Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հեռակա ուսուցման բաժին

 Հեռակա ուսուցման բաժին

 «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժինը հիմնադրվել է 2006թ. հոկտեմբերի 27-ին` տարածաշրջանի հիմնարկ-ձեռնարկություններն ու դպրոցները համապատասխան բարձրագույն կրթությամբ կադրերով ապահովելու նպատակով: Սկզբնական շրջանում բաժնի վարիչի պարտականությունները համատեղությամբ իրականացրել է ուսումնամեթոդական բաժնի վարիչ` Արկադի Ցոլակի Դավթյանը: Հեռակա ուսուցման բաժնի վարիչ են եղել տեխն․գ.թ., դոցենտ Նելլի Բաբկենի Խուդավերդյանը (2007թ.), բ.գ.թ., դոցենտ Ֆելմիրա Արտավազդի Դավթյանը (2008թ.): 2009թ. առ այսօր բաժնի վարիչն է բ.գ.թ., դոցենտ Մարատ Հովիկի Զուրաբյանը:

Հեռակա ուսուցման բաժնում ուսուցումը տարվում է 13 մասնագիտություններով.

  1. Հայոց լեզու և գրականություն
  2. Պատմություն
  3. Մանկավարժություն և հոգեբանություն
  4. Հոգեբանություն
  5. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  6. Տնտեսագիտության տեսություն
  7. Ֆինանսներ
  8. Սերվիս 
  9. Զբոսաշրջություն
  10. Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
  11. Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
  12. Բնապահպանություն և բնօգտագործում
  13. Քարտեզագրություն և կադաստրային գործ

Հեռակա ուսուցման բաժնի ուսումնական գործընթացին ընդգրկված է ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի համապատասխան ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը:Հեռակա ուսուցման բաժնում ուսումնական պլանով նախատեսված տարատեսակ պրակտիկաները`(մանկավարժական, արտադրական, հաշվողական, դաշտային-ճանաչողական, անտառային, թանգարանային և արխիվային) կազմակերպելու նպատակով պայմանագրեր են կնքվել մարզում գործող բանկերի, ինչպես նաև տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հետ:

Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀԻՄ, Հեռակա ուսուցման բաժին
Հեռ.`( +374) (263 ) 40450
Էլ. փոստ` ephim-hub@mail.ru  

Կայք՝   http://heraka.com/