Ijevan Branch of Yerevan State University

«Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոց

«Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով ամառային դպրոց

2015թ. հուլիսի 16-17-ը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում կազմակերպվում է ամառային դպրոց «Տեղեկատվական անվտանգություն. գովազդից մինչև գաղափարախոսության հարցեր» խորագրով։

Ամառային դպրոցին կարող են մասնակցել թեմայով հետաքրքրված բարձր կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ, դասախոսներ, քաղծառայողներ, լրագրողներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներ։

Ըստ մասնակիցների ակտիվության՝ ավարտին կտրամադրվեն մասնակցության վկայականներ «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից։

Ցանակցողները կարող են դիմել մինչև սույն թվականի հուլիսի 13-ը՝tatevik@noravank.am էլեկտրոնային փոստին ուղարկելով իրենց ինքնակենսագրությունը և մասնակցության շարժառիթի նկարագրությունը (մոտ 50 բառ)։

Հարցերի համար դիմել 010 44 38 46 հեռախոսահամարով Տաթևիկ Քարաուղլանյանին։

«Նորավանք» ԳԿՀ հասցեն՝ ք. Երևան, 0026, Գարեգին ՆԺդեհի 23/1

Աղբյուրը՝ armscoop.com

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

2015-2016 ուստարում մասնաճյուղում իրենց ուսումը կշարունակեն Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի շրջանավարտներ

 

2015թ. հունիսին ԵՊՀ ԻՄ-ից Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի` 2014-2015 ուստարվա «Ֆինանսներ» և «Էկոնոմիկա. հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությունների ավարտական քննություններին մասնակցեց Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տնտ. գիտ. թեկնածու, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Գ.Ավետիսյանը:

Քննությունների արդյունքներից ելնելով` 17 շրջանավարտներ երաշխավորվեցին 2015-2016 ուստարում իրենց ուսումը շարունակելու մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտությամբ:

«Շրջանավարտների ցուցաբերած արդյունքները վկայում են, որ նրանք ունեն մասնագիտական անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ՝ մասնաճյուղում ուսումը շարունակելու համար», – նշեց Գ.Ավետիսյանը:

Դեռևս 2011 թվականից մասնաճյուղը քոլեջի հետ ունի պայմանագիր, որը հնարավորություն է տալիս բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին հարցազրույցով ընդունվել մասնաճյուղ և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտությամբ: Մինչ օրս մասնաճյուղում ուսումը շարունակել և շարունակում են տարբեր քոլեջների 27 շրջանավարտներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը Արարատի տարածաշրջանային, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի պետական քոլեջների հետ ևս ունի պայմանագրեր, որոնց շրջանակներում համագործակցում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և վերամշակման աշխատանքներում, ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ցույց է տալիս համապատասխան մեթոդական և մասնագիտական օգնություն (դասախոսությունների, դասալսումների իրականացում, կիսամյակային և պետական որակավորման քննություններին մասնակցություն, մասնաճյուղի գրադարանի ռեսուրսների հասանելիություն և այլն):

Անվճար բաց դասեր բարձր դասարանների աշակերտների համար

Անվճար բաց դասեր բարձր դասարանների աշակերտների համար

2015թ. հուլիսի 27-29-ը ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Ռ.Ռ.Քամալյանը բարձր դասարանների աշակերտների համար կանցկացնի «Հավասարումների համակարգերի լուծում» թեմայով անվճար բաց դասեր:

Դասերը կսկսվեն ժամը 11:00-ին, կտևեն 90 րոպե:

Մասնակցել ցանկացողները մինչև հուլիսի 26-ը կարող են դիմել Ռ.Քամալյանին (էլեկտրոնային հասցե` rrkamalian@yahoo.com, հեռախոս` 055-011-284):

 

Մովսես Խորենացու երկերը համացանցում

Մովսես Խորենացու երկերը համացանցում

«Գրահավաք» բլոգը կազմել է պատմահայր Մովսես Խորենացու գործերի՝ համացանցում առկա թվայնացված և առցանց տարբերակների ցանկը՝ համապատասխան հղումներով: 

Այստեղ կգտնեք ոչ միայն գրաբարյան բնագրերը և դրանց արևելահայերեն թարգմանությունները, այլև Խորենացու գլխավոր երկերի օտարալեզու թարգմանություններ՝ ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն, լատիներեն: Քանի որ «Աշխարհացոյցի» հին հրատարակությունները Խորենացու անունով են, ուստի նորերը, որ հրատարակվել են որպես Անանիա Շիրակացու կամ անանուն հեղինակի գործ, նույնպես ընդգրկված են այս ցուցակում:

Ցանկի վերջում ավելացված են Խորենացու երկերի՝ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի կազմած մատենագիտության երկու հրատարակությունների հղումները: Ցանկը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Մովսէս Խորենացի

