2013թ. հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և Դոնի Ռոստով քաղաքի հայ համայնքի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի և Ռուսաստանի Հարավային Դաշնության Ռոստովի համալսարանի պատվիրակությունները:
Միջոցառման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները նաև գյուղի միջնակարգ դպրոցին նվիրեցին էլեկտրոնային հրաձգարան:
Հանդիսավոր միջոցառումը կրեց գործնական բնույթ:
Երկու բուհերի ներկայացուցիչները և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը քննարկեցին երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության հեռանկարը, ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն: