Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ» թեմայով քննարկումը

2016թ. մարտի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ նորաստեղծ Բանավեճի ակումբի առաջին՝ «Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ» թեմայով քննարկումը, որը վարում էր ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ, փ.գ.թ., դոցենտ Է.Կյուրեղյանը:

Մասնաճյուղում կայացավ «Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ» թեմայով քննարկումը

Քննարկմանը մասնակցում էին տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողներ, մասնաճյուղի աշխա­տակիցներ:

Նախ՝ պարոն Կյուրեղ­յանը ներկայացրեց «հասարակական կարծիք» կոչվող երևույթի գիտական ըմբռնումը, նրա ձևավորման մեխանիզմները, հնարավոր ազդեցությունները մարդկանց վարքի վրա, գի­տակցաբար այն կառավարելու ռեսուրսները:

Կոնկրետ օրինակների օգնությամբ ցուցադրվեցին հասարակական կյանքի կառավարման մեջ դրա գործնական կիրառության պատմությունը, մեր հանրապետությունում ձևավորվող մշակույթը, առկա դժվարությունները:

Մասնակիցնե­րին հատկապես հետաքրքրեցին այն վնասները, որը սոցիալական միջավայրը կրում է հա­սա­րակական կարծիքը չիմանալու, կամ այն իր «հակոտնյայի»՝ ասեկոսների, շշուկների հետ շփոթելու հետևանքով:

Սեփական կենսափորձի և հետազոտությունների արդ­յունքների ներկայացման, մանկավարժական, արտադրական ու կենցաղային կյանքից բերված օրինակների միջոցով հիմնավորվեցին այն ավերիչ հետևանքները, որոնք կարող են տեղի ունենալ այդ բացասական երևույթի՝ բամբասանքի պատճառով, հակիրճ ներկայացվեցին դրա դեմ գիտականորեն հիմնավորված «դեղատոմսերը»:

Մասնաճյուղում կայացավ «Հասարակական կարծիքը որպես բարոյական հսկիչ» թեմայով քննարկումը

Այնուհետև տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակություն: Մասնակիցները քննարկեցին երևույթի կոնկրետ ազդեցությունը իրենց ուսման, ընտանեկան կյանքի վրա, սոցիալական կյանքի տարբեր մակարդակ­նե­­րում հասարակական կարծիքի կամ բամբասանքի յուրա­հատ­կությունները, վերջինի դեմ պայքարի հնարավորությունները:

Ողջունելի էր, որ ուսանողներն իրենք էին իրենց հուզող հարցերի պատասխաններ գտնում:

Այս քննարկումը սեփական կարծիքը հայտնելու, դիմացինի կարծիքը լսելու, այն սեփականի հետ համադրելու և մասնագիտականի հետ համեմատելու լավ հնարավորություն էր մասնակիցների համար:

Նորաստեղծ Բանավեճի ակումբի առաջին քննարկումը հաջողությամբ կայացավ և ճանապարհ բացեց նոր ու հետաքրքիր քննարկումների համար: