Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն

2013թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ  Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն:

Ուսանողական խորհրդի նախագահի թեկնածուներն էին “Պատմություն” մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանը, “Հայոց լեզու և գրականություն” մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Անուշավան  Աղաջանյաը,  “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի  Վանուհի Վանեսյանը, “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ճաղարյանը, “Անգլերեն լեզու և գրականություն” մասնագիտության  2-րդ  կուրսի ուսանողուհի Ջուլիետա Խոջումյանը, “Ֆրանսերեն լեզու և գրականություն” մասնագիտության  1-ին կուրսի ուսանողուհի Իրինա Աղաբեկյանը:

Ընտրության արդյունքում 14 կողմ ձայներով հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ ընտրվեց Վանուհի Վանեսյանը:

Ընտրությանը ներկա էր նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանըանը: Նա շնորհավորեց ֆակուլտետի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահին` մաղթելով աշխատանքային բուռն գործունեություն և  նորանոր հաջողություններ:

ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ԻՍՐԱՅԵԼ)

Իսրայելի կառավարությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաֆինանսավորմամբ հրավիրում է մասնակցելու կրթաթոշակային ծրագրի մրցույթին:

Հաղթողներին հնարավորություն կընձեռնվի 2014թ. մարտի 11-ից մինչև ապրիլի 9-ը մասնակցելու “Addressing the Urbanization Challenge” խորագրով վերապատրաստման միջազգային դասընթացին, որը  կկայանա Իսրայելի Ռեհովոթ քաղաքում:

Կրթաթոշակները նախատեսված են նախագծողների, ճարտարապետների, ինժեներների, տնտեսագետների, համայնքային ծառայողների, կառավարիչների, քաղաքականություն մշակող մասնագետների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և համայնքային կազմակերպությունների, ակադեմիական հիմնարկների և գործարար կազմակերպությունների ներկայացուցիչների համար, որոնք ներգրավված են հետնախորշերի բարեկարգման ծրագրերում:

Մրցույթին մասնակցելու հրավիրված յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը 3 թեկնածու:

Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:

Թեկնածուները պետք է լրացնեն կից ներկայացված հարցաթերթիկները և մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջված բոլոր փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև Իսրայելի դեսպանություն փոխանցվելիք բոլոր փաստաթղթերի բնօրինակները:

«Ստեղծագործ մտքի մրցույթ»

Ավարտուն աշխատանքդ ուղարկիր կազմակերպիչներին՝ amazon@editprint.am էլ. հասցեով: Նախնական փուլն անցնելուց հետո ստեղծագործության որոշակի ծավալ (ծավալը համաձայնեցվում է հեղինակի հետ) կտեղադրվի editprint.am կայքում: Կայքի այցելուները հնարավորություն են ունենում ստեղծագործությունները կարդալու և մեկնաբանություն թողնելու: Ստեղծագործություններին ծանոթանալուց հետո՝ գործերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ամփոփման փուլի ընթացքում ժյուրին կընտրի դրանցից լավագույններն ու կսահմանի եզրափակիչ փուլ անցած աշխատանքների ցանկը, որից հետո էլ հրատարակչությունը կընտրի հաղթողներին:

  • Կարող ես ընտրել առաջարկվող ժանրերից յուրաքանչյուրը՝ դետեկտիվ, արկածային, միստիկա, ֆանտաստիկա, փիլիսոփայական երկ, սիրային, կամ նույնիսկ յուրահատուկ ոճով միաձուլել դրանցից մի քանիսը՝ ստեղծագործել:
  • Ստեղծագործության ծավալը՝ 20 – 100 էջ. լրացրու տեքստն ըստ ձևաչափի՝ ներբեռնել
  • Կարող ես ստեղծագործել հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով:
  • Ստեղծագործությունդ կարող է տպագրված լինել 2003-2013թթ. ընկած ժամանակահատվածում (ուղարկելիս նշել տպագրության տեղը և ժամանակը):
sddddd
Մրցույթի մեկնարկը՝ 2013թ-ի դեկտեմբերի 3-ին: Ստեղծագործությունների ընդունման վերջնաժամկետը՝ 2014թ-ի հունիսի 1: Արդյունքների ամփոփման մեկամսյակ՝  2014թ-ի  հունիսի 1– հուլիսի 1:
1-2

 Մրցանակներ

  • գործերի հեղինակների հետ կկնքվի էքսկլյուզիվ պայմանագիր
  • գործերը կթարգմանվեն
  • կկատարվեն գրքի ձևավորման աշխատանքները
  • կպատրաստվեն գրքերի էլեկտրոնային տարբերակները, որոնք էլ կվաճառվեն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային գրախանութներում՝ amazon, ibookstore, smashwords, kobo, pubit, nook, editprint, booktango և այլն:

Այսքանով մրցանակները չեն սահմանափակվում:

2

Աղբյուրը` amazon.editprint.am

Սոցիալական մանկավարժության վերաբերյալ միջբուհական օլիմպիադա

2013թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Սոցիալական մանկավարժություն» առարկայից միջբուհական օլիմպիադա, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի, Վանաձորի և Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտների համապատասխան մասնագիտության ուսանողներ:

Օլիմպիադան անցկացնելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որի նախագահն էր Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ս.Սողոյանը, մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ. Վ.Ալեքսանյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի ժ/պ, մ.գ.թ., դոցենտ Վ.Բրուտյանը, նույն ամբիոնի դասախոս Ա.Հովակիմյանը, ՎՊՄԻ-ի գիտքարտուղար, դասախոս Ս.Բեժանյանը, ԳՊՄԻ-ի դասախոս Ա.Տոնոյանը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` բարձր գնահատելով այս մասնագիտության դերը մեր հասարակության մեջ:

Օլիմպիադան կրում էր գիտագործնական բնույթ` կյանքից վերցված իրադրություններին տալ գործնական լուծում:

Այն նպատակ ուներ սոցիալ-մանկավարժական իրադրային խնդիրների ներկայացման և քննարկման միջոցով ուսանողների մեջ ձևավորել մասնագիտական հմտություններ և կարողություններ:

Ուսանողները ներկայացրին և վերլուծեցին իրադրային խնդիրները` յուրաքանչյուրը իր մասնագիտության դիտանկյունից (մանկավարժ-հոգեբան, սոցմանկավարժ, սոցաշխատող):

Տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը հայտարարում է տեղական խորհրդատուների ընտրության մրցույթ` «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում   ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մանկավարժամեթոդական նյութեր  մշակելու համար:

Տեղական խորհրդատուների աշխատանքի շրջանակն է՝

  • ուսումնասիրել և տեղայնացնել ոլորտում առկա համապատասխան միջազգային փորձը,
  • մշակել ՀՀ հանրակրթական դպրոցների մանկավարժների մասնագիտական զարգացմանն ուղղված մանկավարժամեթոդական նյութեր:

Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են`

  • բարձրագույն կրթություն մանկավարժության, հասարակական գիտությունների և այլ համապատասխան  ոլորտներում,
  • դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառման վերաբերյալ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ,
  • ՀՀ հանրակրթական համակարգի և ոլորտում տեղի ունեցող  բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածություն,
  • մանկավարժամեթոդական նյութերի մշակման փորձառություն,
  • հայերենի գերազանց իմացություն,
  • անգլերենի իմացությունը ցանկալի է:

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրություն  /CV` անգլերեն և հայերեն լեզուներով, 1 լուսանկար, բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 2 երաշխավորագիր-նամակ [Recommendation letter]:

Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գրասենյակ մինչև 2013 թ. դեկտեմբերի 9-ը, ժամը 1700, հետևյալ հասցեով՝ ք.Երևան, Տիգրան Մեծի նրբ. 3, տարածք 17: Հեռախոս (374/10-55-30-04, 091-38-05-39):

Աղբյուրը`  edu.am