Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ Հումանիտար գիտությունների ֆակուլտետում

2017թ. հունվարի 14-20-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

course-works-protections-in-faculty-of-humanities-6

Հունվարի 14-ին տեղի ունեցավ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը ղեկավարում էր Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանը:   

Հունվարի 19-ին կայացավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը (հայ գրականությունից), որի հանձնաժողովը ղեկավարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանը:

course-works-protections-in-faculty-of-humanities-1

Հունվարի 20-ին տեղի ունեցավ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը (հայոց լեզվից), որի հանձնաժողովը ղեկավարում էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարհատյանը:

course-works-protections-in-faculty-of-humanities-2

Նույն օրը կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը ղեկավարում էր Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ռ.Միրզոյանը:

course-works-protections-in-faculty-of-humanities-5

Բոլոր պաշտպանություններն էլ կազմակերպված էին պատշաճ մակարդակով, անցան ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, տեսական նյութի գործնական հիմնավորումներով, գրականագիտական ու լեզվաբանական վերլուծություններին զուգահեռ՝ գեղարվեստական օրինակների համապատասխան մեջբերումներով:

course-works-protections-in-faculty-of-humanities-4

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սարհատյանի խոսքով՝ բոլոր աշխատանքները համապատասխանում էին կուրսային աշխատանքներին ներկայացվող պահանջներին (թեմայի արդիականություն, բովանդակության և թեմայի համապատասխանություն, նպատակի և խնդիրների ներկայացում ու հիմնավորում, «հարցի պատմություն» և այլն), ունեին կանոնիկ կառուցվածք, կարևոր հղումներ, որոշակի ինքնուրույնություն: «Դրանց մեջ իր ինքնուրույնությամբ, ազգագրական լուրջ ու հետաքրքիր ուսումնասիրություններով աչքի ընկավ առանձնապես Լիլիթ Լյովայի Սիմոնյանի՝ «Դարբինը հայոց ծիսակարգերում» թեմայով աշխատանքը՝ արժանանալով հանձնախմբի ջերմ հավանությանն ու խրախուսաքին: Ներկայացված կուրսային աշխատանքները, – ընդգծեց Աիդա Սարհատյանը, – ևս մեկ անգամ վկայում են Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների պատասխանատվության ու բարեխիղճ աշխատանքի մասին»: 

Հանձնաժողովների կողմից կուրսային աշխատանքների պաշտպանությունը կարևորվեց հատկապես որպես ավարտական աշխատանքների պաշտպանության նախնական փուլ, որի ընթացքում կատարված արժեքավոր դիտարկումներն ու ցուցումները կուղղորդեն ուսանողներին առավել հաջող դրսևորվելու ամփոփիչ ատեստավորման ժամանակ:

course-works-protections-in-faculty-of-humanities-3