Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները»

«Էկոտուրիզմը  գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները»

“Հանուն Մարդկային Կայուն Զարգացման” ասոցիացիան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպում է “Էկոտուրիզմը գյուղական համայնքներում. Հիմախնդիրները և արդի լուծման ուղիները” խորագիրը կրող սեմինար, որը նախատեսված է գործող և ուսանող տուրիստական գործակալների, զբոսավարների, էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցների համար:
Ծրագիրը նախատեսվում է անցկացնել ք.Ծաղկաձորում մայիսի 26-28 ընկած ժամանակահատվածում:

Միացյալ ազգերի կազմակերպությունը 2017թ-ը հայտարարել է որպես Կայուն զբոսաշրջության զարգացման միջազգային տարի (A/RES/70/193), որը եզակի հնարավորություն է ընձեռնում բարձրաձայնել Հայաստանում էկոտուրիզմի զարգացման հեռանկարներն ու առկա խոչընդոտները: Միևնույն ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարությունը զարգացման գերակա ուղղություններից մեկը է հայտարարել կայուն տուրիզմը: Ուստի սույն ծրագիրն ուղղված է նպաստելու և խրախուսելու կայուն տուրիզմը Հայաստանում առհասարակ՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա:

Ծրագրի նպատակն է՝

• խթանել Հայաստանում կայուն տուրիզմի բիզնեսի զարգացման և դեպի նշված ոլորտ ներդրումների հոսքի ակտիվացմանը;
• նպաստել բնության պահպանվող տարածքների անքակտելի ու կայուն զարգացմանը, խնայողաբար օգտագորմանը և հաջորդ սերունդներին հնարավորինս անձեռնմխելի փոխանցմանը;
• աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։

Ծրագիրը կնպաստի գյուղական համայնքներում կայուն էկոտուրիզմի զարգացմանը։
Ծրագիրը կլուսաբանի էկոտուրիզմի զարգացման հիմնախնդիրները, կտրվեն հնարավոր լուծման ուղիները և կվերլուծվի համայնք-պահպանվող տարածք-տուրօպերատոր եռակողմ կապը:

Ծրագրի առանցքային թեմաներն են ՝

1. Զբոսաշրջության կառավարման ձևեր և առաջարկություններ;
2. Գյուղական համայնքի զարգացման մոդելները, առավելություններն ու սահմանափակումները;
3. Համայնք-գործակալություն համագործակցության հիմնական քայլերը;
4. Պատմամշակութային վայրեր և կոթողներ;
5. Համայնքում զբոսաշրջության ռեսուրսների և ենթակառուցվացքի գնահատում;
6. Առաջարկվող զբոսաշրջության տեսակներ և երթուղիներ;
7. Բիզնես ծրագրերի կազմում զբոսաշրջության ոլորտում:

Ընտրության կարգ

Մասնակիցները պետք է լինեն գործող և ուսանող

• տուրիստական գործակալներ,
• զբոսավարներ,
• էկոտուրիզմի ոլորտի երիտասարդ աշխատակիցներ

Լրացված հայտերն ուղարկել nersisyan.liana@gmail.com էլ.հասցեով մինչև 22.05.2017, ժամը 24.00:

Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև 23.05.2017

Ծրագրի բոլոր ծախսերը ֆինանսավորում է կազմկոմիտեն:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած
դրամաշնորհի մրցույթի շրջանակներում:

Աղբյուրը՝ http://heh.am