Ijevan Branch of Yerevan State University

Ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն

 

 

2015թ. մարտի 12-ին` ժամը 13:30-ին, Տնտեսագիտության ֆակուլտետի օնլայն լսարանում տեղի կունենա մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություն:

 

Ընտրությանը քվեարկելու իրավունք ունեն միայն ՈՒԳԸ-ի անդամները:

 

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն

 

Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն

2015թ. մարտի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի կունենա Կանանց տոնին նվիրված սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն:

Սպորտլանդիային կարող են մասնակցել ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետների ուսանողուհիներ` մինչև մարտի 4-ը դիմելով Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոն:

Վոլեյբոլի ընկերական հանդիպում

2015թ. փետրվարի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի վոլեյբոլի հավաքական թիմը և մասնաճյուղի աշխատակիցների թիմը կմրցեն Դիլիջանի ավագ դպրոցի աշխատակիցների և վոլեյբոլի հավաքական թիմերի հետ: 

Գիտական զեկուցում կկարդա «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը

2015թ. փետրվարի 27-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում «Էլիպսոիդ, հիպերբոլոիդ» թեմայով գիտական զեկուցում կկարդա «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը:

Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն