2015թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի բաց առաջնություն: Մասնակցել ցանկացողները մինչև ապրիլի 5-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:
Հիմնական
Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ
2015թ. մարտի 25-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ, որոնց մասնակցում էին տարբեր ֆակուլտետներից 25 մարզիկ-մարզուհիներ:
Շախմատի առաջնությունում իրեն հավասարը չունեցավ մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Ռազմիկ Հովսեփյանը` գրավելով առաջին տեղը:
Սեղանի թենիսի առաջնությունում տղաներից հաղթող ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:
Աղջիկներից հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:
Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:
Գլոբալ կրթական ցուցահանդես Երևանում
Կրթաթոշակային մրցույթներն անցկացնում է Գլոբալ Բրիջ Ուսումնական Կենտրոնը Ապրիլ, Մայիս ամիսներին: Կրթաթոշակները տրվում են ՋիՍիԷսԻ (GCSE), Էյ լեվել (A-level), Ամերիկյան ավագ դպրոց (American High School) և Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագրերով ուսանելու համար:
Նշենք, որ տվյալ ծրագրերն ավարտելուց հետո դպրոցականները հնարավորություն ունեն ընդունվել աշխարհի ցանկացած համալսարան: Տվյալ կրթաթոշակային ծրագրերով ուսանած հայազգի ուսանողները նախկինում արդեն ընդունվել են աշխարհի լավագույն համալսարաններ, ինչպիսիք են Լոնդոնի Համալսարանային Քոլեջը (UCL), Տորոնտոյի համալսարան, Քեմբրիջի Համալսարան և այլն, և ֆինանսավորվել են ԼՈՒՅՍ հիմնադրամի կողմից:
Ծրագրի օրակարգն այստեղ
Աղբյուրը` armacad.info
«ԱՐՓԱ»-ն հայտարարում է նորարարության մրցույթ
ԱՐՓԱ ինստիտուտը հայտարարում Է նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ համալսարանական ուսանողների և ասպիրանտների համար:
Առաջին մրցանակ՝ $ 2.000, 2-րդ՝ $ 1.000, 3-րդ՝ $ 600 և 4-րդ մրցանակ՝ $ 400:
Մրցանակների հանձման հանդիսավոր արարղությունը տեղի կունենա Երևանում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2015 թ. մայիսի 30-ն է:
Ընդունման պայմաններին ծանոթանալու համար այցելել ԱՐՓԱ-ի կայքէջ՝ http://www.ARPAinstitute.org:
Հարցերի դեպքում դիմել՝ info@ARPAinstitute.org կայքեջին:
Ներկայացված հայտերը կարժևորվեն բարձրակարգ մասնագետների կողմից:
Լավագույն կհամարվի այն հայտը, որը լիովին կհամապատասխանի հետևյալ պայմաններին՝
ա) բաղդատված նմանօրինակ աշխատանքները պետք է գերազանցեն վերջիններին,
բ) հայտի բացատրականին կցված են բավարարաչափ փորձարարական արդյունքներ և հաշվարկումներ:
Աղբյուրը` www.ysu.am
Տնօրենը հանդիպեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ
2015թ. մարտի 23-ին ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում տեղի ունեցավ տնօրենի հանդիպումը «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների հետ:
Հանդիպման նպատակը մասնաճյուղի ռազմահայրենասիրական ակումբի աշխատանքների պլանավորումն էր:
Կարևորելով ակումբի գործունեությունը` Ս.Առաքելյանը նշեց, որ նպատակահարմար է մարտական դիրքերում ծառայած ուսանողներին ներգրավել ռազմահայրենասիրական ակումբի աշխատանքներում:
Տնօրենը նաև հայտնեց, որ սերժանտական կոչման հավակնորդները պետք է քննություն հանձնեն Երևանում:
Պարոն Առաքելյանը ակումբի անդամներին հորդորեց լինել առավել նախաձեռնող, մաղթեց անկոտրում կամք, մարտական ոգի և նպատակասլացություն իրենց բոլոր ձեռնարկումներում:
Հանդիպման ընթացքում ակումբականները ներկայացրին իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկան մի շարք առաջարկներով:
Մասնավորապես առաջարկվեց կազմակերպել ճանաչողական էքսկուրսիաներ Հայաստանի պատմամշակութային վայրեր, Հայոց ցեղասպանության և այլ թեմաներով անցկացնել գիտական բանավեճեր, դպրոցներում` սեմինարներ, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբում ունենալ երգչախումբ, որը կկատարի զուտ հայրենասիրական երգեր, որոշ ժամանակով կցվել Իջևանի զորամասին և այլն:
Ներկայացված առաջարկները տնօրենի կողմից արժանացան հավանության: