Yerevan State University Ijevan Branch

Ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահների թեկնածուների առաջադրման մրցույթ

Ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահների  թեկնածուների առաջադրման մրցույթ

2015թ. նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 10-ը ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհուրդը հայտարարում է ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահների թեկնածուների առաջադրման մրցույթ:

Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել I-III կուրսերի այն ուսանողները, ովքեր ունեն ուսման բարձր առաջադիմություն, առաջնորդելու և կազմակերպելու ձիրք:

Երևանի պետական համալսարանը հայտարարում է

«Հանրապետության Լավագույն ուսանող-2015»

Երևանի պետական համալսարանը հայտարարում է «Հանրապետության Լավագույն ուսանող-2015» մրցույթի առաջին` ներբուհական փուլի  մեկնարկը:

Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցույթի կանոնակարգում նշված ձեռքբերումները (կանոնակարգը՝ այստեղ):

Մրցույթում սահմանված են երեք հիմնական չափանիշներ՝ առաջադիմությունը (ՄՈԳ), ուսանողի՝ գիտական աշխատանք կատարելու կարողություններն ու հաջողությունները (հաշվի են առնվում նրանց մասնակցությունը գիտական կոնֆերանսներին, սեմինարներին ու տպագրված աշխատանքները) և ակտիվ մասնակցությունը ներբուհական ուսանողական կյանքին: Հաղթող բոլոր ուսանողներն արժանանալու են նաև դրամական պարգևների:

Մրցանակները նախատեսված են ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորողների համար: Մրցույթն անցկացվում է երկու փուլով, առաջինը՝ բուհերում, իսկ երկրորդ՝ հանրապետական փուլն իրականացնելու է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Նշենք, որ մրցույթին մասնակցում են ՀՀ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային բուհերը: 

Մրցույթի չափանիշներին (առաջադիմություն, գիտական աշխատանքներ, հասարակական մասնակցություն և այլն) համապատասխանող ԵՊՀ ուսանողները հրավիրվում են մասնակցելու մրցույթին:

Անհրաժեշտ փաստաթղթերը մինչև 2015 թ.-ի դեկտեմբերի 3-ը՝ ժամը 17:00-ն, պետք է ներկայացնել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, հեռ.՝ (060)71-01-92):

Մրցույթի կարգ՝ https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2013/09/MAR-1005.pdf 

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

2015թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուսանողական գիտական ընկերության ու «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ուսանողների համատեղ ջանքերով:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

«Ջանասիրաբար քայլիր առաջ` հաղթահարելով բոլոր դժվարությունները» կարգախոսը կրող միջոցառմանն ակտիվորեն մասնակցեցին ոչ միայն ուսանողները, այլև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսները, դեկանատի աշխատակիցները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Մասնակիցներն ուսանողներին բաժանեցին թռուցիկ խոսքեր և հոգեբանության խորհրդանիշ «ψ» (փսի) տառը քաղցրավենիքի տեսքով հյուրասիրեցին բոլորին:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Հոգեբանի օրվա կապակցությամբ կազմակերպվել էր նաև ֆլեշմոբ «Նկարիր ψ», որին ակտիվ մասնակցություն ունեցան Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամները և ուսանողները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում