2014թ. մայիսի 25-ին տեղի ունեցավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գ.Բադալյանը:
Քննությանը մասնակցում էին 32 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 7-ը, «լավ»` 16-ը, «բավարար»` 9-ը:
Մայիսի 28-ին կայացավ տնտեսագիտության տեսության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 11 ուսանող ստացավ «գերազանց», 12-ը` «լավ», 9-ը` «բավարար»:
Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Սերվիս» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մ.Ապրեսյանը:
Քննությանը մասնակցում էին 19 ուսանող, որոնցից «գերազանց» ստացան 8-ը, «լավ»` 4-ը, «բավարար»` 7-ը:
Մայիսի 24-ին կայացավ «Սերվիս» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 10 ուսանող ստացավ «գերազանց», 6-ը` «լավ», 3-ը` «բավարար»: