Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին

Գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտական ինստիտուտների մասնակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության հիմնադրման 40-ամյակին:

Գիտաժողովը կկայանա 2014 թվականի հոկտեմբերի 3-5-ը ՀՀ ԳԱԱ-ում:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են լինելու.

ա. Քիչ ուսումնասիրված էջեր հայ ժողովրդի պատմությունից, XIV – XVIII դդ.:

բ. Հայոց ցեղասպանության արձագանքներն (անդրադարձներն) ու արտացոլումը հայ և, ի մասնավորի, ոչ-հայ արվեստների բնագավաոում:

գ. Հայոց ցեղասպանության վերապրողների վկայություններն ու հուշերը:

դ. Սփյուռքը երեկ և այսօր. խնդիրներ և հեռանկարներ, հետազոտական նոր մոտեցումներ:

ե. Հայ գրականության անցած և գալիք օրը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:

զ. Հայ պատմագրության այսօրն ու վաղը. խնդիրներ և դրանց հաղթահարման նոր մեթոդներ:

է. Թվայնացումը և հայագիտության խնդիրները:

Մասնակցել ցանկացողները պետք է մինչև մայիսի 31-ը ուղարկեն իրենց հայտերը՝ ներկայացվելիք զեկուցումների թեզիսների տեսքով (առավելագույնը 300 բառ), հետևյալ էլեկտրոնային հասցեին. barlowd@csufresno.edu:

Հատկապես խրախուսելի է երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Ընտրված մասնակիցների ցանկը կհայտարարվի մինչև սույն թվականի հունիսի 15-ը:

Գիտաժողովի կազմկոմիտե