Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

«ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

2015թ. մայիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա «Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով, որը կազմակերպում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և Երկրապահ կամավորականների միությունը:

Գիտաժողովին հրավիրվում են ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի ներկայացուցիչներ, պետական գերատեսչությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիական և հասարակական կառույցների` գիտաժողովի թեմային առնչվող գործունեությամբ զբաղվող մասնագետներ:

Գիտաժողովի նպատակն է քննարկել և վերլուծել ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության մանկավարժահոգեբանական հիմնախնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Նախատեսվում է գիտաժողովի նյութերը տպագրել առանձին ժողովածուով:

Գիտաժողովի հիմնական ուղղությունները

  • Ռազմական հոգեբանության և զինվորական մանկավարժության հիմնախնդիրները:
  • ՀՀ սահմանամերձ գոտու դպրոցներում ներառական կրթության և դպրոցական հոգեբանական ծառայությունների կազմակերպումը:
  • Սովորողների հայրենասիրական դաստիարակության իրականացման ուղիները:
  • Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հետսթրեսային սոցիալ-վերականգնողական աշխատանքների կազմակերպումը:
  • Սոցիալ-մանկավարժական աշխատանքների իրականացումը սահմանամերձ համայնքների դպրոցներում:

Հոդվածներին առաջադրվող պահանջները

Հոդվածը ներկայացվում է A4 ձևաչափի թղթի վրա` միակողմանի տպված և էլեկտրոնային տարբերակով, էջի եզրերը` 2սմ բոլոր կողմերից, տառատեսակը` “Sylfaen”, տողերի միջև հեռավորությունը` 1,5, տառաչափը` 12, միայն վերնագիրը` 14 տառաչափով:

Տեքստում չպետք է լինեն տողադարձեր և կրկնակի միջակայքեր:

Հոդվածի ծավալը` մինչև 8 էջ` ներառյալ նկարները, աղյուսակները, գրականության ցանկը և 2 լեզվով ամփոփումները (հայերեն հոդվածների համար` ռուսերեն և անգլերեն, և հակառակը):

Սկզբում տրվում է հոդվածի վերնագիրը` գլխատառերով, այնուհետև` հեղինակի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, ներկայացվող բուհը կամ կազմակերպությունը, գիտական կոչումը և պաշտոնը:

Ապա բաց է թողնվում մեկ տող, և տրվում է հիմնական տեքստը:

Ընդգծումների համար կիրառել շեղատառեր կամ մգացված տողեր:

Տեքստում հղումը կատարել քառակուսի փակագծում` ըստ գրականության ցանկի աղբյուրի (օրինակ` [1, էջ 26]):

Ներկայացվող բոլոր հոդվածները քննարկվելու են գիտակազմակերպչական խորհրդի կողմից:

Եթե հոդվածը չբավարարի անհրաժեշտ պայմանները, խորհուրդն իրավասու է այն չերաշխավորել գիտաժողովում ներկայացնելու համար:

Հոդվածների ներկայացման ժամկետը

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2015թ. ապրիլի 10-ը ուղարկել հոդվածների տեքստը՝ ըստ վերոնշյալ պահանջների:

Հոդվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային hասցեին`matoyan@ysu.am:

Հարցերի դեպքում զանգահարել 093317847 հեռախոսահամարով` մասնաճյուղի գիտքարտուղար Մհեր Աթոյանին: