Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱՔՈՒՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների և սկսնակների համար» գլոբալ ծրագիրը հայտարարում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների և նախատիպերի մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր բնակվում են Հայաստանում և ունեն մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող բիզնես գաղափարներ և նախատիպեր: Բիզնես գաղափարը և նախատիպը պետք է վերաբերի հետևյալ ոլորտներին՝
o Էներգաարդյունավետություն,
o Վերականգնվող էներգիա,
o Թափոններից էներգիայի ստացում,
o Ջրային ռեսուրսներ:

Մրցույթի Փուլերը.
Հունիսի 2` բիզնես գաղափարների ընդունման վերջնաժամկետ,
Հունիսի 3-10` ներկայացված բիզնես գաղափարներից լավագույն 25 –ը կանցնեն կիսաեզրափակիչ փուլ և կմասնակցեն ակսելերացիոն ծրագրին,
Հունիս 12–հոկտեմբերի 3` ակսելերացիոն փուլ, որը կներառի՝
o 3 օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց,
o Թեմատիկ դասընթացների շարք (մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, նախատիպի/տեխնոլոգիայի գնահատում),
o Մենթորների և մասնագետների հետ անհատական աշխատանք,
o Բիզնես գաղափարները բիզնես մոդելների վերածում,
o Բիզնես մոդելների նախնական ներկայացում և հանձնաժողովի կողմից գնահատում:
Հոկտեմբերի 16-17` եզրափակիչ փուլ:

Մասնակիցները հանձնաժողովին կներկայացնեն իրենց բիզնես մոդելները: Լավագույն 4 բիզնես մոդելները կստանան մինչև 10,000 ԱՄՆ դոլար մրցանակ, իսկ հաղթողը նաև կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք Cleantech Open-ի կոմից կազմակերպվող ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին:

Մրցույթին առցանց կարող եք դիմել ԱՅՍՏԵՂ: Հայերեն լեզվով դիմումաձևի համար դիմեք՝ cleantech.armenia@unido.org էլ-հասցեով: Մրցույթի վերաբերյալ ցանկացաց հարցերի և այլ մանրամասների համար զանգահարեք՝ (+374 10) 54 46 67:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 2, 2014թ. Ժամը՝ 18:00:

Աղբյուրը` UNIDOcleantechArmenia