Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

2017թ․ փետրվարի 27-ին “Game Lab”-ի շրջանակներում մասնաճյուղում կայացավ ուսանողների հետ երկրորդ հանդիպումը։

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին խաղային ոլորտը և խաղերի ծրագրավորման հիմնական հասկացությունները, ինչպես օգտագործել խաղային գործիքները, օրինակ՝ Unity և Eye Engine։

Վ.Մելիքսեթյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեց նաև այն հարթակները, որտեղից սկսնակ ծրագրավորողները կարող են օգտվել և բավականին հեշտացնել խաղի ստեղծման գործընթացը։

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

Երկրորդ հանդիպման ժամանակ ուսանողներին տրվեց հստակ առաջադրանք, յուրաքանչյուրին մեկական խաղ ստեղծելու հնարավորություն։

Տեղում ձևավորվեցին թիմեր, որոնք, միասին աշխատելով, կստեղծեն խաղ։

Մասնաճյուղում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով երկրորդ դասընթացը

Մասնագիտության կրթական ծրագրերի, գնահատման համակարգերի բարելավման խնդիրները Որակի շաբաթվա շրջանակներում

2017թ. փետրվարի 22-24-ը ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, տ.գ.թ., ասիստենտ Գ.Ավետիսյանը մասնակցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից հայտարարված կրթության որակի շաբաթին:

Արդեն 3-րդ անգամ կազմակերպվող որակի շաբաթվա նպատակն է թե՛ կրթության ոլորտի ներկայացուցիչների, թե՛ ղեկավար օղակների և թե՛ հասարակության ուշադրությունը հրավիրել կրթության որակի ապահովման վրա՝ քննարկելու առկա խնդիրները, կիսվելու լավագույն փորձով և ձևավորելու ապագայի ընդհանուր տեսլական:

Մասնագիտության կրթական ծրագրերի, գնահատման համակարգերի բարելավման խնդիրները Որակի շաբաթվա շրջանակներում

 

Որակի շաբաթվա ընթացքում տեղի ունեցան աշխատաժողովներ՝ նվիրված ուսանողների, երիտասարդ դասախոսների, մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համապատասխանության խնդիրներին, շաբաթն ամփոփվեց  երկօրյա համաժողովով, որի թեման էր գնահատման համակարգերի բարելավումը:

Որակի շաբաթվա երրորդ օրը (փետրվարի 22-ը) նվիրված էր մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) համապատասխանությանը:  

ՈԱԱԿ-ը ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի հետ համագործակցությամբ փետրվարի 22-ին կազմակերպեց աշխատաժողով, որտեղ ներկայացվեցին ALIGN ծրագրի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները:

Աշխատաժողովի ընթացքում ուսանողների, դասախոսների և կրթության կառավարիչների տեսանկյունից քննարկվեց կրթական ծրագրերի բարեփոխման անհրաժեշտության հարցը, շեշտը դրվեց գնահատման բարելավման վրա՝ որպես դասավանդման արդյունավետության գործիքի:

Մասնակիցներին ներկայացվեցին նաև Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում ծրագրի շահակից բուհերում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման արդյունքները, ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը, գործընթացից քաղված դասերը:

 

Աշխատաժողովի վերջում տեղացի ու միջազգային փորձագետները, ուսանողները և ՈԱԱԿ ներկայացուցիչները առաջարկ ներկայացրին կառավարությանը ազգային մակարդակում մասնագիտության կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների մասին:

Փետրվարի 23-24-ը Որակի շաբաթն ամփոփվեց «Որակը լսարանում՝ գնահատման համակարգերի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովով

Մասնագիտության կրթական ծրագրերի, գնահատման համակարգերի բարելավման խնդիրները Որակի շաբաթվա շրջանակներում

Գնահատումը պետք է լինի սովորեցնող. այսպիսն էր «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով  համաժողովի առաջնային ուղերձը:

Համաժողովը մեկնարկեց անակնկալով. ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Շվեյցարիայի հավատարմագրման և որակի ապահովման գործակալության նախագահ, Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA)  խորհրդի անդամ Քրիստոֆ Գրոլիմունդը հայտարարեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դարձել է ENQA լիիրավ անդամ: Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ անդամակցում է ENQA-ին:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհավորելով ՈԱԱԿ-ին և կրթական համակարգի ներկայացուցիչներին ENQA անդամակցության առթիվ, նշեց. «Փոքր երկրները կարող են իրենց կրթությունը զարգացնել միմիայն մեծ քաղաքակրթական դաշտում: Եվ անդամակցությունը եվրոպական կառույցին  նաև վստահության քվե է այն գործընթացներին, որ այսօր տեղի են ունենում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում»:

Մասնագիտության կրթական ծրագրերի, գնահատման համակարգերի բարելավման խնդիրները Որակի շաբաթվա շրջանակներում

Նախարարը կարևորեց նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումը՝ նշելով. «Չի կարող լինել ինստիտուցիոնալ հավատարմագրում առանց ծրագրային հավատարմագրման: Այն շատ կարևոր է և ուղղակիորեն առնչվում է որակին»:

ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, խոսելով ENQA-ին անդամակցության մասին, նշեց, թե անդամակցությունը նաև նշանակում է, որ  Հայաստանում  կարելի է դնել այդպիսի հավակնոտ նպատակներ և հասնել դրան:

Անդրադառնալով կոնֆերանսի թեմայի ընտրությանը՝ պարոն Թոփչյանը նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ուսանողը վճարում է, որպեսզի իրեն գնահատեն, և դրա արդյունքում ինքը սովորի: «Կոնֆերանսի նպատակներից է ամրապնդել սովորեցնող գնահատման մշակույթը մեր կրթական համակարգում»,- նշեց նա:

 

Պարոն Թոփչյանի խոսքով՝ շահակիցների քննարկումները կօգնեն բուհերին նախապատրաստվել նաև առաջիկա կլաստերային  աուդիտին. «Դա ամենածանր չափանիշներից է, ըստ որի՝ բուհը պետք է հավաստի, որ իր գնահատումը սովորեցնող է»:

Մասնագիտության կրթական ծրագրերի, գնահատման համակարգերի բարելավման խնդիրները Որակի շաբաթվա շրջանակներում

ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց համաժողովը սպասվող կրթական բարեփոխումների համատեքստում: Նրա խոսքով՝ հայաստանյան կրթական համակարգի հետագա զարգացման տեսանկյունից կարևոր  է մի շարք բարեփոխումների իրականացումը, օրինակ՝  բուհերի դասախոսական կազմում պետք է ընդգրկված լինեն թե՛ հետազոտող մասնագետներ, թե՛ գործատուներ, պետք է ներդրվի  դասավանդման և ուսումնառության որակի հարցումային համակարգ, ինչպես  նաև պետք է գրագողության հանդեպ անհանդուրժող քաղաքականություն որդեգրել: Պարոն Ավետիքյանը  կարևորեց նաև  ֆակուլտետների ինքնավարության բարձրացումը, արտերկրում սովորած տաղանդավոր մասնագետների  ներգրավումը հայաստանյան բուհական համակարգում:

ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սամվել Շուքուրյանը ևս կարևորեց օտարերկրյա մասնագետների ներգրավումը: Հիշեցնելով առաջիկայում սպասվող կլաստերային աուդիտի մասին՝ Շուքուրյանը նշեց, որ հայաստանյան բուհական համակարգում որակյալ պրոֆեսորադասախոսական կազմի պակաս կա:  «Լուծման ճանապարհը հեռահար միջոցներն օգտագործելով արտերկրի մասնագետների հետ կապվելն է: Սխալ է սահմանափակվել միայն տեղում եղած մասնագետներով»,- ասաց նա:

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին նաև ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Յոգեշվար Սանգվան:

Օրվա ընթացքում  մասնակիցները քննարկեցին, թե ինչպիսի գնահատում է ակնկալում բուհից ուսանողը,  գործատուն և դասախոսը:  Գործատուները կարևորեցին, որ ուսանողներն իրենց մոտ գան որոշակի գործնական հմտություններով, իսկ որպես դրա ապահովման միջոց առաջարկեցին, որ իրենք էլ ներգրավվեն ուսանողի գնահատման գործընթացում:

Մասնագիտության կրթական ծրագրերի, գնահատման համակարգերի բարելավման խնդիրները Որակի շաբաթվա շրջանակներում

Քննարկման մասնակից միջազգային փորձագետները  նշեցին, որ իրենց մոտ էլ խզում կա բուհի և գործատուի միջև: Այդ երկու օղակները կապելու, գործատուին կրթական գործընթացում ներգրավելու  համար եվրոպական երկրներում հատուկ կառույցներ են ստեղծված:  Գործատուներին կրթական գործընթացներում ներգրավելու տարբերակ է նաև նրանց  պարբերաբար բուհ հրավիրելը՝ վարպետության դասեր անցկացնելու համար:

Վերջին օրը՝ փետրվարի 24-ին, ամփոփելով կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած համաժողովները՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց. «Որակի շաբաթը ծառայեց նպատակներին՝ կրթության ոլորտի շահակիցները հնարավորություն ունեցան նոր ինֆորմացիա ստանալ, փորձով ու տեսակետներով  փոխանակվել»:

Նա համոզմունք արտահայտեց, որ որակի շաբաթվա մասնակիցները տեղի ունեցած բաց ու բովանդակալից քննարկումներից հետո բուհ են գնալու նոր գաղափարներով լցված և անմիջապես ձեռնամուխ են լինելու դրանց իրագործմանը:

Կրթության որակի ապահովման շաբաթն ամփոփող «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի երկրորդ օրը ներկայացվեց բուհերի հավատարմագրման փորձը Ռուսաստանում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում: Օտարերկրյա հավատարմագրման գործակալությունների ներկայացուցիչները մանրակրկիտ անդրադարձ կատարեցին օրենսդրական կարգավորմանը իրենց երկրում և բուհի՝ չհավատարմագրվելու օրենսդրական հետևանքներին:

Պարոն Թոփչյանը, կարևորելով  միջազգային փորձի ներկայացումը, նշեց, թե  քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ բոլոր երկրներում էլ  կրթական ոլորտում կան խնդիրներ,  որոշ խնդիրներ արդեն  լուծված են եվրոպական երկրներում, կան նաև խնդիրներ, որոնք դեռ ոչ մի տեղում լուծված չեն:  «Աշխարհը շեշտակի փոխվել է, իսկ համալսարանական անձնակազմը դեռ հստակ չի ընդունել, որ օրինակ՝ ուսանողն այլ կերպ է ուզում սովորել ու գնահատվել»,- շեշտեց նա:Միջազգային փորձի ներկայացմանը հաջորդեց Հայաստանում առաջիկայում սպասվող կլաստերային աուդիտի քննարկումը: ՈԱԱԿ-ը ներկայացրեց  կլաստերային աուդիտի նպատակը, չափանիշները, ոլորտները և գործընթացի առանձնահատկությունները: Ռուբեն Թոփչյանը պարզաբանեց, թե ինչ է կլաստերային աուդիտը և որքանով այն դրական ազդեցություն կունենա որակի ապահովման վրա. «Մասնագիտական կրթական ծրագրերի քանակը մեծ է, և յուրաքանչյուր մասնագիտության կրթական ծրագրի առանձին հավատարմագրումը բուհերի համար մեծ ֆինանսական բեռ կդառնա: Ուստի առաջարկվում է նախ բուհերում կլաստերային սկզբունքով ծրագրային աուդիտ իրականացնել, որի արդյունքում բուհերը կպատրաստվեն ծրագրային հավատարմագրմանը, ինչպես նաև նույն կրթական ծրագրերն ունեցող բուհերի միջև համեմատության հնարավորություն կլինի,  կունենանք համեմատական մի վերլուծություն և ավելի թափանցիկ կդարձնենք դաշտը։ Ըստ առաջարկվող ծրագրի` կլաստերային աուդիտը պարտադիր պետք է լինի բոլոր բուհերի համար: Յուրաքանչյուր կլաստերում ուսումնասիրություն կիրականացվի 4 չափանիշներով` մասնագիտության կրթական ծրագրերի գնահատում, դասավանդում և ուսումնառություն, դասախոսական կազմ և ռեսուրսներ, որակի ապահովում»:

Մասնագիտության կրթական ծրագրերի, գնահատման համակարգերի բարելավման խնդիրները Որակի շաբաթվա շրջանակներում

Անդրադառնալով քննարկումներից դուրս բերված մարտահրավերներին՝ Ռ.Թոփչյանը նշեց, որ հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնել կլաստերային աուդիտ. «Եթե բուհերն ինտենսիվորեն աշխատեն, ինչպես ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ, ապա 2018-ին արդեն կունենանք ոչ միայն բացահայտված խնդիրներ, այլ նաև լուծումներ, ինչից նախ և առաջ կշահի ուսանողը»:

Պարոն Թոփչյանի խոսքով՝  որակի շաբաթվա ընթացքում եղած քննարկումները կամփոփվեն և դրանց հիման վրա առաջարկներ կներկայացվեն կառավարությանը, ԿԳ նախարարությանը և բուհերին:

 

 

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

 2017թ. փետրվարի  24-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ:  

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա. Ներսիսյանը, Անգլերեն լեզվի ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության այլ կուրսերի ուսանողներ:     

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

Զեկուցողները շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրին Լոնդոնի այնպիսի տեսարժան վայրերի պատմությունը, ինչպիսիք են Բրիտանական թանգարանը, Սուրբ Պողոսի տաճարը, Մադամ Թյուսոյի թանգարանը, Լոնդոնի աշտարակը, խորհրդարանը, Վեսթմինսթեր վանքը, Լոնդոնի ազգային պատկերասրահը:

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

Ցուցադրված տեսարժան վայրերը աշխարհահռչակ արվեստագետների աշխատանքներ էին, զարմանահրաշ նմուշներ լոնդոնյան ճարտարապետությունից: Դրանցից յուրաքանչյուրում արտացոլված էր Լոնդոնի գեղեցկությունը, Անգլիայի բնությունը, մի խոսքով՝ Լոնդոնն ինքնին ամփոփվել էր այդ թեմաների մեջ:

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին նաև անգլիացիների և նրանց տված ժառանգության մասին ուշագրավ փաստեր:

Միջոցառումը հետաքրքիր էր, լի անակնկալներով, մասնակիցների դերասանական խաղով ու հումորով:

«ԱԼԳ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ներկայացրին  «Լոնդոնի տեսարժան վայրերը» թեմայով զեկուցումներ

 

 

«Մեր լեզուն … աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

2017թ. փետրվարի 23-ին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները մասնաճյուղի տարբեր ֆակուլտետներում իրականացրին մայրենի լեզվին նվիրված միջոցառումներ:

«Մեր լեզուն ... աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

Հայտնի է, որ 1999թ. նոյեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում ընդունեց ստեղծել մայրենի լեզվին նվիրված տոն, և 2000 թվականից փետրվարի 21-ը հռչակվեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր:

Այդ տոնը ԵՊՀ ԻՄ-ի դասախոսների և ուսանողների համար գեղեցիկ առիթ էր ևս մեկ անգամ արժևորելու մեր մայրենի լեզուն՝ «մեր ժառանգության մեծագույն գանձը», զգոնության կոչ անելու, որ հիրավի, հայոց լեզուն որբի գլուխ չէ, և անթույլատրելի է, որ դրա վրա «վարսավիրության» փորձեր անեն: 

Մասնաճյուղի տարբեր կուրսերի ուսանողները ներկայացրին մայրենի լեզվի մասին մեծերի իմաստուն ասույթները, հանդես եկան ներբող-բանաստեղծություններով ու երգ ու պարով:

«Մեր լեզուն ... աղն է մեր ինքնության, էության խորհուրդը մեր»

Նրանք ներկայացրին դարերի ընթացքում դաժան փորձությունների ենթարկված հայոց լեզվի պատմությունը, որ ինքնին հայ ժողովրդի ինքնության վկայագիրն է, նրա «ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը»:

Ուսանողները միմյանց և ուրշներին կոչ արեցին սիրել, փայփայել, անաղարտ պահել մայրենին՝ այն խորը համոզմամբ, որ առանց մայրենի լեզվի մենք կյանք չունենք, մենք կորած ենք, մենք մենք չենք… 

2016-2017 ուստարվա I կիսամյակի քննաշրջանն ընթացքի մեջ է

 

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը

2017թ․ փետրվարի 23-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացավ “Game Lab”, “Eye Motion”-ի հիմանդիր Վարդան Մելիքսեթյանի հետ ուսանողների հանդիպումը, որի նպատակն էր ուսանողներին ներկայացնել խաղային ոլորտը և խաղերի ծրագրավորման արդիականությունը։

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին խաղերի ոլորտի պատմությունը, վիդեո խաղերի ստեղծման համար օգտագործվող գործիքները, “Game Lab”-ի կողմից ստեղծված խաղերը, գիտական պրոյեկտները, մշակման ընթացքի մեջ գտնվող հոդվածը, ինչպես նաև “eye engine” բազմապլատֆորմանի խաղային գործիքը։

Հանդիպման վերջում պարոն Մելիքսեթյանը ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ, զբաղվել ինքնակրթությամբ։

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը

Դասընթացը կտևի 18 շաբաթ, որի վերջում յուրաքանչյուր մասնակից կներկայացնի իր մշակած և ծրագրավորած խաղը։

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանի խոսքով՝ այս դասընթացը կխթանի ուսանողներին գործնականում կիրառելու իրենց ծրագրավորման գիտելիքները և  առնչվելու ծրագրավորման նորագույն տեխնոլոգիաների հետ: Քանի որ  դասընթացին մասնակցում են ոչ միայն «ԻԿՄ», այլև ուրիշ մասնագիտությունների ուսանողներ, ապա բազմամասնագիտական թիմով աշխատանքը ավելի արդյունավետ կլինի:

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Խաղերի ծրագրավորում» թեմայով առաջին դասընթացը