Ijevan Branch of Yerevan State University

Մասնաճյուղում անցկացվեց «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

2015թ. մայիսի 30-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյանը մասնաճյուղի դասախոսների համար իրականացրեց «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

Դասընթացի ժամանակ շնորհանդեսի ուղեկցությամբ հիմնականում քննարկվեցին հետևյալ հարցերը.

  • Ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն մոտեցումներ,
  • Կրթության որակ և որակի ապահովում,
  • Դասախոսների ներգրավվածութան կարևորությունը որակի ներքին ապահովման գործընթացներում:

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց
Մասնավորապես ներկայացվեցին դասախոսակենտրոն և ուսանողակենտրոն մոտեցումների առանձնահատկությունները, որակի կառավարման վերջնարդյունքային, գործընթացային, վերջնարդյունքագործընթացային մոտեցումները:

Հարցադրումների միջոցով պարզաբանվեցին, թե ինչ բնույթի կրթական ծառայություններ են մատուցվում մասնաճյուղում, իրատեսական են արդյոք նման մոտեցումների կիրառումը, ինչպիսի խոչընդոտներ են նկատվում ուսանողակենտրոն կրթություն իրականացնելու ճանապարհին:

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

 

Մատնանշվեցին բուհերում ներկայումս իրականացվող գործընթացները.

  • Ստեղծում են որակի ապահովման կառույցներ,
  • Փորձում են կանոնակարգել գործընթացները. մշակում են բազմաթիվ փաստաթղթեր,
  • Բարելավում են կրթական ծրագրերը,
  • Իրականացնում են ինքնավերլուծություն և պատրաստում զեկույցներ, վեր են հանում սեփական կարիքները,
  • Իրականացնում են վերապատրաստումներ:

Ցույց տրվեց դասախոսական կազմի ներգրավվածության անհրաժեշտությունն ու պատասխանատվությունը բուհում իրականացվող որոշակի գործընթացներում (ծրագրերի մշակում, գնահատում ու բարելավում, կրթական վերջնարդյունքների և բովանդակության մշակում, ՈԱՇ, մասնագիտությունների սեկտորյալ շրջանակ, կրթական չափորոշիչներ, բենչմարքինգ, փորձաքննություն, ուսումնառության արդյունք, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներ և այլն):

Մասնաճյուղում անցկացվեց  «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց

Դասախոսական աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևորվեցին մասնագիտական ինքնազարգացումը և կարիքների արտահայտումը.

  • Քննադատական վերաբերմունքը սեփական գործունեությանը,
  • Ինքնակրթությունը բոլոր հնարավոր միջոցներով,
  • Մասնակցությունը բուհի կողմից կազմակերպված վերապատրաստումներին,
  • Մասնակցությունը ամբիոններում իրականացվող որակի ապահովման գործընթացներին,
  • Լավագույն փորձի ուսումնասիրությունը և տարածումը,
  • Համագործակցությունը բուհի որակի ապահովման կառույցի հետ:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

2015թ. մայիսի 30-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

Հանձնաժողովը գլխավորում էր Քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ ճարտարապետների միության անդամ Արմեն Հրանտի Ղուլարյանը:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

Չորս մագիստրոսներից երկուսը ներկայացրել էին մետաքսանկարչություն, երրորդը` հաշվարկային գոբելեն, չորրորդը` վիտրաժ` փայտի համադրությամբ նրբագեղ աշխատանքներ:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

Մագիստրոսական թեզերի պաշտպանությունն անցավ հաճելի մթնոլորտում, ներկաներին պատճառեց գեղագիտական հաճույք:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

Ներկայացված թեզերը (Աստղիկ Աշոտի Մելիքսեթյան, «Ժամանակն է քարերը հավաքելու», վիտրաժային մոտեցումներ, ղեկավար` Անուշ Չիբուխչյան, Իրինա Կարենի Բեգինյան, «Փարվանա», մետաքսանկար, ղեկավար` Դոնարա Չիբուխչյան, Լուսյա Անուշավանի Խաչինյան, «Երգ երգոց», մետաքսանկար, ղեկավար` Ռուզաննա Պողոսյան, Անահիտ Գարուշի Ահարոնյան, «Մշո աղջիկ», գոբելեն, ղեկավար` Դոնարա Չիբուխչյան) հանձնաժողովը բարձր գնահատեց` ընդգծելով, որ այդ աշխատանքները կարող են պատիվ բերել ցանկացած պատկերասրահի և թանգարանի:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

Մասնաճյուղի տնօրենը, Կիրառական արվեստի ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները մագիստրոսի որակավորում ստանալու կապակցությամբ շնորհավորեցին իրենց շրջանավարտներին` մաղթելով նրանց ստեղծագործական մեծ հաջողություններ և բարձր վերելքներ մասնագիտական աշխատանքում:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

2015թ. մայիսի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Մանե Աբրահամյանը, Շուշան Նիազյանը և Նելլի Սարգսյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցումները պատրաստելիս ուսանողներին աջակցել էին Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Հովակիմյանը, տ.գ.թ., ասիստենտ Ա.Սիմոնյանը և Ք.Օթարյանը:

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

Ներկայացվեցին օպերացիոն համակարգերի խնդիրներ:

Մանե Աբրահամյանը ներկայացրեց «Պրոցեսների համագործակցությունը» թեմայով զեկուցում` որպես մոդելային օրինակներ ռուսերեն լեզվով ներկայացնելով «Ճաշող փիլիսոփաները» և «Քնած վարսավիրը» խնդիրները:

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

Շուշան Նիազյանը ներկայացրեց «Օպերացիոն համակարգեր» թեմայով զեկուցում` խոսելով նրանց ծագման և կիրառության ոլորտի մասին:

Shushan-Niazyan

Նելլի Սարգսյանը ներկայացրեց «FAT 16 և FAT 32 ֆայլային համակարգերը» թեմայով զեկուցում, որը ներառում էր նաև հոսքերի վերաբերյալ 2 խնդիր` QT-ով ծրագրավորած:

Ուսանողների զեկուցումներից հետո մասնաճյուղի ուսանողական կառույցների համակարգող, Բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտ Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց «Հարթության վրա շարժվող օբյեկտի փնտրումը երաշխավորող ղեկավարման օպտիմալացումը» թեմայով զեկուցում:

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

Նա ներկայացրեց փնտրման խնդրի էությունը, խնդրի լուծման ալգորիթմը: Ներկայացված խնդիրը կարող է կիրառություն ունենալ ռոբոտաշինության և տիեզերագնացության ոլորտներում, ինչպես նաև իրավապահ մարմիներում և զինված ուժերում:

Վերջում տեղի ունեցավ բուռն քննարկում. զեկուցողները պատասխանեցին իրենց ուղղված հարցերին:

Կայացավ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումը

2015թ. մայիսի 28-ին Իջևանի մշակույթի տան առաջ տեղի ունեցավ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները` Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Ալիսա Հասանյանի գլխավորությամբ:

Կայացավ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումը

Միջոցառման մասնակիցները նախ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում ընկածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, որից հետո նրանք քայլերթով, հայրենասիրական երգեր կատարելով, շարժվեցին դեպի Իջևանի մշակույթի տուն, որտեղ էլ տեղի ունեցավ մայիսյան եռատոներին նվիրված միջոցառումը:

Կայացավ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումը

Ներկա էին Տավուշի մարզպետ Հ.Աբովյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, դասախոսներ, բարձրաստիճան սպաներ, Իջևանի զորամասի զինվորներ և քաղաքացիներ:

Կայացավ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումը

Միջոցառման ընթացքում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները ներկայացրին պար, ասմունք («Դուք մեր հայրերով մեզ չեք ճանաչի», «Կռիվներում ընկան նրանք», «Գնացին, չեկան» «Թե մարտում ընկնեմ») երգ («Մարտիկի երգ», «Հայ ֆիդայիներ», «Պատիվ ունեմ», «Հայաստանը մենք ենք», «Քայլ առ առաջ»), որին միացան նաև զինվորները:

Կայացավ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումը

Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումը հանդիսատեսի կողմից ընդունվեց ջերմ ծափարություններով, գոհունակության ու երախտիքի խոսքերով:

Կայացավ մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումը