Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ “Клуб любителей русской словесности” գրական ակումբի քննարկումը՝ նվիրված ռուսաց լեզվի ծագմանը և զարգացմանը

2017թ. նոյեմբերի 18-ին ԵՊՀ ԻՄ-ի ռուսաց  լեզվի և գրականության սեկցիայի նախաձեռնած “Клуб любителей русской словесности” գրական ակումբի գործունեության շրջանակներում կայացավ դաս-քննարկում, որը նվիրված էր ռուսաց լեզվի ծագմանը և զարգացմանը:

Կայացավ “Клуб любителей русской словесности” գրական ակումբի քննարկումը՝ նվիրված ռուսաց լեզվի ծագմանը և զարգացմանը

Դաս-քննարկումը վարում էին Ռուսաց լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու բ.գ.թ., ասիստենտ Անժելա Այդինյանը, սեկցիայի դասախոս Սվետլանա Եղիազարյանը:

Կայացավ “Клуб любителей русской словесности” գրական ակումբի քննարկումը՝ նվիրված ռուսաց լեզվի ծագմանը և զարգացմանը

Ռուսաց լեզվի ծագմանը և զարգացմանը նվիրված դաս-քննարկմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների առաջին կուրսերի  ուսանողները, ակումբի անդամներ:

Դասը սկսվեց ռուսաց լեզվի ծագման և զարգացման մասին պատմող փաստագրական  ֆիլմի ցուցադրումով:

Կայացավ “Клуб любителей русской словесности” գրական ակումբի քննարկումը՝ նվիրված ռուսաց լեզվի ծագմանը և զարգացմանը

Այնուհետև ծավալվեց թեմայի շուրջ հետաքրքիր քննարկում:

Ուսանողները ներկայացրին ռուս և համաշխարհային մեծանուն գրողների և բանաստեղծների  խոսքերը, բանաստեղծություններ՝ նվիրված ռուսաց լեզվին:

Հնչեցին գեղեցիկ երգեր և երաժշտություն:

Մեր ուսանողը մասնակցեց «Ծրագրի նախագծում և կառավարում» (PDM) թեմայով կոնֆերանսին

2017թ. նոյեմբերի 16-17-ին «Բեսթ Վեսթերն Աղվերան» հյուրանոցում  (“Best Western Aghveran Hotel”) «Խաղաղության կորպուս-Հայաստան»-ը կամավորների և նրանց հայ գործընկերների համար կազմակերպել էր «Ծրագրի նախագծում և կառավարում» (PDM) թեմայով կոնֆերանսը, որի ընթացքում վերհանվեցին համայնքային խնդիրները, կատարվեց իրավիճակի գնահատում, որոշվեցին հնարավոր լուծելիները, և մշակեց ծրագիր դրանք իրագործելու համար։

Կոնֆերանսին մասնակցեց նաև ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը:

Մեր ուսանողը մասնակցեց «Ծրագրի նախագծում և կառավարում» (PDM)  թեմայով կոնֆերանսին

«Ծրագրի նախագծում և կառավարում» կոնֆերանսի մասնակիցներին նախ ներկայացվեցին Համայնքի մասնակցային վերլուծության (անգլ.՝ PACA)  և Ծրագրերի նախագծման և կառավարման (անգլ.՝ PDM) սկզբունքները, որոնք կօգնեն կյանքի կոչելու համայնքի զարգացմանը նպաստող տարաբնույթ ծրագրեր:

Այնուհետև մասնակիցները ծանոթացան ծրագրերի նախագծման և կառավարման փուլերին, հնարավորություն ունեցան ըստ այդ փուլերի իրականացնելու փորձնական աշխատանքներ, որպեսզի իրենց համայնքներում կարողանան գործի դնել դասընթացի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները:

Համայնքների զարգացման հարցում Խաղաղության կորպուսն ունի ռեսուրսահեն մոտեցում, այն է՝ ի հայտ բերել և օգտագործել համայնքի ռեսուրսներն ի նպաստ այդ իսկ համայնքի:

Կոնֆերանսի կազմակերպիչները համոզմունք արտահայտեցին, որ կամավորների և նրանց գործընկերների համար կազմակերպվող վերապատրաստական դասընթացները զգալիորեն կնպաստեն Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերին:

Համաժողովի փակման օրը մասնակիցներին  ներկայացվեցին «Խաղաղության կորպուս-Հայաստան»-ի կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհային ծրագրերը, որոնց նրանք հետագայում հնարավորություն կունենան դիմել՝ համայնքում ծրագրեր իրականացնելու համար:

Վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին կոնֆերանսին մասնակցելու հավաստագրեր:

 

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի հերթական համալրումը

2017-2018 ուստարվա I կիսամյակում «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գրադարանը հերթական անգամ համալրվեց մասնագիտական նոր գրքերով:

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի հերթական համալրումը

Ստորև ներկայացնում ենք ձեռք բերված գրականության ցանկը՝ այբբենական կարգով, ըստ մասնագիտությունների. 

Տնտեսագիտության տեսություն և զբոսաշրջություն 

  1. Ղարիբյան Գ., Խառատյան Ա., Իսահակյան Ռ., Անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացումները և մարդկային կապիտալի վերարտադրության հիմնախնդիրները, Երևան, 2017,  340 էջ (2 օրինակ):

Պատմություն 

  1. Ացամբա, Գուբեր, Սիմոնովսկայա, Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն. Միջին դարեր, Երևան, ԵՊՀ հրատ., 1978, 605 էջ:
  2. Ացամբա, Գուբեր, Սիմոնովսկայա, Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն. Նոր դարեր, Երևան, ԵՊՀ հրատ., 1978, 712 էջ:
  3. Գալոյան Գ., Հայաստանը մեծ տերությունների աշխարհակալման առճակատումներում, ՀՀ ԳԱԱ, Երևան, 2004, 822 էջ:
  4. Գասպարյան Ն., Հայն ու Հայաստանը օտարների աչքերով, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 196 էջ:
  5. Թոյնբի Ա., Հասու լինել պատմությանը, Երևան, «Անտարես», 2013:
  6. Կիրակոսյան Ջ., Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, 870 էջ:
  7. Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները. 1918 թվականից մինչև մեր օրերը, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 244 էջ:
  8. Շտայներ Ռուդոլֆ, Ինչպես հասնել բարձրագույն աշխարհների ճանաչողության, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատ., 2007, 212 էջ:
  9. Պետական տեղեկագիր, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, Երևան, 2017:
  10. Սկազկին, Միջին դարերի պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ, 1978, 852 էջ:
  11. Սկազկին, Միջին դարերի պատմություն, Երևան, ԵՊՀ հրատ., 1978, 530 էջ:
  12. Ստեփանյան Ա., Պատմության հետագիծը, Երևան, «Փրինթ ինֆո» հրատ., 2014, 496 էջ:
  13. Վիրաբյան Վ., Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ., Երևան, ԵՊՀ հրատ., 2011, 204 էջ:

 ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի հերթական համալրումը

Մանկավարժություն և հոգեբանություն

  1. Ապաքինում և հոգեսոցիալական վերականգնողական աշխատանք հոգեկան առողջության ոլորտում (ուսումնաօժանդակ ձեռնարկ), Երևան, ԵՊՀ հրատ., 2016, 298 էջ:
  2. Ղույումչյան Գ., Մանկավարժություն, հ. 1, Երևան, «Բեկոր» հրատ., 2017, 464  էջ:

Հայոց լեզու և գրականություն,  օտար լեզուներ 

  1. Ալիշան Ղ., Երկեր, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1981, 400 էջ:
  2. Աղաբաբյան, Հայ սովետական գրականության պատմություն, Երևան, ՀԽՍՀ ԳԱԱ հրատ., 1986, 576 էջ:
  3. Այտընյան Ա., Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Երևան, ԵՊՀ հրատ., 1987, 866 էջ:
  4. Ավետիսյան Յ., Թելյան Լ., Սարգսյան Լ., Ավետիսյան Լ., Հայոց լեզվի ուղեցույց, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 222 էջ (2 օրինակ):
  5. Ավետիսյան, Ղազարյան, Գրաբարի ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2007, 300 էջ:
  6. Բախչինյան Հ., Հայ միջնադարյան գրականություն, Երևան, 2006, 232 էջ:
  7. Բայրամյան Հր., Վրացերենի դասընթաց, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 306 էջ:
  8. Գալշոյան Մ., Քեզ վերևից չպետք է նայել, Երևան, «Նաիրի» հրատ., 1990, 288 էջ:
  9. Դավթյան Վ., Երկեր 2 հատորով, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1985 (3 հատորով):
  10. Էմին Գ., Երկերի ժողովածու 3 հատորով, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1985 (3 հատորով):
  11. Թոթովենց Վ., Երկեր 3 գրքով, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988 (3 հատորով):
  12. Կամյու Ալբեր, Երկեր, հ. 1, Երևան, 2002, 375 էջ:
  13. Կիրակոսյան Ա., Խորան, Երևան, «Նոր դար» հրատ., 1992, 383 էջ:
  14. Հեսսե Հերման, Տափաստանի գայլը, Երևան, «Անտարես» հրատ., 2014, 272 էջ:
  15. Մանդելշտամ Օ., Մեգանոմ, Երևան, «Ապոլոն» հրատ., 1993, 216 էջ:
  16. Շահնուր Շ., Նահանջը առանց երգի, Երևան, ԵՊՀ հրատ., 1994, 216 էջ:
  17. Շեքսպիր Վ., Լիր արքա, Երևան, «Հայաստան» հրատ., 1970, 238 էջ:
  18. Շիրազ Հ., Երկերի ժողովածու 2 հատորով, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1984 (2 հատորով):
  19. Չարենց Եղիշե, Ընտիր երկեր, հատոր Դ, Երևան, «Անտարես» հրատ., 2015, 424 էջ:
  20. Պարոնյան Շ., Այունց Ա., Լեզուն և մշակույթը ակադեմիական համատեքստում, Երևան, ԵՊՀ հրատ., 2017,  264 էջ (2 օրինակ):
  21. Պետրոսյան Վ., Հայկական էսքիզներ, Երևան, «Հայաստան» հրատ., 1984, 304 էջ:
  22. Ռեմբո Ա., Բանաստեղծություններ, Երևան, «Ապոլոն» հրատ., 1991, 190 էջ:
  23. Ռոլանդի երգը, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատ., 1995, 234 էջ:
  24. Սարտր Ժան-Պոլ, Սրտխառնոց, Երևան, «Անտարես» հրատ., 2016, 264  էջ:
  25. Սոսյուր Ֆ., Ընդհանուր լեզվաբանության դասընթաց, Երևան, «Փրինթինֆո» հրատ., 2008, 375 էջ:
  26. Ստենդալ, Կարմիրը և սևը, Երևան, «Անտարես» հրատ., 2012, 656 էջ:
  27. Վոյնիչ, Բոռ, Երևան, «Հայրապետ» հրատ., 1960, 360 էջ:
  28. Րաֆֆի, Երկերի ժողովածու հ. 1, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1983, 568 էջ:
  29. Րաֆֆի, Երկերի ժողովածու հ. 3, Երևան, «Սովետական գրող» հրատ., 1984, 464 էջ:
  30. Օսթին Ջեյն, Զգացմունք և բանականություն, Երևան, «Անտարես» հրատ., 2017, 408 էջ:
  31. Օրուել Ջորջ, 1984, Երևան, «Անտարես» հրատ., 2012, 336 էջ:
  32. 20-րդ դարի արտասահմանյան արձակ, հ. 1, Երևան, ԵՊՀ հրատ., 1984, 576 էջ:
  33. Alexander L., For and Against, London, 1968.
  34. Vince Michael, Advanced Language Practice, Macmillan, 2007.
  35. Vince Michael, First Certificate Language Practice, Macmillan, 2007.

 

Բնական գիտություններ 

  1. Բադալյան Ս., Ղարիբյան Ն., Տարբեր սնկային կուլտուրաների միցելիումի կառուցվածքային առանձնահատկությունները, Երևան, ԵՊՀ հրատ., 2017, 176 էջ:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ…

Տնօրենի շնորհավորական ուղերձը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Նոյեմբերի 17-ը Ուսանողության միջազգային օրն է, օր, որ ինչպես միշտ, լի է ապագայի հանդեպ ձեր վառ երազներով, ստացած գիտելիքները ժողովրդին ու հայրենիքին ծառայեցնելու անսահման պատրաստակամությամբ, լուսավոր վաղվա հանդեպ աներկբա հույսով ու հավատով:

Դուք մեծ հոգածությամբ պաշտպանված եք մեր անկախ հանրապետության մեջ, որը գնահատում ու հավատում է ձեզ, ձեր ուժին, անկեղծ հայրենասերի ձեր անընկճելի ոգուն, որ դուք գործով եք ապացուցում միշտ:

Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսանողի  օրվա առթիվ, մաղթում մեծ հաջողություններ ուսման մեջ, անձնական կյանքում: Ուսանողական այս անզուգական, երբեք չկրկնվող տարիները թո՛ղ դառնան հարուստ գիտելիքների ձեռքբերման ու անմոռաց հիշողություններով լի տարիներ:  Դուք լավ գիտեք ու երբեք չմոռանաք, որ ուսանողասեր ու ուսանողամետ մեր հաստատության մեջ ինձ համար դուք ամենասիրելին ու ամենապաշտպանվածն եք և ամեն ինչ արվել ու արվում է այստեղ, որ լիարժեք պայմաններում անցկացնեք ձեր ուսումնառությունը,  որ վաղը դառնաք այն բանիմաց ու պահանջված մասնագետը, որ բարձր կպահի մեր բուհի անունն ու հեղինակությունը:

