Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայր բուհը մասնաճյուղին նվիրեց ավելի քան հարյուր անուն գիրք

ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում Մայր բուհը մայիս ամսվա ընթացքում նախաձեռնել էր ՀՀ մարզային բուհերի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ ռազմական բուհերի և Երևանի քաղաքային գրադարաններին նվիրել ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված գրքեր:
Մայր բուհը մասնաճյուղին նվիրեց ավելի քան հարյուր անուն գիրք

Նախաձեռնության նպատակն է մարզային բուհերի և ռազմական ուղղվածության կրթական հաստատությունների սաների համար հասանելի դարձնել ցանկացած կրթօջախի, ինչպես նաև գրադարանների համար անփոխարինելի այդ գրականությունը:
Մայր բուհը մասնաճյուղին նվիրեց ավելի քան հարյուր անուն գիրք

2014թ. մայիսի 17-ին այդ նպատակով մասնաճյուղ այցելեց ԵՊՀ պատվիրակությունը, որի կազմում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշակ Հովհաննիսյանը, ԵՊՀ ուսանողական կառույցների և առանձին ստորաբաժանումների ներկայացուցիչներ, համալսարանականներ:
Մայր բուհ-մասնաճյուղ կապն ամրապնդվում է

Մասնաճյուղին նվիրաբերվեց ավելի քան հարյուր անուն գիրք, որոնց թվում են վերջին տարիներին ԵՊՀ հրատարակչության ջանքերով և Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության օժանդակությամբ լույս տեսած արժեքավոր գրքեր` մենագրություններ, բառարաններ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, ինչպես նաև ռուսերեն, անգլերեն լեզվով աշխատություններ:
Մայր բուհը մասնաճյուղին նվիրեց ավելի քան հարյուր անուն գիրք