Ijevan Branch of Yerevan State University

Միջբուհական գիտաժողով «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» խորագրով

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում 2015 թ. մարտի 12 – 13-ը կազմակերպվում է միջբուհական գիտաժողով «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» խորագրով: 

Մասնակցության հայտերը և հոդվածները համակարգում է ՀՀՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնը:

Լավագույն հոդվածների տպագրումը երաշխավորվում է:

Հարցերի դեպքում զանգահարել`

ՀՀՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնի վարիչ,քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին (091 43 38 27)

ՀՀ ՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնի» ասիստենտ քաղ. գիտ. թեկնածու Ռուբեն Էլամիրյանին (055 77 70 95)

ՀՀ ՊԿԱ մագիստրանտ Անի Բաբայան (091 52 11 77)

Հոդվածների ձևավորմանը ներկայացվող պահանջները ներբեռնել հետևյալ հղումից:

Հոդվածները մինչև սույն թվականի մարտի 1-ը ուղարկել qaxaqagitucyunambion@yahoo.com էլ-հասցեին:

Աղբյուրը`  paara.am

«Լույսի» պրակտիկայի ծրագիր / Luys Internship Program

Հարգելի´ երիտասարդներ,

«Լույս» հիմնադրամը հրավիրում է 17-ից 25 տարեկան երիտասարդների կամավոր աշխատանք կատարելու «Լույս» հիմնադրամի տեղեկատվական կենտրոնում:

«Լույս» հիմնադրամի պրակտիկան կամավորական աշխատանք է, որը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու, բարելավելու դրանք, ձեռք բերելու արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ, ինչպես նաև մուտք է ապահովում «Լույսի» համայնքի մասնագիտական ցանց:

«Լույսն» ապահովում է դինամիկ աշխատանքային միջավայր, ստեղծագործ հայ երիտասարդների հետ շփման հնարավորություն: Պրակտիկանտներն ակտիվորեն ներգավվում են «Լույսի» ամենօրյա աշխատանքներում ու նախագծերում, մասնակցում ընթացիկ սեմինարներին և միջոցառումներին:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտաձևը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014 թ. դեկտեմբերի 10-ը:

Մանրամասն տեղեկությունների համար այցելեք` http://www.luys.am/am/internship.

Լավագույն մաղթանքներով`

Արմեն Ներսեսյան

Պրակտիկանտների համայնքի համակարգող

—————————————————————-

Dear all,

Luys invites Young people between the ages of 17-25 are invited to volunteer at the Luys Foundation Information Desk. The internship duration is 4 months.

The Luys Internship volunteer program is designed for youth. It gives candidates the opportunity to apply their theoretical knowledge into practice, improve their practical skills, gain the necessary knowledge for working in a modern work environment, and access the Luys Community professional network.

Luys provides a dynamic work environment where creative Armenian youth can interact with one another. Interns are actively involved in daily tasks and projects and participate in on-going workshops and events.

To apply, complete the online applicayion in our website.

The application submission deadline is December 10, 2014.

For more details, please visit http://www.luys.am/en/internship

Best regards,

Armen Nersesyan

Internship Community Coordinator

Աղբյուրը` armscoop.com

Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

2014թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 14:00-ին, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի N28 լսարանում տեղի կունենա Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել է Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բան, գիտ. թեկնածու Նունե Դավթյանը:

Սիրով հրավիրում ենք`

«Բոլոր նրանց, ովքեր գիտեն ինչպես ապրել,

Որ սուրբ հողը երբեք չզգա ավելորդի ծանրությունը,

Ովքեր գիտեն դիմակներից ազատվելու խաղավերջը,

Ովքեր 10 տարի, 110 տարի, 1010 տարի,

Դեռ վախենում են բյուրավոր ու բութ հավատացյալից,

Ու քարի լեզվով ասում են. «Այբ, Բեն»,

Այսինքն` «Արեգակ»,

Կամ` «Եղիցի լույս»…

Ովքեր գոչում են`

Աշխարհին, այո՛, մաքրություն է պետք,

Մեր հոգիներին` խոսքը Սևակի»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաժողով

Բանակցության երևանյան կենտրոնը կազմակերպում է համաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում. պատմական արդարության վերականգնման ուղին»
6 դեկտեմբերի 2014թ., ժամը` 09:30 – 14:00
Արմենիա Մարիոթ հյուրանոց, «Արարատ» սրահ
Համաժողովին կմասնակցեն ակադեմիական, ցեղասպանագիտական ոլորտների և ՀՀ դիվանագիտական կորպուսի ակնառու ներկայացուցիչներ, որոնք կկիսվեն իրենց աշխատանքով և տեսակետներով երեք առանցքային հարցերի շուրջ` ճանաչում, հատուցում և իրականացվող դիվանագիտություն:
Համաժողովին մասնակցելու համար խնդում ենք գրանցվել այստեղ։
Տեղերը սահմանափակ են։
Աղբյուրը` armacad.blogspot.com