Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մարտի 31-ի տնօրենության նիստում

2015թ. մարտի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները՝ Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին հրավիրված էին մասնաճյուղի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահները, ուսումնական խորհրդատուները:

Քննարկվեցին մասնաճյուղում գիտական խորհրդի նիստ հրավիրելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպվելիք միջոցառումների անցկացման, 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության մասին մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կհրավիրվի Գիտական խորհրդի նիստ` ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոնները հաստատելու, անգլերեն լեզվի կենտրոն ստեղծելու, «Հայոց լեզու և գրականություն» դասընթացի դասավանդման վերաբերյալ օրակարգային հարցերով:

2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների կարգապահության հետ կապված` նշվեց, որ ամփոփված արդյունքների համաձայն` «Լավագույն կուրս» են ճանաչվել «Սերվիս» մասնագիտության երկրորդ, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսերը:

Կարգապահությամբ աչքի են ընկնում նաև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին և երկրորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երրորդ, «Պատմություն» մասնագիտության երկրորդ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ, «Սերվիս» մասնագիտության երրորդ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երկրորդ, «Դիզայն» մասնագիտության առաջին կուրսերը:

Որոշվեց`

• 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ուսանողների հաճախումները գնահատել բավարար:

• Հանձնարարել ՄԿՈԱ բաժնին ուսանողների կարգապահության խնդիրների ուղղությամբ կատարել վերլուծական աշխատանք:

• Հանձնարարել ֆակուլտետների դեկաններին հետևել ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով սահմանված ուսումնական պրոցեսի իրականացման ժամանակացույցների պահպանմանը:

Հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ

2015թ. մարտի 30-ին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխության համար» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ:

Մասնաճյուղում ծրագիրը գործում է 2009 թվականից սկսած:

Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացվել է թվով 20 նախաձեռնություն, որոնք ներառել են տարբեր ոլորտներ` բնապահպանական, գյուղական, հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրման, սպորտի և այլն:

Այս նախաձեռնության («Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա») նպատակն էր նպաստել հասարակության շրջանում Արցախյան ազատամարտի մասնակիցների սխրագործությունների և քաջագործությունների ճանաչողական մակարդակի բարձրացմանը և ազատամարտիկների փորձի փոխանցմանը երիտասարդներին:

Հանդիպման ընթացքում ուսանողները հանդես եկան ոգեկոչող ու հայրենասիրական ելույթներով` երգերով ու բանաստեղծություններով, ազատամարտիկներին ուղղեցին հարցեր, նրանց խնդրեցին պատմել իրենց անցած հերոսական ուղուց և ստացան թանկագին խորհուրդ-խրատներ` հայրենիքն անմնացորդ սիրելու և պաշտպանելու մասին:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահ Սամվել Առաքելյանը` խորապես շնորհակալություն հայտնելով Արցախյան ազատամարտի մասնակիցներին` իրենց կատարած սխրանքների, հայրենանվեր մեծ գործի համար, նշելով, որ սուրբ պարտականություն է ազատամարտիկներին հիշելը, որն ավելի շատ հենց երիտասարդներին է պետք, որ հայրենասիրության դասեր առնեն, օրինակ վերցնեն նրանցից, որ իրենց հայրենի հող ու ջրի իսկական տիրոջ ու պաշտպանի գիտակցությունն ունենան:

Վերջում ազատամարտիկներին հանձնվեցին «Գնահատելով անցյալը` շարժվենք դեպի ապագա» ծրագրի շրջանակներում նրանց մասին տպագրված գրքույկներ, վկայականներ ու փոքրիկ նվերներ:

Սեղանի թենիսի բաց առաջնություն

2015թ. ապրիլի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա սեղանի թենիսի բաց առաջնություն: Մասնակցել ցանկացողները մինչև ապրիլի 5-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ

2015թ. մարտի 25-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություններ, որոնց մասնակցում էին տարբեր ֆակուլտետներից 25 մարզիկ-մարզուհիներ:

Շախմատի առաջնությունում իրեն հավասարը չունեցավ մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Ռազմիկ Հովսեփյանը` գրավելով առաջին տեղը:

Սեղանի թենիսի առաջնությունում տղաներից հաղթող ճանաչվեց Հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:

Աղջիկներից հաղթեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Մանուչարյանը:

Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին հուշանվերներով:

Գլոբալ կրթական ցուցահանդես Երևանում

Ապրիլի 10-ին և 11-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա կրթական ցուցահանդես, որի ընթացքում հայազգի դպրոցականներն ու ուսանողները կտեղեկանան արտերկրում կրթական և կրթաթոշակային հնարավորություններին: Իսկ մի քանի պայծառ հայազգի դպրոցականներ կրթաթոշակներ կստանան արտերկրում ուսանելու համար:

Հայաստան են ժամանել Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Թայլանդում և Հայաստանում գործող 10 միջազգային միջնակարգ/ավագ դպրոցների և համալսարանների ներկայացուցիչներ:

Ապրիլի 10-ին և 11-ին «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցող կրթական ցուցահանդեսին նրանք հայ ուսանողներին և նրանց ընտանիքներին կներկայացնեն  կրթական, ինչպես նաև մրցութային կարգով պայծառ հայազգի դպրոցականներին առաջարկվող կթաթոշակային հեռանկարները արտասահմանում:

Կրթական ցուցահանդեսը կազմակերպում է Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոնը:

Ցուցահանդեսին մասնակցում են հետևյալ ուսումնական հաստատությունները՝

  • UWC Դիլիջանի դպրոց
  • Քեթս ԱքադեմիԲոստոնԱՄՆ
  • Քեթս ՔոլեջՄԹ
  • Սթադի Գրուփ՝ Բելերբիս Քոլեջ, ՄԹ
  • Թայլանդի Ռիջենթս դպրոց
  • INTO, ԱՄՆ` (Հարավային Ֆլորիդայի (South Florida) ՀամալսարանՕրեգոնի Պետական Համալսարան, Կոլորադոյի Պետական Համալսարան, Մարշալի Համալսարան, Ջորջ Մեսոնի Համալսարան)
  • INTO, ՄԹ (Էքզետերի Համալսարան, Նյուքասլի Համալսարան, Բելֆասթի Համալսարան, Սթերլինգի Համալսարան:
  • Իսթ Անգլիայի Համասրանան
  • Մարանգոնիի Համալսարան
  • Հայաստանում Ամերիկյան Համալսարան
  • Գլոբալ Բրիջ ուսումնական կենտրոն

Կրթաթոշակներ տրամադրում են հետևյալ դպրոցները`

  • Ռիջենթս Միջազգային ԴպրոցԲանգկոկԹաիլանդուսման և կացությանարժողության մինչև 100% –ի հասնող կրթաթոշակ:
  • Քեթս ԱքադեմիԲոստոնԱՄՆուսման արժողության 30-100%-ի հասնողկրթաթոշակ:
  • ՔեթսՔոլեջՔեմբրիջՄԹուսման արժողության 20-50%-ի հասնողկրթաթոշակ:
  • Քեթս ՔոլեջՔենթերբուրիՄԹուսման արժողության 20-50%-ի հասնողկրթաթոշակ:
  • Չելսի Ինդիփենդենթ ՔոլեջԼոնդոնՄԹուսման արժողության 20-50%-իհասնող կրթաթոշակ 
  • Լենսդոուն ՔոլեջԼոնդոնՄԹուսման արժողության 20-50%-ի հասնողկրթաթոշակ:
  • Պասկալ Միջազգային Դպրոց, Լեֆկոսիա, Լիմասոլ, Լարնակա, Կիպրոս՝ ուսման արժողության 25-100%-ի հասնող կրթաթոշակ:

Կրթաթոշակային մրցույթներն անցկացնում է Գլոբալ Բրիջ Ուսումնական Կենտրոնը Ապրիլ, Մայիս ամիսներին: Կրթաթոշակները տրվում են ՋիՍիԷսԻ (GCSE), Էյ լեվել (A-level), Ամերիկյան ավագ դպրոց (American High School) և Միջազգային Բակալավրիատ (IB) ծրագրերով ուսանելու համար:

Նշենք, որ տվյալ ծրագրերն ավարտելուց հետո դպրոցականները հնարավորություն ունեն ընդունվել աշխարհի ցանկացած համալսարան: Տվյալ կրթաթոշակային ծրագրերով ուսանած հայազգի ուսանողները նախկինում արդեն ընդունվել են աշխարհի լավագույն համալսարաններ, ինչպիսիք են Լոնդոնի Համալսարանային Քոլեջը (UCL), Տորոնտոյի համալսարան, Քեմբրիջի Համալսարան և այլն, և ֆինանսավորվել են ԼՈՒՅՍ հիմնադրամի կողմից:

Ծրագրի օրակարգն այստեղ

Աղբյուրը` armacad.info