◈ Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Ամստերդամ, 1668. տես նաև այստեղ
◈ Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է Աղուէսագիրք, Մարսել, 1683
◈ Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան [Պատմութիւն հայոց], Ամստերդամ, 1695
◈ Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, որ է ԱղուէսագիրքԷջմիածին, 1698
◈ Epitome commentariorum Moysis Armeni, de origine & regibus Armenorum et Parthorumitem series principum Iberiae et Georgiae, cum notis & observationibus Henrici Brenneri, Stockholmiae, 1723 
◈ Mosis Chorenensis Historiae Armeniacae libri III accedit ejusdem Scriptoris Epitome Geographiae / Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն եւ ԱշխարհագրութիւնLondini [=London], 1736 (գրաբար եւ լատիներէն). տես նաև այստեղկամ այստեղ
◈ Ազգաբանութիւն տոհմին Յաբեթեան [Պատմութիւն հայոց], Վէնէտիկ, 1752. տես նաև այստեղ, կամ այստեղ
◈ ԱշխարհացոյցՎենետիկ, 1752
◈ Նախակրթութիւն հռետորական ասացեալ Գիրք պիտոյիցՎենետիկ, 1796. տես նաև այստեղ
◈ Ճառ ներբողական ի Հանդէս երջանիկ կուսանացն սրբոց ՀռիփսիմեանցԿ. Պոլիս, 1817
◈ Պատմութիւն հայոցՎենետիկ, 1827. տես նաև այստեղ, կամ այստեղ
◈ Moïse de Khorene, Histoire d’Arménie. Texte Armenien et trad. francaise par P. E. Le Vaillant de Florival / Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց. Tome IVenise, 1841 (գրաբար և ֆրանսերեն). տես նաև այստեղկամ այստեղ
◈ Moïse de Khorene, Histoire d’Arménie…. Tome III (Troisieme Partie / Հատած երրորդ)Venise, 1841 (գրաբար և ֆրանսերեն). տես նաև այստեղ
◈ Moïse de KhoreneHistoire d’Arménie. Texte Armenien et trad. francaise par P. E. Le Vaillant de Florival / Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց. Tome I, Paris, [1845] (գրաբար և ֆրանսերեն). կամ այստեղ
◈ Moïse de Khorene, Histoire d’Arménie…. Tome III (Troisieme Partie / Հատած երրորդ), Paris, [1845] (գրաբար և ֆրանսերեն). տես նաև այստեղ, կամ այստեղ, կամ այստեղ
◈ Mosè Corenese, Storico Armeno del quinto secolo, versione di Giuseppe Cappelletti, Venezia, 1841 (իտալերեն). տես նաև այստեղ
◈ Storia di Mosè Corenese Versione Italiana Illustrata Dai Monaci Armeni Mechitaristi Ritoccata Quanto Allo Stile Da N. Tommaséo, Venezia, 1841 (իտալերեն ուրիշ թարգմ.)
◈ Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ մատենագրութիւնքՎենետիկ, 1843. տես նաև այստեղ
◈ Storia di Mosè Corenese Versione Italiana Illustrata Dai Monaci Armeni Mechitaristi Ritoccata Quanto Allo Stile Da N. Tommaséo, II ed., Venezia, 1850. տես նաև այստեղկամ այստեղ
◈ Ի մեծի աւուր Տապանակին (Սոփերք հայկականք, ԺԸ), էջ 71-ից, Վենետիկ, 1854
◈ Исторія Арменіи Моисея Хоренскагоперевод Н. Эмина, Москва, 1858. տես նաև այստեղկամ այստեղ
◈ Սրբոյ հօրն մերոյ Մովսէսի Խորենացւոյ մատենագրութիւնքԲ. տպ., Վենետիկ, 1865. տես նաև այստեղ, կամ այստեղ
◈ Des Moses von Chorene Geschichte Gross-Armeniensübersetzt von Dr. M. Lauer. Begensburg, 1869. տես նաև այստեղկամ այստեղ(գերմաներեն)
◈ Армянская географияСанкт петербург, 1877 (էլ. տեքստ)
◈ Géographie de Moïse de Corène d’après Ptolémée / texte armenien, traduit en français par le p. Arsène Soukry, Venise, 1881 (Աշխարհագրութիւնը՝ ֆրանսերեն եւ գրաբար). տես նաև այստեղ, կամ այստեղկամ այստեղ
◈ Исторія Арменіи Моисея Хоренскаго, новый перевод Н. Эмина, посмертное изданіе, Москва, 1893
◈ Josef Marquart, Ērānšahr nach der Geographie des Ps. Moses Xorenac‘imit historisch-kritischen Kommentar und historischen und topographischen Excursen, Berlin, 1901. (Աշխարհագրութիւնը՝ գրաբար եւ գերմաներեն). տես նաև այստեղ, կամ այստեղ
◈ Երանելի մեծի Քերդողահաւրն Մովսէսի Խորենացի, եպիսկոպոսի [թուղթ]Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 21-28
◈ Պատմութիւն հայոցաշխատասիրութեամբ Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, Տփղիս, 1913
◈ Мовсес Хоренаци, История АрменииПеревод с древнеармянского языка, введение и примечания Гагика Саркисяна. Ереван, 1990 (էլ. տեքստ)
◈ Հայոց պատմություն (արևելահայերեն թարգմ.), Երևան, 1997
◈ Աստվածաբանական երկեր (արևելահայերեն թարգմ.), Ս. Էջմիածին, 2007. տես նաև այստեղ
◈ «Աշխարհացոյց» է դարի անանունի. գիտա-քննական բնագիր«Հանդէս ամսօրեայ», 2012 թ., էջ 35-186
◈ Աշխարհացոյց (Անանիա Շիրակացու անուան տակ) (էլ. տեքստ)

*

 

Մատենագիտությունը
Հովհաննիսյան Պետրոս, Մովսես Խորենացու մատենագիտությունը. երկասիրություններ, Երևան, 1991
Հովհաննիսյան ՊետրոսՄովսես Խորենացի. մատենագիտություն, Երևան, 2013

 

Աղբյուրը` armscoop.com