Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

 2017թ. հունիսի 29-ին ավարտվեց 2016-17 ուստարվա II կիսամյակի սկզբից մեկնարկած՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության I և II կուրսերի ուսանողների ուսումնական պրակտիկան՝ «Տեղագրություն գեոդեզիայի հիմունքներով» և «Կադաստրային քարտեզագրում» առարկաներից:

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

«ՔԿԳ» մասնագիտության առաջին կուրսի պրակտիկան ղեկավարում էր Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Պավել Ասիլբեկյանը, երկրորդ կուրսի պրակտիկայի ղեկավարն էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արտակ Ամիրխանյանը:

Ուսումնական պրակտիկան իրականացվել է ինչպես նոր ձեռք բերված էլեկտրոնային տախեոմետրով, այնպես էլ լաբորատորիայում առկա սարքավորումներով (թեոդոլիտ, նիվելիր, կիպրեգել):

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

Պրակտիկայի ընթացքում կատարվել են չափագրումներ մասնաճյուղի մերձակա (կառուցապատված տարածք) և Իջևանի դենդրոպարկի տարածքում (անտառապատ տարածք):

Ուսումնական պրակտիկայի եզրափակիչ փուլում ուսանողներն իրականացրել են մենզուլային հանույթ և ստացել փոքր տեղամասի հատակագիծ։

Ավարտվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ»  մասնագիտության I և II կուրսերի ուսումնական պրակտիկան

Հունիսի 29-30-ը ուսանողները հանդես եկան հաշվետվությամբ՝ արժանանալով պրակտիկայի ղեկավարների գոհունակությանը:

 

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

2017թ. հունիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը, որին հրավիրված էին և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ. հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության՝ 2016-17 ուստարվա առցանց հարցման արդյունքներին, դասախոսների անհատական ծանրաբեռնվածությսունների արդյունավետ բաշխմանը,  կրթական ծրագրերի, ընդհանրապես ուսումնական գործընթացի շարունակական բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

Այդ համատեքստում, մասնավորապես՝ կրթական ծրագրերի կատարելագործման հարցում, ընդգծվեց Հեռակա ուսուցման բաժնի և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների սերտ համագործակցության կարևորությունը:

Նշվեց, որ այս տարի ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման շրջանավարտները առցանց եղանակով են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության հարցմանը, ըստ մասնագիտությունների ներկայացրել են իրենց կարծիքները՝ ստացած ուսումնառության և մասնաճյուղի ռեսուրսների (լսարանների, համակարգչային սրահների, համացանցի, ուսումնական լաբորատորիաների, գրադարանի և ընթերցասրահների, ուսանողական կառույցների, մասնաճյուղի և ֆակուլտետների ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների դիմումներին և բողոքներին արձագանքելու ընթացակարգերի և մեխանիզմների, ուսանողների կողմից վերհանված կարիքների) վերաբերյալ, նշել են մի շարք հետաքրքիր առաջարկներ:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում

Ընդհանուր առմամբ հարցումների արդյունքները գոհացուցիչ են: Հատկանշական է, որ հարցմանը մասնակցած 232 շրջանավարտներից 227-ը (97,8%-ը) դրական է պատասխանել «Խորհուրդ կտա՞ք Ձեր մերձավորներին և ընկերներին ընդունվել ԵՊՀ ԻՄ» հարցին:

Շեշտվեց, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել ուսանողների գործնական հմտությունների զարգացման, պրակտիկաների արդյունավետ կազմակերպման խնդիրներին, պրակտիկանտ-ուսանողների հետ հետևողականորեն աշխատել, հստակեցնել տվյալ պրակտիկայի իրականացման նպատակը, խնդիրները, ուսանողներին կողմնորոշել պրակտիկաների անցկացման վայրերի (ուսումնական հաստատություններ, հիմնարկ-ձեռնարկություններ և այլն) նպատակահարմար ընտրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ոչ մասնագիտական կուրսերում օտար լեզուների ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու հարցը, որի ուղղությամբ առաջարկվեց մասնաճյուղում ստեղծել օտար լեզուների ուսուցման կենտրոններ:

 

 

 

 

 

 

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

2017թ. մայիսի 22-ից հունիսի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանը:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Ամփոփելով քննությունների արդյունքները՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը հաստատեց, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանի ժամանակացույցների, ուսանողներն ու դասախոսները  քննություններին մոտեցել են ամենայն պատասխանատվությամբ, խախտումներ չեն արձանագրվել:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Յուրաքանչյուր քննական գործընթացից հետո, որպես կանոն, դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Քննությունների թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով դրանց արդյունքները փակցվում են ֆակուլտետների ցուցատախտակներին և տեղադրվում են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում: Քննությունների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհուրդների և ամբիոնների նիստերում:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Պարոն Դավթյանը նշեց, որ առկա ուսուցման համակարգում սովորող 480 ուսանողների (անվճար ուսուցմամբ՝ 115 ուսանող, վճարովի ուսուցմամբ՝ 365) ընդհանուր առաջադիմությունը 2016-2017 ուստարվա II կիսամյակում կազմել է 83% (ընդ որում՝ անվճար ուսուցմամբ ուսանողներինը՝ 100%, վճարովի՝ 76%):

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Անբավարար գնահատականներ են ստացել 85 ուսանողներ (17.7%), որից անվճար ուսուցմամբ՝ 0 ուսանող,   վճարովի` 85:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Մասնաճյուղի ֆակուլտետներից ամենաբարձր առաջադիմությունն ապահովել է Կիրառական արվեստի ֆակուլտետը (91%), իսկ ամենացածրը՝ Տնտեսագիտության ֆակուլտետը (74%):

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Բնական գիտությունների ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 96 ուսանողներ, այդ թվում` 18 անվճար և 78 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 78%, այդ թվում` 100% անվճար, 71%  վճարովի ուսուցման համակարգերում:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Տնտեսագիտության  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 109 ուսանողներ, այդ թվում՝ 26 անվճար և 83 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 74%, այդ թվում` 100% անվճար,  65%  վճարովի ուսուցման համակարգերում:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Հումանիտար գիտությունների  ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 231 ուսանողներ, այդ թվում` 55 անվճար և 176 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 89%, այդ թվում` 100% անվճար,  83%  վճարովի ուսուցման համակարգերում:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Կիրառական արվեստի ֆակուլտետում քննաշրջանին մասնակցել են 44  ուսանողներ՝ 16 անվճար և 28 վճարովի ուսուցման համակարգից: Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 91%, այդ թվում` 100% անվճար, 84%  վճարովի ուսուցման համակարգերում:

2016-2017 ուստարվա II կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանն ավարտվեց

Կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հերթական քննարկումը

2017թ. հունիսի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հերթական հանդիպումը, որին մասնակցում էին տնօրենի խորհրդական Ա.Մակարյանը, ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժնի, մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ Գ.Հովհաննիսյանը, Ուսումնամեթոդական վարչության, ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները, ՄԿԾ-ների պատասխանատուները:

Կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի  պատասխանատուների հետ հերթական քննարկումը

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի կառուցվածքային և բովանդակային վերափոխմանը վերաբերող հարցեր:

Հայտնի է, որ ԵՊՀ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի իրականացման պլանի համաձայն՝ վերանայվել-վերափոխվել են մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերի կառուցվածքը և բովանդակությունը սահմանող նորմատիվ փաստաթղթերը (առկա և հեռակա ուսուցման համակարգերի համար):

Ըստ այդմ՝ Գ.Հովհաննիսյանը ներկայացրեց և մեկնաբանեց Բակալավրի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից գործածության մեջ մտնող կարգում փոփոխության ենթարկված հիմնական դրույթները:

Կայացավ մասնագիտությունների կրթական ծրագրերի  պատասխանատուների հետ հերթական քննարկումը

Մասնավորապես նշվեց, որ ուսումնական կիսամյակի համար սահմանվում է 20-շա­բաթյա տևո­ղու­թյուն, որը բաշխվում է հե­տևյալ հերթա­կա­նու­թյամբ. 8 շաբաթ լսա­րանային պարապ­մունքներ, 1 շաբաթ ընթա­ցիկ քննու­թյուն­ներ, 7 շա­բաթ լսարա­նային պարապ­մունքներ, 1 շաբաթ ըն­թա­ցիկ քննու­­­­­թյուն­ներ ու ստուգարքներ և 3 շաբաթ եզրափակիչ քննություններ:

Մանկավարժի որակավորում ստանալու համար համապատասխան մաս­­­­­նա­գիտու­թյուն­ների ուսանողները լրացուցիչ պետք է կուտակեն 30 կրեդիտ:

Ներկայացվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի դեպքում, քննաշրջանի ընթացքում անց­կաց­վող եզրափակիչ քննությունից բացի, նախա­տեսվում է 2 ընթացիկ քննու­թյուն   /5+5+10=20/: Դասընթացը կարող է լինել եզրափակիչ գնահատումով միայն այն դեպքում, եթե կիսամյակում ունի առնվազն 60 ժամ լսա­րա­նա­յին բեռնվածություն:

Առանց եզրափակիչ գնահատման դասընթացը գնահատվում է կիսամ­յակի ըն­թացքում ուսումնական նյութի յուրացման աստի­ճանը որոշող 2 ընթացիկ քննու­թյունների արդյունքներով /10+10/:

Առանց ընթացիկ գնահատման (միայն եզրա­­փակիչ քննու­թյամբ) և առանց եզրա­փա­կիչ գնահատման կարող են լինել հիմ­նակա­նում փոքրածավալ մասնագիտա­կան դասընթաց­ները:

Ստուգարքային կարող են լինել բակա­լավրիատի ընդ­հա­­նուր կրթական կառու­ցա­­մասի դասընթացները:

Ընդգծվեց, որ եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման արդյունարար դրական նվա­զագույն միա­վորի՝ 8-ի շեմը չապահոված ուսանողն ակադե­միա­կան պարտ­քե­րի մար­ման շրջանում պետք է վերահանձ­նի եզրափա­կիչ քննու­թյունը` վեր­ջինիս համար սահ­մանված 10 միա­վո­րի ձեռք­բեր­ման հնա­րա­վո­րությամբ:

Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնա­հատման արդյու­նա­րար դրական նվազագույն միա­վորի շեմը չապահոված ուսա­նողն ակա­դե­­միա­­կան պարտ­քերի մար­ման շրջա­նում ընթացիկ քննություն­ները պետք է վերահանձնի առանձին-առանձին (իր ցանկությամբ՝ մեկը կամ երկուսը) և կարող է  վաստակել 8 և ավելի միավոր:

Առանց ընթացիկ գնահատման դասընթացի գնա­հատման արդյու­նա­րար դրական նվազագույն միա­վորի շեմը չապահոված ուսա­նողն ակա­դե­­միա­­կան պարտ­քերի մար­ման շրջա­նում պետք է  վե­րա­հանձնի ամբողջ դասընթացը և կարող է վաս­տակել 8 և ավելի միա­վոր:

Հատկանշվեց, որ ԵՊՀ կրթա­կան ծրագրերում առանձին դասընթացներ, ֆակուլտետի գի­տա­կան խորհրդի որոշմամբ և ուսումնական աշխատանքների գծով պրո­­ռեկ­տորի արտոնությամբ, կարող են կազմակերպվել առցանց եղանակով:

Ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում կրթական ծրագրերի պատասխանատուները պարոն Մակարյանի ու պարոն Հովհաննիսյանի կողմից ստացան իրենց  հետաքրքրող հարցերի պատասխանները և արտահայտեցին իրենց տեսակետները:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

2017թ. հունիս ամսին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյանի) «Պոլսո դերը հայ մշակույթի պատմության մեջ» թեմայով դասախոսություն-ցուցահանդեսը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

«Որքան էլ սա իմ առաջին ցուցահանդեսը չէր արտասահմանում, այն շահեկանորեն առանձնացավ մյուսներից խոսքի ու պատկերի համադրությամբ և լսարանի վրա գործած իր ազդեցության ուժով»,- ԱՄՆ կատարած ստեղծագործական ուղևորությունից հետո այսպես խոստովանեց Լ.Լաճիկյանը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Նա Նյու Յորքի տարածաշրջան էր մեկնել տեղի հայ համայնքի հրավերով՝ «Պոլսո դերը հայ մշակույթի պատմության մեջ» թեմայով դասախոսելու, ինչպես նաև ցուցադրելու Պոլսո տեսարանները պատկերող իր նկարաշարը:

Ի դեպ, այս ցուցահանդեսը արվեստագետի ստեղծագործական կյանքում թվով 15-րդն էր:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Գեղարվեստական գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Նյու Ջերսիի Թուֆայան սրահում` ներկայությամբ 100-ից ավելի մեր հայրենակիցների:

Բանախոսը խոսուն փաստերով ցույց տվեց, թե ինչպես ժամանակի ընթացքում Պոլիսը վերածվեց հայոց մշակութային մայրաքաղաքի: Այնտեղ էր, որ 1700թ. իր միաբանությունը հիմնեց Մխիթար Սեբաստացին, գրեթե նույն ժամանակ մեր հոգևոր-մշակութային կյանքում զարթոնք ապահովեց Հովհաննես Կոլոտ Բաղիշեցին, այնուհետև Տիգրան Չուխաջյանը երկնեց առաջին հայկական օպերան, Հակոբ Վարդովյանը սկզբնավորեց հայ պրոֆեսիոնալ թատրոնը, հանդես եկավ Պալյանների ճարտարապետական գերդաստանը, իսկ XX դարի սկզբներին Պոլսում ապրեցին ու ստեղծագործեցին Գրիգոր Զոհրապն ու Սիամանթոն, Դանիել Վարուժանն ու Ռուբեն Սևակը և շատ ուրիշներ:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը

Լևոն Լաճիկյանը ոչ միայն ներկայացրեց Պոլսի անցյալը, այլև մանրամասն անդրադարձավ ներկա պոլսահայ կրթական ու մշակութային կյանքին, որը մոտիկից ուսումնասիրել էր վերջին մի քանի տարիներին դեպի Պոլիս կատարած 3 այցերի ընթացքում: Վերջիններիս արդյունք էին նաև նրա` մի քանի տասնյակից ավելի նուրբ գծանկարները, որոնք բարձր գնահատվեցին ներկաների կողմից:

Ամերիկյան հաջորդ կանգառը Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին էր, որի լայնարձակ սրահում կայացավ մեր դասախոսի գծանկարչական աշխատանքների շնորհանդեսը: Պարոն Լաճիկյանի նվիրած մի ստեղծագործությամբ էլ, որը պատկերում էր հիշյալ հայկական եկեղեցին, մեկնարկեց Սրբոց Նահատակացի 60-ամյակի հանդիսությունների շարքը:

Հաջողությամբ կայացավ մեր դասախոսի նյույորքյան ցուցահանդեսը