Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբում կայացավ «Մեքենայական ուսուցումը» թեմայով  սեմինար-քննարկումը

2018թ. մարտի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի նորաստեղծ Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբում կայացավ «Մեքենայական ուսուցումը» թեմայով սեմինար-քննարկումը, որը վարեց ակումբի գիտական ղեկավար, Բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Սմբատի Սիմոնյանը:

Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբում կայացավ  «Մեքենայական ուսուցումը» թեմայով  սեմինար-քննարկումը

Քննարկման սկզբում «Վեբ կայքերի դերը ժամանակակից աշխարհում» թեմայով զեկուցում կարդաց «ԻԿՄ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Սարմեն Բեջանյանը՝ ներկայացնելով իր ստեղծած վեբ կայքը։

Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբում կայացավ  «Մեքենայական ուսուցումը» թեմայով  սեմինար-քննարկումը

Սեմինար-քննարկման ընթացքում ներկայացվեցին Մեքենայական ուսուցման առանձնահատկությունները:

Կլոր սեղանի շուրջ իրականացվեց խաղային մեթոդով քննարկում՝ «Ի՞նչ է սովորող մեքենա կամ մեքենայով սովորելը» թեմայով:

Ա.Սիմոնյանը ուսանողներին ներկայացրեց «Գուշակիր հաջորդ թիվը» մաթեմատիկական հետևյալ խաղը.

«Գուշակեք հաջորդ թիվը.

1,1,2,3,5,8,13, ?

Եթե օգտագործենք Ֆիբոնաչիի հաջորդականությունը.

Xn+1 = X+ Xn-1 ; -ը, ապա պատասխանը կլինի 21: Սակայն ինչու՞ ոչ այլ թիվ, օրինակ, ինչու՞  ոչ 2799։ Օրինաչափություն չկա՞։ Այն գուցե՞ 20  է։

1,1,2,3,5,8,13, 20

Եթե օգտագործենք.

kexconacci11առնչությունը, ապա հաջորդ թիվը կստացվի 20»։

Նշվեց, որ այդ հաջորդականությունը 2017թ. հոկտեմբերին Երևանում կայացած «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովում Չիկագոյի համալսարանի դոկտոր Մեսրոբ Օհաննեսյանը անվանել է «Կեղծոնաչի»։

Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբում կայացավ  «Մեքենայական ուսուցումը» թեմայով  սեմինար-քննարկումը

Ներկայացված խաղը նպատակ ուներ, որ սուբյեկտը, դիտարկելով անցյալի տվյալները, կարողանա գնահատել ապագա դիտարկումները։

Տրվեց մեքենայական ուսուցման (“Machine learning”) սահմանումը. այն համակարգչային գիտությունների արհեսատական իտելեկտի ենթաբաժին է, որն ուսումնասիրում է ինքնուրույն ուսուցանվող համակարգերի մոդելներն ու դրանց կառուցման և ուսուցման համար նախատեսված ալգորիթմները։ Այն հնարավորություն է տալիս մեքենային փորձնական տվյալների հիման վրա սովորել այն, ինչը բացահայտ ծրագրավորած չէ։ Մեքենայական ուսուցումը նաև սերտ կապված է վիճակագրության և օպտիմիզացիայի հետ։ Այն մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների խաչմերուկում գտնվող ուղղություն է, որն ուսումնասիրում է, թե ինչպես կարող են համակարգչային ծրագրերը սովորել կատարել ինչ-որ գործողություններ՝ մեծ թվով օրինակներ նայելով:

Ներկայացվեցին մեքենայական ուսուցման կիրառության ոլորտները.

  • Որոնողական համակարգեր (Web search engine)
  • Խոսքի ճանաչում (Speech recognition)
  • Կենսաինֆորմատիկա (Bioinformatics)
  • Ձեռագիր տեքստի ճանաչում (Handwriting recognition)
  • Բնական լեզվի մշակում (Natural language processing)
  • Համակարգչային տեսլական (Computer vision)
  • Կերպարների ճանաչում (Pattern recognition)
  • Տեքստի էմոցիաների վերլուծություն (Sentiment analysis):

Նշվեց, որ վերջին տարիներին աշխարհում այդ ուղղությունը զարգանում է մեծ տեմպերով, բոլոր խոշոր համալսարաններն ու տեխնոլոգիական ընկերություններն ունեն այդ թեմայով զբաղվող հետազոտական խմբեր։ Որպես օրինակ նշվեց, որ մեքենայական ուսուցման շնորհիվ “Google DeepMind”-ում մշակված “AlphaGo” ծրագիրը, որը չինական “Go” խաղում կարողանում է հաղթել մարդկանց, “Facebook” սոցիալական ցանցը կույր օգտատերերի համար կարողանում է բառերով նկարագրել լուսանկարները, “Google”-ը բարձրացնում է մեքենայական թարգմանության որակը, “Microsoft”-ը կարողանում է վերծանել ձայնագրություններում հնչող խոսքը և այլն:

Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբում կայացավ  «Մեքենայական ուսուցումը» թեմայով  սեմինար-քննարկումը

Ծավալվեց բուռն քննարկում՝ ակումբի անդամների մասնակցությամբ:

Նշվեց, որ ակումբի հաջորդ քննարկումը նվիրված կլինի վիրտուալ իրականությանը (“Virtual Reality”) և 360 աստիճան տեխնոլոգիային:

Մատնանշելով, որ ակումբը կոչված է բարձրացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները, զարգացնելու նրանց  պրակտիկ գիտելիքներն ու կարողությունները՝ Ա.Սիմոնյանը ցանկություն հայտնեց, որ ակումբի քննարկումներին մասնակցեն, զեկուցումներով հանդես գան ոչ միայն ուսանողները, այլև դասախոսները կամ հրավիրյալ բանախոսները։

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում մասնաճյուղում

2018թ. մարտի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնը` ի դեմս դասախոս Սվետա Օհանյանի:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում մասնաճյուղում

Հայտնի է, որ աշխարհի տարբեր երկրներում մարտի 20-ը տոնում են որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային օր: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ևս անմասն չի մնում դրանից և ամեն տարի կազմակերպում է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում մասնաճյուղում

Այս տարի միջոցառմանը մասնակցում էին «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները, ովքեր հանդես եկան երգերով, բանաստեղծություններով՝ ներկայացնելով ֆրանսերենը որպես մշակութային, սիրո, քաղաքակրթության լեզու:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում մասնաճյուղում

Մասնակիցներն իրենց ելույթներով փորձեցին սեր, նվիրվածություն, հավատարմություն սերմանել ուսանողների մեջ, նրանց կոչ արեցին լինել հոգատար ամենքի նկատմամբ, սիրով ու ջերմությամբ շրջապատել հարազատներին, ակնածանքով վերաբերվել մեծերին, հավատարիմ լինել ընկերներին, հոգատարությամբ վերաբերվել բնությանը, երկիր մոլորակին, որն իրենց մի մասնիկն է, իրենց տունը:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում մասնաճյուղում

Վերջում ելույթ ունեցավ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Աիդա Մարդանյանը՝ բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար իր երախտագիտությունն ու գոհունակությունն արտահայտելով դասախոսին և ուսանողներին. «Շնորհակալ եմ, որ մեր բուհում Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շարքն այսպես սկսվեց. մի քանի օրից մեր ուսանողները համալսարանում կմասնակցեն Ֆրանկոֆոնիային նվիրված ինտելեկտուալ խաղի, իսկ ապրիլի 1-ին մի խումբ ուսանողներ իրենց կյանքի երազանքը կիրականացնեն՝ 1 ամիս հյուրընկալվելով Ֆրանսիայում: Դուք այսօր ապացուցեցիք, թե ինչու պետք է սովորել ֆրանսերեն. նախ՝ այն ՄԱԿ-ի պաշտոնական լեզուն է, Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջին լեզուն՝ անգլերենից առաջ և այլն: Սրտանց շնորհակալություն, որ այսօր մեր օրը տոն դարձրիք»:

Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում մասնաճյուղում

 

 

 

 

 

 

 

 

Կայացավ «Ճանաչված հայեր» թեմայով միջոցառումը

2018թ. մարտի 19-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «Ճանաչված հայեր» թեմայով միջոցառում, որը կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը:

19-03-2018-4

Ներկա էին մասնաճյուղի տարբեր մասնագիտությունների ուսանողներ: 

Կայացավ «Ճանաչված հայեր» թեմայով միջոցառումը

Զեկուցումներով հանդես եկան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Արմիդա Բաղիյանը, Ռոզա Մելքումյանը և «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Մհեր Ղալումյանը:

Կայացավ «Ճանաչված հայեր» թեմայով միջոցառումը

Ներկայացվեցին 19-րդ դարավերջի և 20-րդ դարի հայ գիտնականներն ու նրանց ձեռքբերումները, որոնք փոխեցին աշխարհը:

Կայացավ «Ճանաչված հայեր» թեմայով միջոցառումը

Անդրադարձ կատարվեց նույն ժամանակաշրջանի հայ գրականության նշանավոր ներկայացուցիչներին, արվեստի բնագավառում հայտնի հայերին, երգարվեստին ու թատրոնին:

 

 

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

2018թ. փետրվար և մարտ ամիսներին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում  ստեղծվեցին երեք նոր՝ Երիտասարդ ծրագրավորողների, ֆինանսիստների, դիզայներների ակումբները:

Փետրվարի 27-ին ստեղծվեց Երիտասարդ ծրագրավորողների (IT) ակումբը, որի գիտական ղեկավար նշանակվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ Աննա Սմբատի Սիմոնյանը:

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

Մարտի 3-ին հիմնադրվեց Երիտասարդ ֆինանսիստների ակումբը, որի գիտական ղեկավար նշանակվեց Տնտեսագիտության ֆակուլտետի ընդհանուր տնտեսագիտության  ամբիոնի դասախոս Արթուր Արծրունի Ղալթախչյանը:

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

Մարտի 13-ին ստեղծվեց Երիտասարդ դիզայներների ակումբը, որի գիտական ղեկավար նշանակվեց Կիրառական արվեստի  ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և դիզայնի  ամբիոնի ասիստենտ, ՀՀ  դիզայներների միության անդամ Քրիստինե Համլետի Մխիթարյանը:

Մասնաճյուղում ստեղծվել են երեք նոր ակումբներ

Հիմնադիրների խոսքով՝ նորաստեղծ ակումբները կոչված են բարձրացնելու Բնական գիտությունների, Տնտեսագիտության, Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների մասնագիտական հմտությունները, զարգացնելու նրանց  պրակտիկ գիտելիքներն ու կարողությունները:

Ակումբների ղեկավարներին հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն  ակումբների ապագա գործունեության վերաբերյալ:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների, դասախոսների հետ

2018թ. մարտի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների, Երևանից ժամանող դասախոսների հետ:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների,  դասախոսների հետ

Հանդիպումներին ներկա էին և Ուսումնամեթոդական վարչության պետը, տնօրենի խորհրդականը, հեռակա ուսուցման «Տնտեսագիտություն» և «Սերվիս» մասնագիտությունների պատասխանատուն, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, տարբեր ֆակուլտետների ամբիոնների վարիչներ, հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատուն: 

Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին գլխավորապես բաժնի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը, հեռակա ուսուցման համակարգի ուսանողների կարգապահությանը, առաջին հերթին հաճախումներին (կուրսերում պարտադիր առնվազն 50% ներկայության ապահովմանը), հաջորդիվ նրանց ուսման առաջադիմությանն ուղղված հարցեր:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների,  դասախոսների հետ

Տնօրենը բաժնի աշխատակիցներին հանձնարարեց խիստ հետևողականություն սահմանել ուսանողների կողմից անկարգապահության դրսևորումների նկատմամբ (տալ նախազգուշացում, նկատողություն, ընդհուպ հեռացում):  

 Դասախոսների հետ հանդիպման ընթացքում պարոն Առաքելյանն անդրադարձավ ուսումնական գործընթացի շարունակական բարելավման հետ կապված մի շարք խնդիրների՝  դասախոսների վերապատրաստման ծրագրերին, էլեկտրոնային դասախոսությունների առկայությանը, նյութատեխնիկական անհրաժեշտ միջոցների տրամադրմանը, այն ամենին, ինչը կարող է նպաստել դասավանդման և ուսումնառության գործընթացի արդյունավետության բարձրացմանը, որակի ապահովմանը:

Տնօրենը  հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների,  դասախոսների հետ