Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսը Գրողների միության անդամ

2012թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., ասիստենտ Ալիսա Հասանյանը դարձավ Հայաստանի գրողների միության անդամ:

Անդամատոմսերը  հանձնվեցին Ծաղկաձորում` Գրողների միության ստեղծագործական տանը: Գրողների միության կազմը համալրվեց շուրջ չորս տասնյակ անդամներով:

Արժևորելով Ա. Հասանյանի գրականագիտական և քննադատական գործունեությունն ու Տավուշի մարզի գրական-հասարակական կյանքում ունեցած ակտիվ մասնակցությունը` ԳՄ նախագահ Լ. Անանյանը նշեց, որ Միության անդամակցությունը որքան պատվաբեր է, նույնքան էլ պարտավորեցնող: