Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ

DSCN9165 2019թ. հունիսի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Ընդլայնված նիստին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության և  գրադարանային խորհրդի անդամները:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2018-2019 ուստարվա գործունեությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2018-2019 ուստարվա գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Նախ Վ.Պողոսյանը ներկայացրեց հաշվետու ուստարում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանային ֆոնդի համալրման մասին՝ նշելով, որ 2019թ. հունիսի 25-ի դրությամբ գրադարանային ֆոնդում առկա է շուրջ 18.970 միավոր գրականություն, որից 1950 էլեկտրոնային գրականություն, ավելի քան 1200 գիտական ամսագրեր և ժողովածուներ, ավելի քան 70 քարտեզ, 15.550 հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն։ Վ.Պողոսյանը նշեց, որ հաշվետու ուստարում գրադարանային ֆոնդը համալրվել է ավելի քան 640 միավոր գրականությամբ, որից 116 միավոր գրականությունը՝ գնման միջոցով, իսկ ավելի քան 500-ը՝ նվիրատվությամբ։ Հաշվետու ուստարում գրադարանի աշխատակիցների և համալսարանական այլ ստարաբաժանումների աշխատակիցների ջանքերով իրականացվել են 3 գրքերի շնորհանդեսներ, 5-ից ավելի բաց դաս-քննարկումներ, հեղինակների և ընթերցասերների հետ հանդիպումներ։

Գրադարանի վարիչը շեշտեց, որ հաշվետու ուստարում գրադարանի աշխատակիցներն ունեցել են մասնագիտական աճ, մասնակցել են տարբեր աշխատաժողովների։ Օրինակ՝ 2018թ. նոյեմբերի 1-2-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչը մասնակցել է ՀՀ գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանը կայացած «Նորարար գրադարաններ 2018» աշխատաժողովին, 2018թ. հոկտեմբերի 7-11-ին Վ.Պողոսյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում կազմակերպված՝ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդ հասարակական գործիչների ու ռուսաց լեզու և գրականություն դասավանդողների գիտաճանաչողական միջազգային աշխատաժողովին։

Անդրադառնալով ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանին՝ Վ.Պողոսյանը շեշտեց, որ բավականին մատչելի են կայքի կառուցվածքը, բաժինները, գիրք փնտրելու սկզբունքները։ Նա նշեց, որ կայքում գրքերը տեղադրված են ըստ մասնագիտական ուղղվածության, աջ մասում տեղադրված են նոր հրատարակված գրքերը, ձախ մասի ստորին հատվածում՝ հիմնական մասնագիտական գրքերը։ Ս.թ. հունիսի 25-ի դրությամբ էլեկտրոնային գրադարանում առկա է 906 գիրք, գրանցվել է 2.159.969 այցելություն, 185.498 այցելու: Վերջին 20 օրերին արձանագրվել է 71.728 այցելություն, 8.625  այցելու։

Տնօրենության նիստում ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի՝ 2018-2019 ուստարվա գործունեությունը գնահատվեց բավարար։

Նիստի մասնակիցներն էլ հանդես եկան մասնաճյուղի գրադարանի բարելավմանն ուղղված առաջարկություններով, որոնք քննարկվեցին և արձանագրվեցին՝ դրանք հաշվի առնելու նպատակով։

Ընթացիկ հարցերից հատկանշական է ԵՊՀ ԻՄ-ից երկու ուսանողի հեռացնելու հարցը, որի վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Նաիրա Առուշանյանը:

Այդ հարցի կապակցությամբ որոշվեց՝

  • Հիմք ընդունելով «ՀՀ ԲՈՒՀ-ի ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի III մասի 17-րդ կետը՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսի (պայմանական հրամանագրված) ուսանողուհի Սրբուհի Արարատի Մաթևոսյանին հեռացնել մասնաճյուղից՝ մինչև 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի սկիզբը ուսումնական պլանով առաջացած առարկայական տարբերությունը չհանձնելու պատճառով։
  • Հիմք ընդունելով «ՀՀ ԲՈՒՀ-ի ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի III մասի 21-րդ կետը՝ Հեռակա ուսուցման բաժնի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բակալավրի կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Անժիկ Գերասիմի Մովսիսյանին 2018-2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից հեռացնել մասնաճյուղից՝ տարկետման ժամկետը լրանալու և սահմանված ժամկետում տարկետումից վերադառնալու դիմում չներկայացնելու պատճառով:

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN8402

 

 2019թ. մայիսի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը, որը նախագահում էր Ա. Վ. Ցուցուլյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին, 2018-19 ուստարվա  I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքներին, 2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկին վերաբերող և մի շարք ընթացիկ հարցեր:

2018-19 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ մասնավորապես նշելով, որ կազմվել են ընթացիկ ստուգումների, ընթացիկ քննությունների և ամառային քննաշրջանի ժամանակացույցները, դրանք քննարկվել են դասախոսների և ուսանողների հետ, սահմանված ժամկետներում ներկայացվել ՈՒՄՎ, ծրարավորվել և կնքվել են ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները:

Նույն ուստարվա I կիսամյակի ուսանողական հարցումների արդյունքների վերաբերյալ դեկանները նշեցին, որ վերհանվել են խնդիրները, և ձեռնարկվել են համապատասխան քայլեր:

2019թ. հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը (ընդունելության քննությունները, տեղերը և վարձավճարների չափը) տնօրենության անդամների քննարկմանը ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Այս հարցի կապակցությամբ նշվեց, որ շուրջ 5 տարի է «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ հեռակա ուսուցման համակարգում չի իրականացվել ընդունելություն: Աշխատաշուկայի պահանջների ուսումնասիրության հիման վրա առաջարկվեց 2019թ. մասնագիտությունների ցանկում ներառել «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունը, որը տնօրենության անդամների կողմից արժանացավ հավանության:  

 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN7580

 2019թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում ամփոփվեցին 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները, որոնց մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարները:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը մասնավորապես նշեց, որ 2019թ. ապրիլի 8-13-ը ֆակուլտետում կայացած ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 200 ուսանող (IV կուրսի 74 ուսանող հանձնել է ավարտական քննություններ): Ընթացիկ քննությունների միջին ցուցանիշը 3,10 է (3,88՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում), ընթացիկ ստուգումների միջին ցուցանիշը 6,63 է (8,65՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում):

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատարը նշեց, որ ֆակուլտետում ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 74 ուսանող («Ֆինանսներ», «Տնտեսագիտություն»՝ 49 ուսանող, «Զբոսաշրջություն, «Սերվիս»՝ 25 ուսանող), իսկ IV կուրսի 33 ուսանող հանձնել է հանրագումարային քննություններ: Ընթացիկ քննությունների միջին ցուցանիշը 2,68 է (3,77՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում), ընթացիկ ստուգումների միջին ցուցանիշը 5,92 է (7,83՝ անվճար ուսուցման համակարգում սովորողների շրջանում):

Կիրառական արվեստի ֆակուլտետում ընթացիկ քննություններին և ստուգումներին մասնակցել է 46 ուսանող, IV կուրսի 16 ուսանող հանձնել է ավարտական քննություններ: Ֆակուլտետում ընդհանուր առաջադիմությունը կազմել է  90,3% (անցյալ տարվա համեմատ աճել է մոտ 8%-ով): Գնահատման պրոցեսին մասնակցել են նաև ամբիոնների վարիչները:

Բնական գիտությունների ֆակուլտետում քննությունների արդյունքների հիման վրա արձանագրվել է այս և նախորդ տարվա առաջադիմության համեմատական հետևյալ պատկերը.

 2017-18 ուստարի                                                  2018-19 ուստարի

  1. «ԻԿՄ» I կուրս 88,8%                                   1. «ԻԿՄ» I կուրս   33%
  2. «ԻԿՄ» II կուրս 85,7%                                  2. «ԻԿՄ» II կուրս  51,6%
  3. «ԻԿՄ» III կուրս 84,5%                                 3. «ԻԿՄ» III կուրս  57,2%
  4. «ՔԿԳ» II կուրս 85,2%                                  4. «ՔԿԳ» II կուրս    82,6%
  5. «ՔԿԳ» III կուրս 90%                                    5. «ՔԿԳ» III կուրս   51,8%:

2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի առաջին ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները տնօրենության նիստում գնահատվեցին բավարար:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև 2018-19 ուստարվա II կիսամյակում (11.02.2019-03.04.2019) ուսանողների հաճախումներին վերաբերող  և մի քանի ընթացիկ հարցեր, որոնց վերաբերյալ զեկույցներն ընդունվեցին ի գիտություն:

 

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN6877

2019թ. ապրիլի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության հերթական նիստը՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-19 ուսումնական տարվա II կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների ու ստուգումների, ավարտական կուրսերի քննությունների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող  և մի քանի ընթացիկ հարցեր:

Ընթացիկ քննությունների և ստուգումների, ավարտական կուրսերի քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Նշվեց, որ 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակի ուսումնական գործընթացի ժամանակացույցի համաձայն՝ 2019թ. ապրիլի 8-13-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կանցկացվեն 2018-19 ուստարվա II կիսամյակի բակալավրիատի առկա ուսուցման I ընթացիկ քննություններն ու ստուգումները, ավարտական կուրսերի քննությունները:

Իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ քննությունները պատշաճ կերպով անցկացնելու համար: Ֆակուլտետներին հատկացվել են ընթացիկ քննությունների համար նախատեսվող տետրերը, թեստային համակարգով իրականացվող քննությունների համար համարակալվել և կնքվել են ձևաթղթերը: Ներկայացված գրաֆիկները ստուգվել են, այնուհետև կազմվել է ժամանակացույց՝ քննական պրոցեսը տեսախցիկներով կահավորված լսարաններում իրականացնելու համար: Կազմվել է գրաֆիկ՝ քննաշրջանի ընթացքում ամենօրյա վերահսկողություն իրականացնելու նպատակով: Մասնաճյուղը պատրաստ է սկսելու քննական գործընթացը:

Ընթացիկ հարցերից հատկանշական է հեռակա ուսուցման համակարգում 2018-2019 ուստարվա 1-ին քննաշրջանից հետո կրեդիտներ կուտակած, ինչպես նաև ակադեմիական անբավարար առաջադիմության ու վճար չմուծելու պատճառով հեռացման ենթակա ուսանողների հարցը: Այդ հարցի կապակցությամբ մասնավորապես նշվեց, որ 28 ուսանող կուտակել է կրեդիտներ, 17 ուսանող ենթակա է հեռացման:  

Կայացավ տնօրենության հերթական նիստը

DSCN5755

2019թ. փետրվարի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական ամբիոններում առարկայական ծրագրերին, նույն կիսամյակում մի շարք ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնմանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ 2019թ. փետրվարի 1-8-ը Ուսումնամեթոդական վարչության աշխատակիցները, ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական ամբիոններում և Հեռակա ուսուցման բաժնում իրականացնելով առարկայական ծրագրերի ստուգում, հայտնաբերել են որոշ թերություններ:

Տնօրենության նիստում որոշվեց.

  • ԵՊՀ ԻՄ-ի մասնագիտական ամբիոնների վարիչներին հանձնարարել մինչև 2019թ. մարտի 1-ը վերացնել հայտնաբերված թերությունները,
  • սահմանված ժամկետից հետո կատարել կրկնաստուգում և թերությունների հայտնաբերման դեպքում պատասխանատուներին ենթարկել կարգապահական պատասխանատվության:
  • 2018-2019 ուսումնական տարվա II կիսամյակում ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերում վերականգնել 14 ուսանողների ուսանողական իրավունքները: