Ijevan Branch of Yerevan State University

Շախմատի մասնաճյուղային առաջնություն

branch-chess-championship-2015

2015թ. նոյեմբերի 19-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի կունենա շախմատի մասնաճյուղային առաջնություն:

Մասնակցել ցանկացողները մինչև նոյեմբերի 18-ը կարող են դիմել Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Միջազգային ամառային դպրոց շրջանավարտների համար

Միջազգային ամառային դպրոց շրջանավարտների համար

Նոր հետաքրքրաշարժ ծրագիր, որն ուսանողներին հնարավորություն է տալիս Լոնդոնի համալսարանական քոլեջում մասնակցել միջազգային ամառային դպրոցի,  3-6 շաբաթով` ընտրելով 36 տարբեր մոդուլներ ակադեմիական կրեդիտների համար:

Մոդուլները դուրս են բերված տարբեր ակադեմիական բաժիններից և կանցկացվեն 3 շաբաթվա ընթացքում՝ 45 ժամ /ընդհանուր/, երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Մոդուլներն ընդգրկում են դասախոսություններ, սեմինարներ, խմբային աշխատանքներ: 

Մանրամասները  Լոնդոնի համալսարանական քոլեջի կայքեջում՝ http://www.ucl.ac.uk:

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

Ուսանողների միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

2015թ. նոյեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, Իջևանի քաղաքային պատկերասրահում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Ուսանողների միջազգային օրվան:

Բոլորին սիրով հրավիրում ենք: 

Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ

 

2015թ. հոկտեմբերի 29-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Բնական գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ` հետևյալ օրակարգով.

1. Ֆակուլտետի օրինակելի կանոնադրության քննարկում և հաստատում:
Զեկուցող` Մ. Ա. Զաքարյան

2. 2015-16 ուստարվա I կիսամյակի I ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքների ամփոփում:
Զեկուցող` Մ. Ա. Զաքարյան

3. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործման վիճակի քննարկում:
Զեկուցող` Ք. Վ. Օթարյան

4. Այլ հարցեր: