Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Շրջանավարտների եվ կարիերայի կենտրոն

ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի խնդիրներն են. 

1. ԵՊՀ ԻՄ ուսանողների և շրջանավարտների կողմից աշխատանք գտնելու հիմնախնդիրների ուղղությամբ մասնաճյուղում տարվող աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու ամփոփումը,

2.մասնաճյուղի ուսանողների ուսումնառության հետ զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,

3. մասնաճյուղի ուսանողների, շրջանավարտների և հնարավոր գործատուների միջև արդյունավետ կապի ապահովումը, որը կնպաստի ուսումնական ծրագրերի արդիականացմանը և կրթության որակի բարձրացմանը,

4. տեղական և հանրապետական աշխատաշուկաների զարգացման միտումների մասին տեղեկատվության ամփոփումը, ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը,

5. ԵՊՀ ԻՄ ուսանողների և շրջանավարտների համար աշխատանք գտնելու և այլ հիմնահարցերի վերաբերյալ տարբեր տեսակի խորհրդատվությունների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան տեղեկատվության տարածումը,

6. շրջանավարտների և մասնաճյուղի միջև մշտական կապի հաստատումն ու համագործակցության ապահովումը, ինչպես նաև  շրջանավարտների ներգրավումը

մասնաճյուղի առջև ծառացած խնդիրների լուծման գործում,

7. մասնաճյուղի և տարածաշրջանի ուսումնական հաստատությունների միջև ակտիվ կապի ձևավորումն ու զարգացումը:

Կենտրոնի հիմնական գործառույթներն են. 

1. ԵՊՀ ԻՄ ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը ԵՊՀ ԻՄ տնօրինությանը, ինչպես նաև մասնակցությունը այդ ծրագրերի իրականացմանը,

2. սեմինարների, կլոր սեղանների, գիտաժողովների, նպատակային և լրացուցիչ պատրաստման ու վերապատրաստման դասընթացների, աշխատաշուկայում արդի պահանջների և աշխատանքի որոնման տեխնոլոգիաների ու հմտությունների, մասնագիտական կողմնորոշման և այլ խնդիրների վերաբերյալ խորհրդատվական ու այլ միջոցառումների կազմակերպումը, համապատասխան դասընթացներ և այլ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցությունը,

3. շրջանավարտների որակի վերաբերյալ բոլոր շահառուների ցանկությունների և պահանջների հավաքումը, վերլուծությունը, համակարգումը և ուսումնական գործող ծրագրերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը մասնաճյուղի տնօրինությանը,

4. շահառուներին տարբեր հայտարարությունների և մրցույթների մասին տեղեկատվության տրամադրումը, համապատասխան գրականության բազայի ստեղծումը և վարումը (այդ թվում` էլեկտրոնային գրադարանի), տեղեկատվական նյութերի տպագրությունը,

5. տեղեկատվական արդի տեխնոլոգիաների կիրառմամբ համապատասխան տվյալների հենքերի, էլեկտրոնային խմբերի և ինտերնետային այլ միջոցների կազմակերպումը,

6. պետական և մասնավոր սեկտորներում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը,

7. մասնագիտացման, պրակտիկայի, ստաժավորման, կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը,

8. տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես` <>, <> և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկություններ էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը,

9. հավանական գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքումը, դրանց իրականացման ապահովումը,

10. շրջանավարտների և ուսանողների շրջանում սոցիոլոգիական հարցումների և այլ ուսումնասիրությունների, աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների, աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում համալսարանականների պահանջի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների կազմակերպումը, մասնաճյուղի տնօրինությանը և գիտական խորհրդին համապատասխան զեկույցների և առաջարկությունների ներկայացումը,

11. ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների, ամբիոնների և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող և կենտրոնի խնդիրներին առնչվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը, ընդհանուր համակարգված մոտեցումների և ծրագերի մշակումը,

12. շրջանավարտների և ուսանողների հանդիպումների ու կլոր սեղանների, շրջանավարտների մեծարման երեկոների, շրջանավարտների հավաքների կազմակերպումը, շրջանավարտների աջակցությամբ և հանգանակած միջոցներով նպատակային ծրագրերի իրականացումը,

13.կոնսուլտացիաների կազմակերպում կարիերայի վերաբերյալ` մասնագիտական ոլորտի փոփոխության դեպքում, ինչպես նաև օգնություն` կարիերայի զարգացման պլանի կազմման հարցում,

14.  Հայաստանի և արտերկրի այլ բուհերի նմանօրինակ ստորաբաժանումների հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը, ինչպես նաև` ԵՊՀ ԻՄ կանոնադրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ գործառույթների իրականացում:

  Հասցեն` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, ՈՒսանողական փող. 3

Հեռ.` (0263) 4-00-51(*1-07)

Էլ. հասցեն` shrjanavartysuib@gmail.com