Yerevan State University Ijevan Branch

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

2015թ. մայիսի 29-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Մանե Աբրահամյանը, Շուշան Նիազյանը և Նելլի Սարգսյանը:

Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Զեկուցումները պատրաստելիս ուսանողներին աջակցել էին Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Հովակիմյանը, տ.գ.թ., ասիստենտ Ա.Սիմոնյանը և Ք.Օթարյանը:

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

Ներկայացվեցին օպերացիոն համակարգերի խնդիրներ:

Մանե Աբրահամյանը ներկայացրեց «Պրոցեսների համագործակցությունը» թեմայով զեկուցում` որպես մոդելային օրինակներ ռուսերեն լեզվով ներկայացնելով «Ճաշող փիլիսոփաները» և «Քնած վարսավիրը» խնդիրները:

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

Շուշան Նիազյանը ներկայացրեց «Օպերացիոն համակարգեր» թեմայով զեկուցում` խոսելով նրանց ծագման և կիրառության ոլորտի մասին:

Shushan-Niazyan

Նելլի Սարգսյանը ներկայացրեց «FAT 16 և FAT 32 ֆայլային համակարգերը» թեմայով զեկուցում, որը ներառում էր նաև հոսքերի վերաբերյալ 2 խնդիր` QT-ով ծրագրավորած:

Ուսանողների զեկուցումներից հետո մասնաճյուղի ուսանողական կառույցների համակարգող, Բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտ Սլավիկ Ալավերդյանը ներկայացրեց «Հարթության վրա շարժվող օբյեկտի փնտրումը երաշխավորող ղեկավարման օպտիմալացումը» թեմայով զեկուցում:

Զեկուցումներ կարդացին Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողները

Նա ներկայացրեց փնտրման խնդրի էությունը, խնդրի լուծման ալգորիթմը: Ներկայացված խնդիրը կարող է կիրառություն ունենալ ռոբոտաշինության և տիեզերագնացության ոլորտներում, ինչպես նաև իրավապահ մարմիներում և զինված ուժերում:

Վերջում տեղի ունեցավ բուռն քննարկում. զեկուցողները պատասխանեցին իրենց ուղղված հարցերին: