Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

2017թ. մարտի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ կանանց միամսյակին նվիրված միջոցառում (անգլերեն լեզվով), որը կազմակերպվել էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի ու նույն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների կողմից:

Կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

Ներկա էին ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, ամբիոնի դասախոսները և ուսանողներ:

Կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

Միջոցառման ընթացքում շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց տոնի նախապատմությունը, թե ինչպես  և երբվանից մարտի 8-ը հռչակվեց որպես Կանանց միջազգային օր: Ընդգծվեց, որ այդ օրվա հետ կապված առաջին պատմական իրադարձությունը 1857թ. մարտի 8-ն էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով:

Կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

Ուսանողները զանազան սլայդների օգնությամբ ներկայացրին տարիների ընթացքում կանանց ձեռք բերած նվաճումները, հումորային տեսահոլովակների միջոցով անդրադարձան կանանց և տղամարդկանց տարբերություններին:

Կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

Միջոցառման մի առանձին հատված էլ նվիրված էր մասնաճյուղում օտար լեզուներ դասավանդող գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, որ մեծ ոգևորությամբ ընդունվեց ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների կողմից:

Կայացավ անգլերեն լեզվով միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին

Կայացան վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություններ

2017թ. մարտի 9-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ վոլեյբոլի մասնաճյուղային (աղջիկների)  առաջնություն՝ նվիրված կանանց տոնին:

Առաջնությանը մասնակցեցին «ՀԼԳ I», «ԱԼԳ II», «ՏՏ I» կուրսերի և Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:

Կայացան վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություններ

Հանդիպեցին «ՀԼԳ I» – «ՏՏ I» և «ԱԼԳ II» – Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:

Կայացան վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություններ

Եզրափակիչ դուրս եկան «ՏՏ I» և Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմերը:

Կայացան վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություններ

Հաղթող ճանաչվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի հավաքական թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերներով:

Կայացան վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություններ

Ս.թ. փետրվարի 23-ին մասնաճյուղում անցկացվեց վոլեյբոլի մասնաճյուղային (տղաների) առաջնություն, որին մասնակցեցին Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի, Տնտեսագիտության ֆակուլտետի հավաքական թիմերը:

Նախ հանդիպեցին «ԻԿՄ I» և «ՔԿԳ II» կուրսերի թիմերը. 2:0 հաշվով հաղթեց  «ՔԿԳ II» կուրսի թիմը:

Ապա հանդիպեցին «ԻԿՄ II» կուրսի և Տնտեսագիտության ֆակուլտետի թիմերը. 2:0 հաշվով հաղթեց  Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:

Եզրափակիչ հանդիպմանը մասնակցեցին «ՔԿԳ II» կուրսի և Տնտեսագիտության ֆակուլտետի թիմերը:

Հաղթող ճանաչվեց «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 2-րդ կուրսի թիմը, որը տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով:

Կայացան վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություններ

Կանանց տոնին նվիրված միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

2017թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կանանց տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիության չորրորդ կուրսի ուսանողուհիները:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

Տոնական միջոցառումն ուղեկցվում էր համապատասխան շնորհանդեսով ու գեղեցիկ դասական երաժշտությամբ:

Միջոցառման մասնակիցները նախ ներկայացրին կանանց տոնի նախապատմությունը, թե մարտի 8-ն ինչպես և ում շնորհիվ հռչակվեց Կանանց միջազգային օր:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

Ապա նրանք հանդես եկան տոնին առնչվող գեղարվեստական գողտրիկ զրույցներով («Լուսավոր գարնանը լուսավորեք ձեր միտքն ու հոգին», «Մոր հուզիչ նամակը աղջկան»), ասույթներով ու բանաստեղծություններով:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

Մասնավորապես ներկայացվեցին ասույթներ` մայրական ամենազոր սիրո մասին, ոգեշունչ բանաստեղծություններ` գլխավորապես կենսախինդ գարնան վերաբերյալ («Գարնանամուտ», «Երբ լուսափթիթ գարունն է գալիս», «Գարունը այնքա՜ն ծաղիկ է վառել», «Ես չեմ կարող չներշնչվել» և այլն):

Կանանց տոնին նվիրված միջոցառում Բնական գիտությունների ֆակուլտետում

Ներկաներն իրենց գոհունակությունն արտահայտեցին մասնակիցներին` գարնանային թարմ տրամադրությամբ հագեցած միջոցառման համար:

 

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

2017թ. մարտի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն:

Ներկա էին ֆակուլտետի գիտական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Առաջադրվել էր երկու թեկնածու՝ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Աղավնի Օրդինյանը և նույն մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Նառա Մնացականյանը:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ընտրությունից առաջ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործող նախագահ Էրինե Ղարայանը ներկայացրեց ուսանողական գիտական ընկերության կարևորությունը ուսանողների համար, ուսանողական գիտական նախաձեռնություններով (զեկուցումներով, ինտելեկտուալ խաղերով, բանավեճերով) լի  առօրյա մաղթեց ֆակուլտետին:  

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ընտրության արդյունքում ձայների մեծամասնությամբ Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳ-ի նախագահ ընտրվեց Աղավնի Օրդինյանը:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նորընտիր նախագահին շնորհավորեց և ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը՝ նրան մաղթելով աշխատանքային բուռն գործունեություն ու  նորանոր հաջողություններ:

Ընտրվեց Բնական գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

2017թ. մարտի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Մասնավորապես նշվեց, որ բոլոր մասնագիտությունների գծով կազմվել են դասացուցակներ, որոնցում ամբողջությամբ արտացոլված է ողջ կիսամյակային ծանրաբեռնվածությունը: Հստակեցված է ողջ լսարանային ֆոնդը: Ուսանողների հաճախումների վերաբերյալ կազմվել են համապատասխան ցուցակներ:

Բաժնի համապատասխան աշխատակիցներին հանձնարարվել է, որ հետևողական լինեն ուսանողական զեղչերի դիմումների, ուսանողների շարժի, ավարտական կուրսերում ամփոփիչ ատեստավորման քննությունների հարցաշարերի և ընդհանրապես այս կիսամյակի ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու վերաբերյալ բոլոր հարցերում:

Կայացավ Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցների հետ տնօրենի հանդիպումը

Տնօրենը մասնավորապես կարևորեց ուսման առաջադիմությանը միտված նպատակային քայլերի հաջորդականությունը: Այս համատեքստում հրահանգվեց ակտիվորեն համագործակցել համապատասխան ամբիոնների և մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:   

Ամփոփելով 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի դասերի նախապատրաստական աշխատանքները՝ դրանք գնահատվեցին բավարար: