Ijevan Branch of Yerevan State University

Քննաշրջանը սկսված է

2015թ. հունվարի 8-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում սկսվել է 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը:

Առկա ուսուցման համակարգով սովորող ուսանողների քննաշրջանը կտևի հունվարի 8-ից մինչև հունվարի 24-ը, իսկ լուծարքային առաջին և երկրորդ շրջանները կանցկացվեն ս.թ. հունվարի 26-ից փետրվարի 7-ը և փետրվարի 11-ից 24-ը:

Քննությունները սկսվում են ժամը 09:30-ից և կարող են տևել մինչև ժամը 17:00-ն:

Հեռակա ուսուցման համակարգում քննաշրջանը կսկսվի ս.թ. հունվարի 26-ից և կտևի մինչև փետրվարի 20-ը:

Լուծարքային առաջին շրջանը կտևի փետրվարի 23-ից մինչև մարտի 6-ը, իսկ երկրորդ փուլը` մարտի 9-ից մինչև 23-ը:

Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյան

Պրակտիկանտներ IT և HR դեպարտամենտներում

Աշխատավայրը՝ ք. Երևան, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ

Տևողությունը` 3 ամիս,

Դիմելու վերջնաժամկետ` 31.01.2015թ.:

Ինքնակենսագրությունն ուղարկել` hr@rgs.am էլ . փոստի հասցեով՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնի անվանումը կամ ներկայացնել Հյուսիսային Պողոտա 1, 4րդ հարկ:

 Պրակտիկա Տեղեկատվական տեխնոլոգիաների (IT) դեպարտամենտում

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Ծրագրավորման հիմունքների իմացություն
  • Համակարգչային և ցանցային ծրագրերից օգտվելու փորձ
  • MySQL, MS SQL 2005,2008-ի իմացությունը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, տեխնիկական անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Տրամաբանական մտածողություն, ճկունություն
  • Սովորելու ցանկություն
  • Փորձը ՏՏ ոլորտում /պրակտիկա, ստաժավորում ՏՏ ոլորտին առնչվող կազմակերպություններում/ ցանկալի է

Պարտականություններ

  • Մասնակցություն ՏՏ բաժնի գործառույթներին

Կարող են դիմել 3-րդ, 4-րդ կուրսում և մագիստրատուրայում սովորող ուսանողները:

Պրակտիկա Անձնակազմի կառավարման (HR) դեպարտամենտում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն)
  • Հաղորդակցվելու գերազանց ունակություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթի լավ իմացություն)
  • Սովորելու ցանկություն

Պարտականություններ

  • Աջակցել անձնակազմի հավաքագրման գործընթացին
  • Մասնակցել տվյալների բազայի վարման գործընթացին
  • Նշանակել հարցազրույցներ` ըստ ներկայացված ժամանակացույցի
  • Մասնակցել HR դեպարտամենտի այլ գործառույթներին

Կարող են դիմել 4-րդ կուրսում և մագիստրատուրայում սովորող այն ուսանողները, ովքեր հետքրքրված են ապահովագրական ոլորտով և մասնավերապես Անձնակազմի կառավարման դեպարտամենտի գործունեությամբ:

Աղբյուրը` youthcanal.do.am

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գիտաժողով

Երևանի պետական համալսարանում ուսանողական գիտական ընկերությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կազմակերպում է գիտաժողով 2015 թ. ապրիլի 9-10-ը: Զեկուցումների թեմատիկան ցեղասպանագիտության շրջանակում կարող է ընդգրկել պատմագիտական, իրավագիտական, ազգագրական, սոցիոլոգիական, հոգեբանական, գրականագիտական, աստվածաբանական և այլ գիտական տեսանկյուններ:

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները, ասպիրանտները, հայցորդներն ու մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015 թ. փետրվարի 15-ն է (առցանց հայտաձևը՝ կից հղմամբ): Իսկ զեկուցման ամբողջական տարբերակն անհրաժեշտ է մինչև մարտի 10-ը ուղարկել ՈՒԳԸ էլեկտրոնային փոստի հասցեին (sss@ysu.am): Կից ներկայացնել համապատասխան ամբիոնի երաշխավորագրի սքանավորված տարբերակը:

Գիտաժողովին ներկայացված այն զեկուցումները, որոնք կարժանանան համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի երաշխավորությանը, կտպագրվեն «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» գիտական պարբերականում: Կից ներկայացնում ենք ՈՒԳԸ ժողովածուում տպագրվող գիտական հոդվածի չափորոշիչները:

Աղբյուրը` www.armin.am

Կամավորական աշխատանք Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում

10918995_857898440929165_1941046720025254079_n

Պաշտոնը՝ կրթական բովանդակության մասնագետ

Աշխատանքի տեսակը՝ կամավորական

Տևողությունը՝ 3-6 ամիս

Ծրագրի մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, նախաձեռնել են Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ): Ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու ազգային այլընտրանքային կրթական ծրագիր` Արարատյան բակալավրիատ (ԱԲ), և պատրաստել այդ ծրագրի պահանջներին համապատասխան ուսուցիչներ:

Ծրագրի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Պարտականություններ

Մենք ցանկանում ենք, որ Դուք լինեք լավագո՛ւյնն այս ոլորտում։

ԿԳԱԾ-ի պաշտոնական բլոգում ստեղծել կրթությանը վերաբերող բացառիկ բովանդակություն (ներառյալ տարբեր երկրներում իրականացված առանձնահատուկ կրթական բարեփոխումների մասին նյութեր, կրթական ոլորտի մասին նյութերին հղումներ, ԿԳԱԾ-ի բարեփոխումների մասին տեղեկատվություն և այլն)՝ կենտրոնանալով կրթության մասին հանրային քննարկում ձևավորելու վրա:

Աշխատանքի կազմակերպում

ԿԳԱԾ-ի հասարակայնության հետ կապերի թիմն աշխատում է աշխատանքի ճկուն մեթոդաբանությամբ, որը ձևափոխմամբ փոխառվել է ծրագրակազմերի հետ աշխատանքի կազմակերպման ոլորտից։ Այսպիսով՝ Ձեր՝որպես կրթական բովանդակության մասնագետի աշխատանքը բավականին ճկուն է և պահանջում է շաբաթական միայն մեկ կամ երկու այցելություն գրասենյակ. մնացած աշխատանքն իրականացվում է առցանց:

Մասնագիտական որակավորման պահանջներ

(Կարող եք դիմել նաև պահանջների նվազագույն համապատասխանության դեպքում)։

Նվազագույն պահանջներ

  1. Հասարակական և հումանիտար գիտությունների բաժնի բակալավրում կամ մագիստրատուրայում սովորող կամ վերջերս ավարտած ցանկացած անձ
  2. Հետաքրքրասիրություն և մշտապես սովորելու պատրաստականություն
  3. Բովանդակության որոնման ու վերլուծության մեծ հմտություններ՝ ԿԳԱԾ-ի բլոգը ընդլայնելու և հետաքրքիր դարձնելու նպատակով
  4. Ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով կարդալ-գրելու գերազանց ունակություններ
  5. Սոց.ցանցերում աշխատելու փորձ
  6. Գերազանց հումորի զգացում

Նախընտրելի որակավորում

  1. Հետազոտություններ անցկացնելու տարրական հմտություններ (հիմնական մեթոդաբանության իմացություն, վստահելի աղբյուրների հայտնաբերում)
  2. Նախաձեռնողություն, արագ փոփոխվող միջավայրում տարատեսակ առաջադրանքներն ինքնուրույն իրականացնելու ունակություն
  3. Հայերեն/ռուսերեն/անգլերեն լեզուներով գերազանց գրել-կարդալու ունակություններ
  4. Ժամանակի կառավարման գերազանց ունակություններ՝ մեծ ուշադրություն դարձնելով վերջնաժամկետներին
  5. Ստեղծարարություն և ընթերցողների կարիքների հանդեպ ուշադրություն
  6. Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների լավ հմտություններ
  7. Սոց.ցանցերում աշխատելու մեծ փորձ (բրենդային էջերի կառավարում, սոց.ցանցերի ու կայքերի վերլուծության տարրական գիտելիքներ)

Ինչ կտա այն Ձեզ

  1. Ժամանակակից բովանդակության ստեղծման գերազանց փորձ
  2. Սոց.ցանցերի կառավարման և վերլուծության մեծ փորձ ու նոր գիտելիքներ
  3. Կրթության ոլորտի մասին գիտելիքներ
  4. Գերազանց փորձ կրթական մեծ բարեփոխումների ծրագրում
  5. Հարցման դեպքում երաշխավորագիր նամակի տրամադրում

Ինչպես դիմել

Ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը (CV) և, առկայության դեպքում, LinkedIn սոց.ցանցի Ձեր էջի հղումը welcome@ayb.am էլ. հասցեին: Նամակի թեմայի դաշտում խնդրում ենք նշել հաստիքի անվանումը՝ Educational Content Manager:

Հայտերն ընդունվում են մինչև  2015թ.հունվարի 26ը ներառյալ:

Աղբյուրը` armscoop.com