Ijevan Branch of Yerevan State University

Հայկական հեքիաթները համացանցում

Տոնական օրերին մենք սիրով ուզում ենք ներկայացնել ArmScoop-ի կողմից պատրաստված ամենահեքիաթային հավաքածուն՝ հայկական (հայերեն) հեքիաթների ամբողջական էլեկտրոնային հավաքածուն։

Այստեղ կարող եք գտնել ինչպես կոթողային աշխատանքներ (օր.՝ Գիտությունների ակադեմիայի հրատարակած «Հայ ժողովրդական հեքիաթներ» 15-հատորյակը), այնպես էլ հայկական/հայերեն հեքիաթների աուդիո տարբերակները:

Ավելացումները ողջունվում են, իսկ հեքիաթներ կարդալը՝ պարտադիր է:

«Հայ ժողովրդական հեքիաթներ», ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, 15 հատոր, բարձր որակով (սեղմե՛ք հղումը և տեսե՛ք տվյալ հատորի բովանդակությունը)։

Հեքիաթները հավաքված են ըստ Մեծ Հայքի նահանգների։

coverՀատոր Ա   Հատոր Բ   Հատոր Գ    Հատոր Դ    Հատոր Ե

Հատոր Զ    Հատոր Է    Հատոր Ը    Հատոր Թ    Հատոր Ժ

Հատոր ԺԱ    Հատոր ԺԲ    Հատոր ԺԳ   Հատոր ԺԴ    Հատոր ԺԵ

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Թումանյանի քառասունից ավելի հեքիաթներ

ԱՐԵՎԱԿ-ի էլեկտրոնային գրադարան-Թումանյանի հեքիաթները

Պատկանյան Ռաֆայել՝   Մանկական բանաստեղծություններ

Խնկոյան Աթաբեկ՝   Բանաստեղծություններ, պոեմներ, առակներ, հեքիաթներ

Մեհրուժան եղբայր Բաբաջանյան – ՀԵՔԻԱԹՆԵՐ

Հայ ժողովրդական հեքիաթներ

Վէմ ռադիոկայանի հեքիաթների բաժինը (ԱՈՒԴԻՈ)

Հայկական Հեքիաթներ – Հարութ Մովսես (ԱՈՒԴԻՈ)

Լավագույն հեքիաթները հայ և այլազգի հեքիաթագիրների կողմից

Հայկական հեքիաթների աշխարհ

Հայկական հեքիաթները աուդիո տարբերակով

Հայկական հեքիաթներ

Հայերեն հեքիաթներ «Heqiat.am» կայքում:

Ջիվանու չափածո հեքիաթները (javakhk-ից)

Հին ու նոր հեքիաթներ «Մասիս TV»-ում: (ՎԻԴԵՈ)

Հայկական հեքիաթներ (հայերեն, ռուսերեն, անգլերեն)

Հայ ժողովրդական և արտասայմանյան հեքիաթներ ABCD.am կայքում (տե՛ս Kids’ Reading բաժինը)։

Հայկական մուլտֆիլմեր

Աղբյուրը` armscoop.com

Հայկական սովետական հանրագիտարանի էլեկտրոնային տարբերակը համացանցում

Հայկական սովետական հանրագիտարան, կրճատ՝ ՀՍՀ, առաջին բազմակողմանի հանրագիտարանն է հայերենով, որը հրատարակվել է 1974-1987 թվականներին և բաղկացած է 13 հատորից։ Այժմ թվայնացված և Քրիեյթիվ Քոմոնս թույլատրագրի ներքո կայանում է նրա սրբագրման գործը Վիքիդարանում:

ArmScoop-ը կոչ է անում բոլորին միանալ հանրագիտարանի սրբագրման կարևոր աշխատանքին:

Ինչպե՞ս սրբագրել Վիքիդարանում

Ստորև ներկայացված ենք հանրագիտարանի հատորների հղումները՝ սրբագրման գործին աջակցելու համար։

Աղբյուրը` armscoop.com

Հայոց ցեղասպանության հարցի իրավական կողմերը. երեք արժեքավոր աշխատանքներ

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին՝ 2014 թվականին, հրատարակվեցին մի շարք կարևոր աշխատություններ՝ նվիրված ցեղասպանության պատմաիրավական հանգամանքներին, հետևանքների հաղթահարման և ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության վերաբերյալ հարցերին: 

2014 թ. մարտի 10-ին լույս տեսավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մարուքյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և պատմաիրավական հիմնավորումները» աշխատությունը (խմբագիրներ՝ պ.գ.դ., ակադ. Ա. Մելքոնյան, ի.գ.թ. Վ. Վարդանյան):

Գրքում փորձ է կատարվում, համապատասխան պատմական փաստերը միջազգային իրավական նորմերի և սկզբունքների հետ համադրելով, վեր հանել հայերի դեմ գործված ցեղասպանության հետևանքների հաղթահարման հիմնախնդիրները և նախանշել դրանց հաղթահարման պատմաիրավական հիմքերն ու հնարավորությունները:

Աշխատության հեղինակը հանգամանորեն քննության է առել, մասնավորապես, հետևյալ հարցերը՝ Օսմանյան կայսրության և նրա իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետության՝ Հայկական հարցի հետ կապված պարտավորությունները և Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունը ըստ միջազգային փաստաթղթերի, երիտթուրքերի 1919 թ. դատավարության և Սողոմոն Թեհլիրյանի դատական գործի պատմաիրավական նշանակությունը, ցեղասպանության վերաբերյալ ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիայի պատմաիրավական քննությունը և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի պատմաիրավական նշանակությունը՝ ցեղասպանության հետևանքների հաղթահարման համատեքստում:

∗∗∗

2014 թ. նոյեմբերին Արմեն Մարուքյանի հեղինակությամբ լույս տեսավ մեկ այլ կարևոր աշխատություն՝ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» խորագրով (խմբագիրներ՝ պ.գ.թ. Հ. Սուքիասյան, ի.գ.թ. Լ. Գևորգյան):

Այս գրքում արդեն հեղինակն անդրադառնում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան՝ Հայող ցեղասպանության գործով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները:

Աշխատության առաջին գլխում ներկայացված են Միջազգային դատարան դիմելու իրավական հիմքերն ու նախադեպերը, ինչպես նաև՝ մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման դատական պրակտիկան: Երկրորդ գլխում ներկայացված են Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան ներկայացվելիք հայցադիմումի կազմման ու ներկայացման հիմնախնդիրներն ու հնարավորությունները:

Միաժամանակ գրքի վերջում հավելվածի տեսքով անդրադարձ է կատարվել «Թուրքիայի հանրապետության հրահրմամբ և աջակցությամբ քեսաբահայության նկատմամբ կատարված հանցագործությունների քննության հնարավորությանը Միջազգային քրեական դատարանում»:

∗∗∗

Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու նպատակով կարևոր քայլ կատարվեց նաև «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից, որի հիմնադիր անդամներ, միջազգայնագետ-իրավաբաններ Վլադիմիր ՎարդանյանիԵղիշե Կիրակոսյանի և  Լևոն Գևորգյանի համահեղինակությամբ 2014 թ. դեկտեմբերին լույս տեսավ «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» խորագրով իրավական ուղեցույցը:

Այն հրատարակվել է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտության արդյունքում: (Այդ մասին առավել մանրամասն տես «Legalinfo.am» կայքում):

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել և ուղեցույցում ներկայացվել են Հայոց ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի հարցը և արարքի որակման խնդիրը, Թուրքիայի պատասխանատվության հնարավոր ձևերն ըստ միջազգային իրավունքի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցի բարձրացման հնարավոր տարբերակները և այլն։

Հետազոտության իրականացման հիմնական նպատակն է ունենալ մի գրավոր փաստաթուղթորը կարտացոլի այն հիմնական միջազգային իրավական հիմնավորումները և վերլուծությունները, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կողմից` անհրաժեշտության դեպքում:

Ուղեցույցի առաջին խմբի (ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական ասպեկտները) մեջ մտնող հիմ­նահարցերը հիմ­նականում վերաբերում են այդ հանցագործության փաստական հանգամանքների վերհանմանը և միջազգային իրավունքի տեսանկյունից դրանց գնահատմանը:

Երկրորդ խումբը կազմող հիմ­նահարցերի (պատասխանատվությունը հայոց ցեղասպանության մերժողականության քաղաքականության համար) բուն նպատակն է հայերի դեմ իրագործած ցեղասպանության նկատմամբ կիրառելի իրավունքի, այն է՝ պայմանագրային և սովորութային միջազգային իրավական այն նորմերի վերհանումը և վերլուծությունը, որոնք կարող են հիմ­նավորել այդ հանցագործության համար Թուրքիայի Հանրապետությանը ներկայացվող պահանջների իրավաչափությունը և հիմք հանդիսանալ վերջինիս միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար: 

Ուղեցույցի երրորդ խումբը կազմող հիմնահարցերը (հայերի դեմ իրագործած ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը միջազգային իրավական պահանջներ ներկայացնելու հնարավոր եղանակները և միջոցները) վերաբերում են այսօր առկա այն միջազգային-իրավական մեխանիզմներին, որոնք հնարավորություն կընձեռեն բարձրացնել Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության հարցը:

* Հետևյալ գրքերը ներկայացված են տեսածրված (սկանավորված) ձևաչափով:

Ներկայացված գրքերի էլեկտրոնային տարբերակների տրամադրման համար շնորհակալություն ենք հայտնում հեղինակներին:

Հայկական գիտական համագործակցություն

Աղբյուրը` armscoop.com