Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը ստեղծվել է 2014թ. փետրվարի 19-ին:

Այն մասնաճյուղի ինքնավար ստորաբաժանում է և կոչված է բարձրացնելու ուսանողների, երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, նպաստելու նրանց հասարակական գործունեության ակտիվացմանը:

Ակումբն ակտիվորեն համագործակցում է ԵԿՄ վարչության, ՀՀ ԶՈՒ ՊՆ տարբեր զորամասերի, ԵՊՀ «Վարդանանք» ակումբի, մարզում առկա հասարակական կազմակերպությունների, դպրոցների, ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի հետ:

Կազմակերպում է տարբեր միջոցառումներ բուհի, քաղաքի և մարզի մասշտաբով, այցելություններ զորամասեր, ուխտագնացություններ տարբեր պատմամշակութային վայրեր, ակցիաներ, թրեյնինգներ, սեմինարներ, էքսկուրսիաներ և այլն:

Հիմնադրումից սկսած` ակումբը ղեկավարել է Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Վահագն Չոբանյանը (մինչև 09.2014թ.):

2014թ. սեպտեմբերից մինչև 2016թ. ապրիլ ամիսը ակումբը նախագահել է Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Էրիկ Սահակյանը:

2016թ. ապրիլ ամսից ակումբի նախագահը  ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Լազր Ափինյանն է:

Լազր Ափինյան

Նախագահ՝ Լազր Ափինյան, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 3-րդ կուրս

Քարտուղար՝ Էդմոն Ավետիսյան, «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրս

 

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

Համակարգող՝  Լիլիթ Ֆարմազյան, «Անգլերեն լեզու և գրականություն», 2-րդ կուրս

Օգնական՝  Վահե Առուստամյան, «Հայոց լեզու և գրականություն», 2-րդ կուրս

 

Տնտեսագիտության ֆակուլտետ

Համակարգող՝  Էդմոն Ավետիսյան, «Սերվիս», 2-րդ կուրս

Օգնական՝  Սոսե Խաչատրյան, «Տնտեսագիտության տեսություն», 1-ին կուրս

 

Բնական Գիտությունների ֆակուլտետ

Համակարգող՝ Էրինե Ղարայան, «Ինֆորմատիկա և Կիրառական մաթեմատիկա», 4-րդ կուրս

Օգնական՝ Արմեն Շամամյան, «Ինֆորմատիկա և Կիրառական մաթեմատիկա», 4-րդ կուրս

 

Կիրառական արվեստի ֆակուլտետ

Համակարգող՝ Սյուզի Այվազյան, «Կիրառական արվեստ», 4-րդ կուրս

Օգնական՝ Մերի Դարբինյան, «Դիզայն», 2-րդ կուրս

 

Էլ. Հասցե ՝ tavush.razmakumb@mail.ru

Ֆեյսբուքյան էջ