Yerevan State University Ijevan Branch

ԶԼՄ-ները մեր մասին

media-about-us

Հարգելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ մասնաճյուղի պաշտոնական կայքէջի «Ինֆորմացիա» բաժնում բացվել է նոր էջ` ԶԼՄ-ները մեր մասին, որտեղ ներկայացված են 2010 թ.-ից մինչ օրս մասնաճյուղի մասին գրված հոդվածներ ու տեսանյութեր:

Եթե հանդիպել եք տարբեր կայքերում ԵՊՀ ԻՄ-ի մասին այլ տեղեկատվության, կարող եք հղումներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` hasmik.vanyan@yandex.com:

ՄԻՆՉԵՎ 45000 ՀՀ ԴՐԱՄ 1 ՏԵՍԱՆՅՈւԹԻ ՀԱՄԱՐ

ՄԻՆՉԵՎ 45000 ՀՀ ԴՐԱՄ 1 ՏԵՍԱՆՅՈւԹԻ ՀԱՄԱՐ

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, տնտեսագիտության, աստղագիտության, պատմության և այլ բնագավառներով և տիրապետում են անգլերենին, ունեն կրթական նյութը գրավիչ և հասկանալի մատուցելու ունակություն, ապա կարող են մասնակցել մրցույթին:

Ծրագրի կարևորագույն առաքելությունը կրթությունը բոլորի համար հասանելի դարձնելն է:

Կրթական այս տեսանյութերի շնորհիվ հասանելի են  դառնում ինչպես ամենապարզ, այնպես էլ ամենաբարդ կրթական նյութերը:

Ինչպես մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում, այս փուլում ևս պատրաստվելու ենhttp://www.khanacademy.org ինտերնետային կայքի կրթական տեսանյութերի հայերեն տարբերակները: Հաղթող հեղինակների պատրաստած տեսանյութերը տեղադրվում են  Խան Ակադեմիայի հայկական էջում`http://www.youtube.com/user/KhanAcademyArmenian/feed, և հասանելի են բոլոր ցանկացողների համար:

Դիմելու կարգը՝

Մրցույթի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել կոնտակտային աշխատակցի հետ՝

Անի Անանյան

Հեռ.՝ (374 10) 20 28 22 (ներ. 22), (374 93) 01 58 90

Էլ. հասցե՝ cv@sef.am

Գրիգոր Նարեկացու երկերը համացանցում

Narekaci

Ներկայացնում ենք Գրահավաք բլոգի կողմից կազմված՝ Գրիգոր Նարեկացու՝ համացանցում առկա գործերը։

◈ Գիրք աղօթից. (ԴՃԼԶ էջից յետոյ՝ պատմ. Ապարանից խաչին, ներբողեանք, մի քանի գանձ, լուծմունք, բժշկ. աւետարաններ), Կ. Պոլիս, 1701-1702
◈ Գիրք աղօթից. (ՄԾԷ էջից՝ պատմ. Ապարանից խաչին, ներբողեանք, մի քանի գանձ, համառօտ վարքը, «Մատեանի» լուծմունք, Առաքել վարդապետի ներբողեանը, բժշկ. աւետարաններ), Կ. Պոլիս, 1726
◈ Գիրք աղօթից. (ՅԽԳ էջից՝ պատմ. Ապարանից խաչին, ներբողեանք, մի քանի գանձ, համառօտ վարքը, «Մատեանի» լուծմունք, Առաքել վարդապետի ներբողեանը, բժշկ. աւետարաններ), Կ. Պոլիս, 1736. կամ այստեղ
◈ Գիրք աղօթից. (339-րդ էջից՝ պատմ. Ապարանից խաչին, ներբողեանք, մի քանի գանձ,«Բան վասն ուղիղ հաւատոյ»՝ էջ 460-ից, համառօտ վարքը, «Մատեանի» լուծմունք, Առաքել վարդապետի ներբողեանը, բժշկ. աւետ.), Կ. Պոլիս, 1755
◈ Գիրք աղօթից. (նոյնն է, ինչ 1755 թ. հրատ.), Կ. Պոլիս, 1763
◈ Բանք աղօթից…. քաղեալ ընտրանաւ ի գրոց նորա…. կարգելով ըստ շաբաթու աւուրց եւ ըստ պէսպէս պիտոյից հայցուածոց. (վերջում՝ Տ. Իգնատիոս Ճուղայեցւոյ ոտանաւոր յիշատակարան), Վենէտիկ, 1763
◈ Գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ՝ համեմատութեամբ հնագոյն եւ ընտիր ընտիր ձեռագիր օրինակաց, [հտ. Ա] (էջ 347-ից՝բառարան խրթին բառից, ցուցակ գլխաւոր տարբերութեանց), Կ. Պոլիս, 1774
◈ Հատոր երկրորդ՝ ներբողինաց, ճառից, չորեցունց արժանաւորաց գովեստից…. հանդերձ հետևեցելով փոքր գրքկաւ բանիւ հաւատոյ, Կ. Պոլիս, 1774
◈ Գիրք աղօթից (նոյնն է, ինչ 1755 թ. հրատ.), Կ. Պոլիս, 1782
 Գիրք աղօթից որ կոչի Նարեկ. (ըստ Կ. Պոլսի 1774 թ. հրատ. Ա հտ., առանց բառարանի), Վէնէտիկ, 1789. կամ այստեղ
◈ Մեկնութիւն Երգոց Երգոյն Սողովմոնի, Վէնէտիկ, 1789. կամ այստեղ
◈ Գիրք աղօթից. (վերջում՝ փոքրիկ բառարան), Կ. Պոլիս, 1789. կամ այստեղ
◈ Գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ…., Կ. Պոլիս, 1790
◈ Գիրք աղօթից որ կոչի Նարեկ. (ըստ Կ. Պոլսի 1774 թ. հրատ. Ա հտ., առանց բառարանի, բայց բժշկ. աւետարաններով), Վէնէտիկ, 1795
 Նարեկ գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ. (վերջում՝ բառարան), Կ. Պոլիս, 1802
◈ Աղօթամատոյց պատկերազարդեալ…. քաղեալ ընտրանաւ ի գրոց նորա. Յաւելեալ յայսմ երկրորդ տպագրութեան և զգանձս տօնից տէրունականաց, զմեղեդիս և զտաղս ի նորին սրբոյ ասացեալ, Վէնէտիկ, 1804
◈ Նարեկ գիրք աղօթից. (վերջում՝ Աստուածածնի ներբողեան, համառօտ վարք, էջ 374՝Մխիթար Գոշի աղօթք ի սբ Պատարագն, բժշկ. աւետ.), Կ. Պոլիս, 1806
◈ [Հատոր երկրորդ՝ ներբողինաց, ճառից, չորեցունց արժանաւորաց գովեստից…. հանդերձ հետևեցելով փոքր գրքկաւ բանիւ հաւատոյ]. (վերջում նաեւ Առաքել վրդ. ներբողեան, լուծմունք Մատեանի) Կ. Պոլիս, 1807
◈ Գիրք աղօթից որ կոչի Նարեկ. (վերջում՝ ցուցակ աղօթից, բժշկ. աւետ.), Վէնէտիկ, 1807
◈ Մաղթանք գիշերայինք ասացեալ Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Նարեկացւոյ / Молитва противъ нощныхъ ужасовъ, Սանկտ Պետրբուրգ, 1810 («Ընկալ քաղցրութեամբ» աղօթքը՝ գրաբար և ռուսերէն)
◈ Նարեկ գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ…. (վերջում՝ բառարան, բժշկ. աւետ.), Կ. Պոլիս, 1812
◈ Նարեկ գիրք աղօթից. (վերջում՝ Աստուածածնի ներբողեան, Մխիթար Գոշի աղօթք, բժշկ. աւետ.), Կ. Պոլիս, 1821
◈ Գիրք աղօթից. (վերջում՝ համառօտ վարք, բժշկ. աւետ., ցանկ), Կ. Պոլիս, 1822
◈ Նարեկ գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ…. (վերջում՝ համառօտ վարք, Աստուածածնի ներբողեան, Մխիթար Գոշի աղօթքը, Առաքել վրդ. ներբողեան, բժշկ. աւետ.), Կ. Պոլիս, 1826
◈ Մատենագրութիւնք, Վենետիկ, 1827
◈ Երկրորդ մատեան ճառից (յորում Պատմութիւն սրբոյ խաչին Ապարանից, ներբողք…., հանդերձ գանձիւք….), Վենետիկ, 1827. կամայստեղ կամ այստեղ
◈ Նարեկ գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ…. (վերջում՝ նոյնը, ինչ 1826 թ. հր.-ում), Կ. Պոլիս, 1829
◈ Նարեկ գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ…. (վերջում՝ նոյնը, ինչ 1826 թ. հր.-ում, նաեւ բառարան), Կ. Պոլիս, 1832
◈ Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Ողբերգութիւն. (վերջում՝ ցանկ յատուկ անուանց, բժշկ. աւետ.), Վենետիկ, 1833
◈ Նարեկ գիրք աղօթից…. նորապէս սրբագրեալ…. (վերջում՝ նոյնը, ինչ 1832 թ. հր.-ում), Կ. Պոլիս, 1835
◈ Գիրք աղօթից. (վերջում՝ համառօտ վարք, բժշկ. աւետ., ցանկ), Կ. Պոլիս, 1836
◈ Նարեկ աղօթից…. նորապէս սրբագրեալ. (վերջում՝ նոյնը, ինչ 1832 թ. հր.-ում), Կ. Պոլիս, 1839. կամ այստեղ
◈ Մատենագրութիւնք, Վենետիկ, 1840. կամ այստեղ կամ այստեղ
◈ Սրբոյն Գրիգորի Նարեկայ վանից վանականի Ողբերգութիւն, Զմիւռնիա, 1843
◈ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Ողբերգութիւն. (վերջում՝ ցանկ յատուկ անուանց, բժշկ. աւետ.), Վէնէտիկ, 1844
◈ Նարեկ գիրք աղօթից. (վերջում՝ նոյնը, ինչ 1832 թ. հր.-ում, նաև Յակոբ աբղ.-ի գրութիւնները) Կ. Պոլիս, 1844
◈ Մատեան ողբերգութեան. (համառօտ վարք, Աստուածածնի ներբողեան, Մխիթար Գոշի աղօթք ի սբ Պատարագն (էջ 324), Առաքել վրդ. ներբող., բժշկ. աւետ., բառարան, ցանկգլխոց) , Կ. Պոլիս, 1845
◈ Մատեան ողբերգութեան. (համառօտ վարք, Աստուածածնի ներբողեան, Մխիթար Գոշի աղօթք ի սբ Պատարագն (էջ 353), Առաքել վրդ. ներբող., բժշկ. աւետ., բառարան, ցանկգլխոց), Կ. Պոլիս, 1847. կամ այստեղ
◈ Մատեան ողբերգութեան. (համառօտ վարք, Աստուածածնի ներբողեան, Մխիթար Գոշի աղօթք ի սբ Պատարագն (էջ 320), Առաքել վրդ. ներբող., բժշկ. աւետ., ցանկ գլխոց, բառարան), Կ. Պոլիս, 1850
◈ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Ողբերգութիւն. (վերջում՝ ցանկ յատուկ անուանց, ցանկ աղօթից, բժշկ. աւետ.), Վենետիկ, 1851
◈ Ճառք եւ խոստովանութիւնք հաւատոյ արարեալ սրբոց հարց մերոց Գրիգորի Նարեկացւոյ եւ Վահրամայ Վարդապետի (Բ մասում Վահրամ Րաբունու ճառերն են), Երուսաղէմ, 1856 («Բան ուղիղ հաւատոյ»-ը հաւանաբար Գր. Սկեւռացու գործն է, ոչ թէ Նարեկացունը)
◈ Մատեան ողբերգութեան. (վերջում՝ ինչպէս 1850 թ. հր.), Կ. Պոլիս, 1864
◈ Մատեան ողբերգութեան. (վերջում՝ ինչպէս 1850 թ. հր.), Կ. Պոլիս, 1866
◈ Մատեան Ողբերգութեան. (համառօտ վարք, Աստուածածնի ներբողեան, Մխիթար Գոշի աղօթք, Առաքել վրդ. ներբողեան, բժշկ. աւետ., բառարան), Երուսաղէմ, 1868
◈ Մատեան ողբերգութեան, Զմիւռնիա. (վերջում՝ նոյնը, ինչ Կ. Պոլսի 1845-1850 թթ. հր.-ներում. ցանկը՝ գրքի սկզբում), 1870
◈ Սարգիսեան Բարսեղ, Ուսումնասիրութիւն Մանիքէա-Պաւլիկեան Թոնրակեցիներու աղանդին եւ Գր. Նարեկացւոյ թուղթը, Վենետիկ, 1893. կամ այստեղ. կամ այստեղ կամ այստեղ
◈ Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի Ողբերգութիւն, Բ տպ., Երուսաղէմ, 1897
◈ Letter [to the Monastery of Kchav], in The Key of Truth, a Manual of the Paulician Church of Armenia” (pp. 125-130), Oxford Clarendon Press, 1898. կամ այստեղ (էլ. տեքստ)
◈ Թուղթ…. յուխտն Կճաւայ («Գիրք թղթոց» ժողովածուում, էջ 498-502), Թիֆլիս, 1901
◈ Մատեան ողբերգութեան եւ այլ երկասիրութիւնք, Անթիլիաս, 2003
◈ Մատյան ողբերգության, տաղեր (թարգմ.` Վազգեն Գևորգյանի), Երևան, 1979
◈ Մեկնություն Երգ երգոցի (թարգմ.՝ Վարդան Ֆերեշեթյանի), Ս. Էջմիածին, 2007
◈ Մատյան ողբերգության (թարգմ.` Մկրտիչ Խերանյանի), Ս. Էջմիածին, 2012. epub, mobi
◈ Տաղեր (գրաբար և աշխարհաբար), Երևան, 2013
◈ Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին, Գրահավաք, 2014 (epub,  mobi)
◈ Speaking with God from the Depths of the Heart (էլ. տեքստ, «Նարեկի» անգլ. թարգմ.՝ Թոմ Սամուէլեանի). կամ այստեղ
 Книга скорбных песнопений (перевод Маргариты Дарбинян-Меликян и Лены Ханларян) (էլ. տեքստ)

Ցուցակը թարմացվել է 2015 թ. մայիսի 10-ին։

Աղբյուրը՝  http://armscoop.com

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր

 

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը շարունակվում է

 

«ԱՄՔՈՐ» ՀԿ-ի հայկական մասնաճյուղը շարունակում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր» կրթական ծրագիրը՝ նախատեսված 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի համար, որն ուսանողների տրամադրում է առավելագույնը մինչև 100.000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար:

 

Ծրագրին կարող են մասնակցել «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները՝ այդ թվում նաև համալսարանականները:

 

Դիմումի ձևը ստանալու համար կարող դիմել «Արեգակ» ունիսվերսալ վարկային կազմակերպություն, իսկ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զանգել «ԱՄՔՈՐ» ՀԿ-ի հայկական մասնաճյուղ, հեռ.՝ 010 28 29 77, 010 24 81 41:

2015-2016 թթ. ուստարվա կրթաթոշակի մրցույթ` վճարովի համակարգում սովորող ուսանողների համար

 

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2015-2016թթ. նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից հովանավորվող մասնագիտություններով:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում 2015 թ-ի սեպտեմբերից արդեն 2-րդ կուրսում սովորող և բարձր կուրսերի ուսանողներ (այդ թվում և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ):

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 3. 7, 15 կամ 74 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի հայտը, որը կարող եք ներբեռնել  այստեղից, և 2015 մայիսի 4-ից մինչև հունիսի 15-ը (13:00-ից մինչև 17:30-ը ) ներկայացնել ՀԿՀ Հայաստանյան գրասենյակ ( Մաշտոցի 13, Դերասանի տուն):

Մարզերի բուհերում սովորող ուսանողները կարող են դիմում-հայտն առցանց ուղարկել aefscholarships@gmail.com էլ. հասցեին:

Մանրամասն պարզաբանումների համար խնդրում ենք դիմել Արմինե Հարոյանին (374 10) 53-14-85 հեռախոսահամարով՝ 13:00-ից մինչև 17:00-ը (զանգեն միայն ուսանողները և ոչ թե ծնողները ) կամ գրել armineharoyan@gmail.com էլեկտրոնային փոստով:

Դիմումները ևս պետք է ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ 13:00-ից մինչև 17:30-ը:

Աղբյուրը` www.aefweb.org