարում աշխատանքները՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացման, կրթության և վերապատրաստման խթանման, տևական զարգացման գրասենյակի հետ համագործակցության խրախուսման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացման, անդամ-երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացման՝ նրանց տնտեսական աճն ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցության գործողություններով:

Ֆրանկոֆոնիայի ատյաններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ 2003թ. Հայաստանը Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում ձեռք է բերել ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ այնուհետև` 2008թ. հոկտեմբերին, Քվեբեկ-Կանադայի գագաթնաժողովում դարձել է ՖՄԿ-ի ասոցացված անդամ։ Հայաստանի և ՖՄԿ-ի միջև հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր էր 2010թ. ապրիլին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի պաշտոնական այցը Հայաստան: 2012թ. հոկտեմբերին Քինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանը ձեռք է բերում ՖՄԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ՝ դառնալով ՖՄԿ-ի 54-րդ անդամ-երկիրը:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վ.Աթաբեկյանը մասնաճյուղի ուսանողներին ներկայացրեց 2018թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի մասին, թե ինչպես  2016թ. նոյեմբերի 27-ին Անտանանարիվուում (Մադագասկար) ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Պարոն Աթաբեկյանը հանգամանորեն բացատրեց, թե ինչ հեռանկարներ կարող է բացել միջազգային գագաթնաժողովը Հայաստանի առջև՝ քաղաքական, մշակութային և տնտեսական առումներով:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները ՀՀ արտգործնախարարի խորհրդականին տվեցին թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

ՀՀ արտգործնախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Պարոն Աթաբեկյանը պատրաստակամություն արտահայտեց մասնաճյուղի ուսանողներին ևս հրավիրել ներկա գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովին:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

2017թ. սեպտեմբերի 17-23-ը ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահնազարյանը և «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանող Մհեր Մկրտումյանը մասնակցել են Հայաստանում կայացած՝ Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին (IEFA 2017-4th International EYP Forum in Armenia):

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

 Այն կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ (German  Federal  Foreign  Office)՝ «Կառուցելով հզոր եվրոպական հասարակություն» (“BASES – Building  a  Strong European  Society”) նախագծի շրջանակներում:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

«IEFA 2017»-ը առաջատարն էր ԵԵՊ Հայաստանում: Կրթական  ֆորումը համախմբել էր եվրոպական 40 երկրներից շուրջ 200 պատվիրակների:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Ֆորումը նպատակ ուներ քննարկելու «Կառուցենք ապագա՝ լուծելով անվտանգության մարտահրավերները ԵՄ-ում և արևելյան շրջաններում» թեմայով հարցեր:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Միջազգային ֆորումը սահմանել էր նոր ստանդարտներ, որոնք հնարավորություն էին տալիս երիտասարդ առաջնորդներին խորհրդակցել անվտանգության թեմաների շուրջ և նորարար լուծումներով ու գաղափարներով խթանել միջազգային երկխոսությունը:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Ֆորումի շրջանակներում նշվեց ՀՀ անկախության տոնը՝ հայկական մշակույթը ներկայացնելով միջազգային հարթակում:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

Մեր ուսանող-պատվիրակները, մասնակցելով Եվրոպական երիտասարդական պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին, ձեռք բերեցին միջմշակութային փորձ:

Մեր ուսանողները մասնակցեցին Եվրոպական երիտասարդական  պառլամենտի 4-րդ միջազգային ֆորումին

«Սովետական ժառանգություն» վիդեոշարքի համար զեկուցումների հրավեր

«Սովետական ժառանգություն» վիդեոշարքի համար զեկուցումների հրավեր

«:Բուն» գիտամշակութային հիմնադրամն իր նոր՝ «Սովետական ժառանգություն» վիդեոշարքին մասնակցելու և  զեկուցումներ ներկայացնելու համար հրավիրում է հետազոտողների, հասարակական, հումանիտար և այլ ոլորտների մասնագետների։

Ինչպիսի՞ն է Խորհրդային Միության ժառանգության ազդեությունը Հայաստանի ներկայիս զարգացման վրա։ Այս հարցը կարծես նոր է դառնում հայաստանյան հետազոտողների գիտական հետաքրքրությունների առարկան, թեև ԱՄՆ-ում  և Եվրոպայի շատ երկրներում սովետագիտությունը երկարամյա հետազոտական ավանդույթներ ունեցող գիտակարգ է: Հայաստանում, հետազոտությունների սահմանափակության և մի շարք այլ պատճառներով, ԽՍՀՄ տարիների վերաբերյալ ընդհանուր տրամադրությունները խիստ ծայրահեղ են և էմոցիոնալ՝ պարուրված կամ ԽՍՀՄ շրջանի իդեալականացմամբ և դրա հանդեպ կարոտախտով, կամ դեմոնիզացված են, մինչև անգամ ռուսատյաց:

Հետաքրքրված լինելով Խորհրդային Միության ժառանգության վերաբերյալ բազմակողմանի և ուսումնասիրությունների վրա հենված դիտարկումներով՝ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ֆինանսավորմամբ նախաձեռնում է վիդեոշարք՝ նվիրված Խորհրդային ժառանգության ընկալմանը: Այս նախաձեռնությամբ ցանկանում ենք հրաժարվել նշված ծայրահեղականացումներից, փորձելու ներկայացնել հետազոտություններով հիմնավորված իրատեսական մեկնաբանություններ:

«Սովետական ժառանգություն» վիդեոշարքը կհեռարձակվի www.Boon.am կայքում: Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 90000 դրամ (հարկերը ներառյալ)։

Զեկուցման հնարավոր թեմաները

Զեկուցման թեմաները կարող են ընդգրկել ստորև ներկայացվածները, սակայն չեն սահմանափակվում դրանցով: Մենք բաց ենք նոր թեմատիկ առաջարկների համար։

  • ԽՍՀՄ ուսումնասիրությունը որպես հասարակական և հումանիտար գիտությունների առարկա
  • ոչ ֆորմալ հարաբերություններ, նեպոտիզմը և կոռուպցիան սովետական կառավարման համակարգում
  • ազգայինը և սովետական սոցիալիզմը, ազգայինը և դասակարգայինը ԽՍՀՄ-ում
  • հանրային սոլիդարությունը և համայնքային վերահսկողությունը ԽՍՀՄ-ում
  • վերահսկողությունը և բռնությունը ԽՍՀՄ-ում
  • ինդուստրիալիզացիա, ուրբանիզացիա, քաղաքաշինություն և ճարտարապետություն
  • մոդեռնիզացիան ԽՍՀՄ-ում և սովետական մոդեռնիզմը
  • միգրացիան ԽՍՀՄ շրջանում. տեղաշարժի սահմանափակումներ և հնարավորություններ
  • ճշմարտությունը և ճշմարիտը` «ճիշտը» (ճիշտ խոսքը) ԽՍՀՄ շրջանում
  • սովետական լեզուն, հումանիտար և հասարակական գիտությունները ԽՍՀՄ-ում
  • արվեստ և մշակույթ, ինստիտուտների հիմնադրում, դրանց դերակատարկությունը և դրանց հետքը Հայաստանի ներկայիս արվեստի ճյուղերի վրա
  • աշխատանքի փիլիսոփայությունը և պրակտիկան
  • ազատություն, անվտանգություն և այլ արժեքները ԽՍՀՄ-ում
  • անձնազոհություն, հպարտություն, տառապանք և սովետական մարդու այլ հատկանիշներ
  • այլախոհությունը և տարբերը ԽՍՀՄ-ում
  • գաղափարախոսությունը և իրականությունը ԽՍՀՄ-ում
  • անկախության շրջանի վերաիմաստավորում. անկախության այլընտրանքները և դրանց զարգացման հնարավոր սցենարները
  • ԵԱՏՄ. խորհրդային հետքի հետխորհրդային դերակատարումը և միջազգային համագործակցության հնարավորություններ
 

Ընտրության ժամանակ նախապատվությունը կտրվի այն զեկույցներին, որոնք

  • ամուր փաստարկված են և հիմնավորված են փաստաթղթերի, բանավոր պատմությունների, արխիվային նյութերի, հուշագրությունների կամ այլ հիմնավոր աղբյուրների վրա
  • անդրադառնում են խորհրդային շրջանի իներցիային և Հայաստանի ներկայիս գործընթացների վրա դրանց ազդեցությանը
  • հաշվի են առնում ԽՍՀՄ տարբեր փուլերի առանձնահատկությունները

Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ

  • կարևորում ենք զեկուցման լեզվի պարզությունը և հասկանալիությունը, օրինակներով հագեցվածությունը և լայն լսարանի համար հետաքրքիր ներկայացումը
  • խրախուսում ենք Հայաստանի դեպքերը ԽՍՀՄ և/կամ սոցիալիստական ճամբարի այլ երկրների հետ համեմատելը
  • զեկուցման ակնկալվող ծավալը՝ 20-30 րոպե

Ինչպես դիմել

Դիմումները կարող եք ներկայացնել tvboon3@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև 2017թ. հոկտեմբերի 25-ը: Դիմումի փաթեթը պետք է ներառի զեկուցողի ինքնակենսագրականը (CV) և զեկուցման համառոտագիրը (շուրջ 400 բառ), որը կպարունակի զեկուցման վերնագիրը, զեկուցման հիմնական գաղափար(ներ)ը, դրանք հիմնավորող հիմնական փաստարկները և ուսումնասիրության/վերլուծության մեթոդաբանությունը: 

Կարևոր ամսաթվեր 

Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 25 հոկտեմբերի, 2017թ.:

Ընտրված զեկույցների հայտարարում՝ 30 հոկտեմբերի, 2017թ.:

Նկարահանումների սկիզբ՝ 19 նոյեմբերի, 2017թ.:

Աղբյուրը՝ https://armacad.info

 

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը համալրվեց ևս 90 գրքերով

Նոր՝ 2017-2018 ուստարում ԵՊՀ Իջևանի մաս­նաճյուղի գրադարանը հերթական անգամ համալրվեց նոր գրա­կա­նութ­յամբ՝ 90 մասնագիտական գրքերով:

30-09-2017-1

Ստորև ներկայացնում ենք ձեռք բերված գրականության ցանկը՝ այբբենական կարգով, ըստ մասնագիտությունների.

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը համալրվեց ևս 90 գրքերով

Տնտեսագիտության տեսություն

Զբոսաշրջություն 

  1. Անտոնյան Միրա,Սահակյան Անահիտ, Խաչատրյան Արտակ,  Մարկոսյան Ռուբեն, Գեղամյան Նունե, Ոսկանյան Աննա, Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 176 էջ (2 օրինակ):
  2. Համբարձումյան Անահիտ, Մարդկային ռեսուրսներ և աշխատանքային էկոնոմիկա, Ուսումնական ձեռնարկ, Երկրորդ, լրամշակված հրատարակություն: Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 276 էջ (2 օրինակ):
  3. Մենեջմենթ, խմբ.` Սուվարյանի, Երևան, 1999:
  4. Մովսիսյան Թ., Հաշապահական հաշվառում. Ուսումնական ձեռնարկ, Երևան, 2015, 484 էջ (2 օրինակ):
  5. Պետրոսյան Ա., Վիճակագրության ընդհանուր տեսություն, Երևան, 2009, 282 էջ (2 օրինակ):
  6. Սարգս­յան Ա. Զ., ­Համ­բար­ձում­յան Ռ.Պ., Մար­ջան­յան Ա.Մ.­Օ­գա­նե­զո­վա, Ն.Ս. և­ ու­րիշ­ներ, Հաշ­վա­պա­հա­կան հաշ­վա­ռում: Ու­սում­նա­կան ձեռ­նարկ, Երևան, 2009, 524 էջ:
  7. Սարգսյան Հայկ,Մարգարյան Հասմիկ, Տնտեսագիտության տեսություն, Ուսումնական ձեռնարկ, գիտ. խմբ.` Հ. Աղաջանյան, Գ. Գալստյան (երկրորդ հրատարակություն, լրամշակված և վերախմբագրված), Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 320 էջ (2 օրինակ):
  8. Վալեսյան Լ., Քաղաքական աշխարհագրություն, Երևան, 1999:
  9. Плохотников К., Основы Эконометрики, Москва, 2014, 297 c.

 

Պատմություն 

  1. Գանձակեցի Կիրակոս, Հայոց պատմություն, Երևան, Սովետական գրող, 1982, 352 էջ:
  2. Գալթունգ Յոհան, Հաղթահարել և փոխակերպել. կոնֆլիկտաբանական աշխատանքի ներածություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 314 էջ:
  3. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Գլխ. խմբ.` Գ.Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, 534 էջ:
  4. Խանզատյան Ս., Անդրանիկ, Երևան, Խորհրդային գրող, 1989, 448 էջ:
  5. Հակոբյան Թ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, ԵՊՀ, ԵՊՀ հրատ, 2007, 520 էջ:
  6. Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հատոր 2, կազմողներ` Պ. Հովհաննիսյան, Ա. Մովսիսյան, Երևան, ԵՊՀ հրատ, 2011, 696 էջ:
  7. Հայկական սկզբնաղբյուրները Վրաստանի մասին (Ե-Ժ դարեր), Քաղեց և ծանոթագրեց Ռուզաննա Հարությունյանը, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 314 էջ:
  8. Նազարյան Հայկ, Տեղեկատվական պատերազմներ և դիվանագիտություն, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 146 էջ:
  9. Սաքայան Դորա, «Նրանց քշում են անապատները…». Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիները Հայոց ցեղասպանության ականատեսներ (1915-1918),Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 424 էջ:
  10. Սիմոնյան Արամ, Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ. Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 742 էջ:
  11. Федеорова О., Допетровская Русь. Исторические портреты, Москва, 2008, 380 c.
  12. Hayruni Ashot, Armenien in der deutschen Aussenpolitik im Jahre 1918, Jerewan, Verlag der SUJ, 2017, 164 s. 

 

Հոգեբանություն և մանկավարժություն 

  1. Ավանեսյան Հրանտ, Պրոյեկտիվ մեթոդների գիտակիրառական առանձնա- հատկությունների համակարգումը, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 258 էջ (2 օրինակ): 
  2. Գրին Էլդա, Աֆեկտ, Երևան, Զանգակ հրատ, 2017, 112 էջ:
  3. Կարապետյան Ս., Շախերյան Ս., Տարիքային ֆիզիալոգիա,Երևան, Լույս, 1981, 264 էջ:
  4. Հարությունյան Նազիկ,Ղազարյան Արևիկ,  Ղուկասյան Լուսիկ, Սոցիալական մանկավարժություն, Բուհական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 336 էջ (3 օրինակ):
  5. Հոգեդիագնոստիկա, Ուսումնական ձեռնարկ /ԵՊՀ: Կազմ.՝ Ռ. Ստեփանյան, Ա. Գալստյան/, Եր., ԵՊՀ հրատ., 2012թ. 210 էջ (5 օրինակ):
  6. Պապոյան Վ.,Գալստյան Ա., Սարգսյան Դ., Մուրադյան Ե., Սովորողի ինքնուրույնութ-յան և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում, Մեթոդական ուղեցույց, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 78 էջ:
  7. Պերցեպտիվ գործընթացների հոգեբանություն Դասընթացի նյութերի ժողովածու (կազմող և խմբագիր Ս. Ս. Ամիրյան), Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 136 էջ (2 օրինակ):
  8. Տարիքային և մանկավարժական հոգեբանություն, խմբ.` Պետրովսկու, Երևան, «Լույս» հրատ., 1977, 399 էջ:
  9. Ֆրոմ Էրիխ, Սիրելու արվեստ, Երևան, Էդիթ պրինտ, 2016, 224 էջ:
  10. Агузумцян Рубен, Папоян Вардуи, Галстян Алина,Мурадян Елена, Саргсян Диана, Психологическая безопасность личности в системе человек-транспорт, Ереван, Изд-во ЕГУ, 2017, 84 с. 
  11. Ануфриенко Светлана, Атанесян Артур, Боташева Асият, Мелконян Нвард,  Волочаева Оксана, Овчарова Галина, Мкртичян Артур,  Румачик Ирина,  Саядян Лианна, Мартиросян Нагаш, Тер-Арутюнян Артем, Актуальные вопросы массовой информации и политических коммуникаций, Коллективная монография, Ереван, Изд-во Ереванского государственного университета, 2017, 214 с. 

 

 Հայոց լեզու և գրականություն

Օտար լեզուներ

  1. Աբաջյան Աննա,Դիլբարյան Նարինե, Յուզբաշյան Անահիտ, Հայոց լեզվի պատմություն, Բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 444 էջ (2 օրինակ):
  2. Աբրահամյան Ս., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, հատոր 2, Երևան, «Լույս» հրատ., 1975, 480 էջ:
  3. Ավետիսյան Հ., Ղազարյան Ռ., Գրաբարի ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2002, 300 էջ (2 օրինակ):
  4. Ավետիսյան Յու., Հայոց լեզու և խոսքի մշակույթ, Երևան, ԵՊՀ հրատ, 2016, 512 էջ (3 օրինակ):
  5. Արսենյան Վահե, Ուիթմենյան ավանդույթները և XX դարի առաջին կեսի ամերիկյան պոեզիան, Մենագրություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 144 էջ:
  6. Գաբրիելյան Վազգեն, Գրավոր խոսք, Երևան, Լիմուշ հրատ., 2012, 295 էջ:
  7. Գաբրիելյան Վ., Հայ նորագույն գրականություն. Սփյուռքահայ գրականություն, Ուսումնական ձեռնարկ, 3-րդ՝ լրամշակված հրատարակություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 424 էջ: 
  8. Գալստյան Հ., Ճիշտը և սխալը, Երևան, «Զանգակ-97» հրատ., 2007, 96 էջ:
  9. Գյուրջինյան Դ., Հեքեքյան Ն., Հայոց լեզու, Գործնական աշխատանքների ձեռնարկ բուհերի ուսանողների համար, Երևան, Էդիթ պրինտ հրատ., 2015, 256 էջ (3 օրինակ):
  10. Խաչատրյան Լ., Լեզվաբանության ներածություն, Երևան, Զանգակ 97, 2008, 304 էջ:
  11. Հայոց լեզվի ուսուցման հարցեր: Հայոց լեզուն տարրական դաս., Երևան, Լույս հրատ., 1986, 153 էջ:
  12. Պապոյան Ա., Բադիկյան Խ., Ժամանակակից հայոց լեզվի շարահյուսություն, Երևան, ԵՊՀ հրատ., 2003, 462 էջ (2 օրինակ):
  13. Ջահուկյան Գ., Աղայան Էդ., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, հատոր I, Երևան, «Լույս» հրատ., 1980, 528 էջ (2 օրինակ):
  14. Սաֆարյան Վազգեն, Հայ միջնադարյան գրականություն, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 362 էջ (2 օրինակ):
  15. Մոեմ Սոմերսեթ, Թատրոն, Երևան, Սովետական գրող, 1985, 264 էջ:
  16. Մորավիա Ալբերտո, Չոչարա, Երևան, ՀայՊետՀրատ, 1962, 445 էջ:
  17. Սարգսյան Լուսինե, Բանավոր թարգմանության հմտությունների ուսուցման մեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 50 էջ (2 օրինակ):
  18. Քալանթարյան Ժենյա, Քննադատությունն իբրև գործնական գրականագիտութ-յուն,Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 290 էջ (2 օրինակ):
  19. Ֆրանսիական կլասիցիզմ, Երևան, ԵՊՀ հրատ., 1982, 264 էջ:
  20. Попова И. Н., Казакова Ж. А. Грамматика французского языка. – Издательство” Нестор Академик”, 2004 (2 օրինակ).
  21. Русский язык: Учебник для студентов филологических факультетов с армянским языком обучения. Под общей редакцией Л.Мкртчяна. Ереван: Изд-во Ереван.ун-та, 2004 (2 օրինակ).
  22. Gabrieljan Juri, Grammatiktheorien moderner Germanistik, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 80 էջ:
  23. Girunyan Gayane, Text – Discourse – Knowledge (An Introductory Course in Textlinguistics), Դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 376 էջ:
  24. Karapetyan Marina,Vartapetian Zarouhi, Hovhannisyan Gayane, Petrosyan Arshaluys, Building ESP Listening Skills: Political Leadership, YSU Publishing House, Yerevan, 2017, 106 p. 

 

Բնական գիտություններ 

  1. Աղաջանյան Ա., Թռչունյան Ա., Բույսերի կենսաքիմիա, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 152 էջ:
  2. Ավետիսյան Ռուբիկ,Տոնոյան Գագիկ, Սարգսյան Սոնա, Պետրոսյան Անուշ, Գործույթների հետազոտման մաթեմատիկական մեթոդներ, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 136 էջ (2 օրինակ):
  3. Դումանյան Վահրամ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 132 էջ (2 օրինակ):
  4. Գալստյան Լևոն, Բարձրագույն մաթեմատիկա. Մաս II. մեկ փոփոխականի դիֆերենցիալ հաշիվ, Բուհական դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 118 էջ (2 օրինակ):
  5. Գրիգորյան Կարինե,Մարտիրյան Արմեն, Սննդի անվտանգության, սննդի քիմիայի և սննդարտադրական տեխնոլոգիաների անգլերեն–հայերեն–ռուսերեն տերմինա-բանական համառոտ բառարան, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 70 էջ (2 օրինակ):
  6. Խաչատրյան Ռ., Օպտիմիզացիայի մեթոդներ, Երևան, ԵՊՀ հրատ, 2014, 134 էջ (2 օրինակ):
  7. Մարգարյան Շիրազ,Գրիգորյան Կարինե, Մոլեկուլային ֆլուորեսցենցիայի հիմունքները, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 132 էջ:
  8. Չուբարյան Ա,Մովսեսյան  Հ.,  Սայադյան Ս., Հաշվարկելիության բարդության տեսության հիմնադրույթները, Ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 62 էջ (2 օրինակ): 
  9. Սաղաթելյան Կ., Օպտիմալացման մեթոդներ, Երևան, ԵՊՀ հրատ., 2013, 238 էջ (2 օրինակ):