Մաղթում եմ, որ դուք չիրականացած երազանքներ չունենաք, այլ ունենաք դժվարություններ հաղթահարելու անկոտրում կամք ու արևոտ նպատակներ: Նա, ով վաղը զինվոր է դառնալու, ծառայի մարտական ոգով ու փառքով տուն դառնա, ով ուզում է ուսումը շարունակել, հաջողություններ նրան գիտության ճանապարհներին և ամենուր.  չէ՞ որ դուք եք այս երկրի տերն ու ժառանգորդը…

 

ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն  Ս. Ա. Առաքելյան

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

2017թ. նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները (ուսանողական կառույցների ներկայացուցիչները):

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Պաշոնակատար ուսանողներն էին՝

  • Իսկուհի Շաղբաթյանը (ՈՒԽ-ի նախագահ, «ՀԼԳ» IV կուրս) – մասնաճյուղի տնօրեն,
  • Հրանտ Ղարագյոզյանը (ՈՒԳԸ նախագահ, «Տնտ.» II կուրս) – Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի վարիչ,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Լիանա Ներսիսյանը («ԻԿՄ» I կուրս) – տնօրենի քարտուղար,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Զարուհի Վարտանյանը («ԱԼԳ» IV կուրս) – Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան,
  • Անի Ասրյանը («Օտար լ. և գր.» II կուրս) – նույն ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  • Իննա Մկրտումյանը («Օտար լ. և գր.» II կուրս) – նույն ֆակուլտետի քարտուղար,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Հասմիկ Քարտաշյանը («ՏՏ» IV կուրս) – Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան,
  • Արփինե Վերանյանը («Տնտ.» II կուրս) – նույն ֆակուլտետի դեկանի օգնական,

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Արտյոմ Վարդանյանը («ՔԿԳ» III կուրս) – Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան,
  • Տարոն Ալավերդյանը («ԻԿՄ» I կուրս) – նույն ֆակուլտետի դեկանի տեղակալ,
  • Գոհար Բեջանյանը («ԻԿՄ» III կուրս) – նույն ֆակուլտետի քարտուղար:
  • Աղավնի Օրդինյանը («ՔԿԳ» III կուրս) – Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ:
  • Արման Ալեքսանյանը («ԿԱ» IV կուրս) – Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան:

Օրը սկսվեց տնօրենության կողմից հրավիրված նիստով, որի ընթացքում Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը տնօրենությանը ներկայացրեց օրվա ծրագրերն ու անելիքները.

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

  • Դասապրոցեսի կազմակերպում, լսարանային հարցերի լուծում:
  • Այցելություններ կուրսեր՝ շնորհավորելու նպատակով:
  • Մասնաճյուղի ներքին կարգապահության պահպանում:
  • Լավագույն ուսանողների կողմից դասախոսությունների վարում:
  • Դասալսումների կազմակերպում:
  • Նիստերի ու խորհրդակցությունների հրավիրում:

Հանձնարարականներն ստանալուց հետո մեկօրյա պաշտոնակատարներն անցան գործի:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Թիմն աշխատում էր մեծ ոգևորությամբ, ընթացքում պարբերաբար հրավիրվում էին նիստեր ու խորհրդակցություններ:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Արտյոմ Վարդանյանը հրավիրեց նաև ավագների ժողով:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հասմիկ Քարտաշյանը ամբիոնի վարիչի հետ համատեղ  անցկացրեց դասալսումներ:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների (Անի Գրիգորյան, Ռաֆայել Հարությունյան, Հայկ Դանիելյան) վարած դասերը լսեց դեկան Զ.Վարտանյանը:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Կիրառական արվեստի ֆակուլտետի մեկօրյա դեկան Արման Ալեքսանյանը խորհրդակցություն անցկացրեց իրական դեկան Ա.Մարգարյանի հետ՝ քննարկելով ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Աշխատանքի բնականոն ընթացքին հետևում էր տնօրենը՝ այցելություններ կատարելով կուրսեր, ուսանողներին շնորհավորելով իրենց տոնի առթիվ, հետաքրքրվելով նրանց հուզող հարցերով:

Օրն ամփոփվեց եզրափակիչ նիստով, որին մասնակցում էին մեկօրյա և իրական պաշտոնակատարները:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Նիստի ընթացքում մեկօրյա պաշտոնակատարներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կատարած աշխատանքները, ստացած տպավորությունները:

Վերջում ՈՒԽ-ի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը ուսանողական կառույցների անդամների անունից շնորհակալություն հայտնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը՝ ընձեռած հնարավորության համար:

Ուսանողության միջազգային օրը մասնաճյուղը ղեկավարեցին ուսանողները

Նա նշեց, որ ծրագիրը, հետաքրքիր լինելուց բացի, շատ օգտակար էր. այն նպաստեց, որ ուսանողները մոտիկից ծանոթանան բուհի կառավարմանը, նրա վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու և պարտավորեցնող աշխատանքին: