Yerevan State University Ijevan Branch

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ»

Շվեյցարիայի կառավարության 2015–2016թթ. «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը` նախատեսված գիտության ոլորտի հայ ուսանողների համար, ղեկավարվում է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Այն ուսանողները, ովքեր ցանկանում են հետբուհական կրթություն ստանալ Շվեյցարիայի լավագույն գիտական կենտրոններում, պետք է իրենց հետազոտական նախագծերն ուղարկեն «Լույս» հիմնադրամին`  swiss.scholarship@luys.am  հասցեին, մինչև 2014թ. նոյեմբերի 15–ը։

Հարգելի ապագա դիմորդ,
Խնդրում ենք նկատի ունենալ, որ Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը, որ կառավարվում է Հայաստանում «Լույս» հիմնադրամի հետ համատեղ, առանձին ծրագիր է. այն առնչություն չունի «Լույսի»` արդեն իսկ գործող կրթաթոշակային ֆոնդի հետ։

Շվեյցարիայի կառավարության «Գերազանցության կրթաթոշակներ» ծրագիրը հովանավորում է գիտության ոլորտում անցկացվող մի շարք հետազոտական նախագծեր։ Շվեյցարիայի կառավարությունն է որոշում կրթաթոշակի հատկացման պայմաններն ու չափանիշները և սահմանում կրթաթոշակառուների թիվը։

Կրթաթոշակները տրվում են միայն հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացող ուսանողներին`

  • հետազոտական կրթաթոշակներ,
  • ասպիրանտական կրթաթոշակներ,
  • դոկտորական կրթաթոշակներ։

Երեք տիպի կրթաթոշակների ուղեցույցը հասանելի է հետևյալ էջում`
http://www.sbfi.admin.ch/themen/01366/01380/01828/01838/index.html?lang=en

Հայտը ներկայացնելիս դիմորդը պետք է Հայաստանում բնակվելիս լինի։

Հայաստանի քաղաքացիները, ովքեր բնակվում են Շվեյցարիայում ավելի քան մեկ տարի, չեն համապատասխանում կրթաթոշակի չափորոշիչներին։

Դիմումների ընթացակարգը
Նախքան հայտի ամբողջական փաթեթը խնդրելը` համոզվեք, որ համապատասխանում եք կրթաթոշակի համար անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին։ Նաև լրացրեք կից ներկայացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումի փաթեթը ստանալու համար խնդրում ենք գրել  swiss.scholarship@luys.am  հասցեին` կից ներկայացնելով լրացված ընդհանուր տեղեկությունների ձևը։

Դիմումների ընթացակարգի ժամանակացույցը

  • Հայտերն ընդունվում են 2014թ. օգոստոսի 17–ից։
  • Հայտերի և նախագծի ներկայացման վերջնաժամկետը 2014թ. նոյեմբերի 15–ն է։
  • Կրթաթոշակները հատկացվում են մինչև 2015թ. սեպտեմբերի 15–ը։ 

Նախազգուշացում Շվեյցարիայի կառավարության կրթաթոշակի անվան տակ կեղծ կրթաթոշակի առաջարկի վերաբերյալ

Կրթության, հետազոտության և նորարարության հարցերի պետական քարտուղարությունը նախազգուշացնում է Շվեյցարիայի Դաշնության կառավարության կրթաթոշակի մասին էլեկտրոնային փոստով տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին։

Օտարերկրյա ուսանողներին հատկացվող կրթաթոշակների հարցով Շվեյցարիայի դաշնային հանձնաժողովը կրթաթոշակների վերաբերյալ երբեք գովազդային հայտարարություններ չի տարածում էլ. փոստով: Կրթաթոշակային ծրագրերն ուղղակիորեն կառավարվում են տարբեր երկրներում Շվեյցարիայի դեսպանատների կողմից:

Կրթաթոշակների հարցով Շվեյցարիայի դաշնային հանձնաժողովը խորհուրդ է տալիս երբևէ չպատասխանել նմանատիպ էլ. նամակների և առավել ևս չուղարկել որևէ գումար:

Աղբյուրը`  www.luys.am

“ԱՆԻ” համույթի համերգային ծրագիր

Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<ԱՆԻ>> համույթի համերգային ծրագիրը:

Ծրագրում՝

  • հայկական ժողովրդական երգեր,
  • հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ,
  • Դոնի հայերի ազգագրական կատարումներ:

Գեղարվեստական ղեկավար և նվագավար՝ միջազգային մրցույթի դափնեկիր Գրիգորի Խաթլամաջյան

Խմբավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Վարսենիկ Բայան

<<Դհոլ-զուռնա>> համույթի ղեկավար՝ Համառուսաստանյան երաժշտական միության վաստակավոր գործիչ Դաղլդյան Ա. Ս.

Համերգի սկիզբը՝ ժամը 14:00

Մուտքն ազատ է: 

Հայագիտական կոնֆերանս Արցախում

2014 թ-ի նոյեմբերի 21-ից 23-ը Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) ԵՊՀ և ԱրՊՀ ՈՒԳԸ-ների ջանքերով կազմակերպվում է հայագիտության արդի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով:

 Գիտաժողովին մասնակցելու համար երկու բուհերի ուսանողներն ու ասպիրանտները կարող են իրենց աշխատանքները ուղարկել մինչև նոյեմբերի 7-ը ԵՊՀ ՈՒԳԸ-ի էլ. փոստի պաշտոնական հասցեին՝ sss@ysu.am:

 Զեկուցումները պետք է գրված լինեն ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուներում տպագրվող հոդվածների համար նախատեսված չափորոշիչներին համապատասխան (տե՛ս ՈՒԳԸ կայքում՝ ssspub.ysu.am):

 Աշխատանքներն ուղարկելիս նամակի վերնագրային հատվածում պետք է գրել «Հայագիտական գիտաժողովի մասնակցության հայտ» արտահայտությունը:

Աղբյուրը` ysu.am

Կրթաթոշակների հնարավորություն Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի ծրագրերի ներքո

Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի որոշ ծրագրեր բաց են դիմելու համար:

Գործողություն 2-ի ծրագրերը իրենցից ներկայացնում են համագործակցություն եվրոպական և երրորդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև և առաջարկում են շարժունության կրթաթոշակներ բոլոր կրթական մակարդակներում (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետդոկտորական մակարդակ, այդ թվում` համալսարանի աշխատակիցների փոխանակում):

Հայաստանի քաղաքացիների մասնակցության համար բաց ծրագրերի ցանկը հետևյալն է`

Ծրագրի անվանումը Ծրագրի վեբկայքը Վերջնաժամկետ

1. ALRAKIS II

www.alrakis2.eu Փակ է դիմումների համար

2. EUROEAST

www.euroeast.polito.it Հունվարի 12, 2015 թ.

3. BACKIS

www.wbackis.univ-montp2.fr/backis-project Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերին

4. IANUS I

www.ianus.uaic.ro Դիմումներ չեն ընդունվի

5. IANUS II

www.ianus.uaic.ro/ianusII Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 3-ից 2015 թ. հունվարի 20-ը

6. MID

www.utu.fi/en/sites/mid/Pages/home.aspx Դեկտեմբերի 2, 2014 թ.

7. WEBB

www.unibo.it/WEBB/default.htm Հունվարի 15, 2014 թ.

8. EMINENCE I

www.mundus.amu.edu.pl/EMINENCE/ Փակ է դիմումների համար

9. EMINENCE II

www.mundus.amu.edu.pl/EMINENCEII/ Փակ է դիմումների համար

10. TEMPO

www.tempo.fa.utl.pt Փակ է դիմումների համար

11. ELECTRA

www.electra-project.eu Փակ է դիմումների համար

12. ACTIVE

www.active.meil.pw.edu.pl Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերի 1-ին 

13. EFFORT

www.erasmusmunduseffort.teithe.gr Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 15-ից 2014 թ. դեկտեմբերի 31-ը

14. EMBER

www.ember.us.es Փակ է դիմումների համար

15. HERMES

www.erasmusmundus-hermes.uoa.gr Դեկտեմբերի 5, 2014 թ.

16. HUMERIA

www.humeria.eu Դեկտեմբերի 23, 2014 թ.

17. INFINITY

www.infinity.fa.ulisboa.pt Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 20-ից 2015 թ. հունվարի 31-ը

18. MEDEA

www.ema2-medea.com Դեկտեմբերի 15, 2014 թ.

Աղբյուրը` erasmusplus.am