Ijevan Branch of Yerevan State University

Կրթաթոշակների հնարավորություն Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի ծրագրերի ներքո

Էրազմուս Մունդուսի Գործողություն 2-ի որոշ ծրագրեր բաց են դիմելու համար:

Գործողություն 2-ի ծրագրերը իրենցից ներկայացնում են համագործակցություն եվրոպական և երրորդ երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև և առաջարկում են շարժունության կրթաթոշակներ բոլոր կրթական մակարդակներում (բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, հետդոկտորական մակարդակ, այդ թվում` համալսարանի աշխատակիցների փոխանակում):

Հայաստանի քաղաքացիների մասնակցության համար բաց ծրագրերի ցանկը հետևյալն է`

Ծրագրի անվանումը Ծրագրի վեբկայքը Վերջնաժամկետ

1. ALRAKIS II

www.alrakis2.eu Փակ է դիմումների համար

2. EUROEAST

www.euroeast.polito.it Հունվարի 12, 2015 թ.

3. BACKIS

www.wbackis.univ-montp2.fr/backis-project Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերին

4. IANUS I

www.ianus.uaic.ro Դիմումներ չեն ընդունվի

5. IANUS II

www.ianus.uaic.ro/ianusII Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 3-ից 2015 թ. հունվարի 20-ը

6. MID

www.utu.fi/en/sites/mid/Pages/home.aspx Դեկտեմբերի 2, 2014 թ.

7. WEBB

www.unibo.it/WEBB/default.htm Հունվարի 15, 2014 թ.

8. EMINENCE I

www.mundus.amu.edu.pl/EMINENCE/ Փակ է դիմումների համար

9. EMINENCE II

www.mundus.amu.edu.pl/EMINENCEII/ Փակ է դիմումների համար

10. TEMPO

www.tempo.fa.utl.pt Փակ է դիմումների համար

11. ELECTRA

www.electra-project.eu Փակ է դիմումների համար

12. ACTIVE

www.active.meil.pw.edu.pl Դիմումների ընդունումը կսկսվի 2014 թ. նոյեմբերի 1-ին 

13. EFFORT

www.erasmusmunduseffort.teithe.gr Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 15-ից 2014 թ. դեկտեմբերի 31-ը

14. EMBER

www.ember.us.es Փակ է դիմումների համար

15. HERMES

www.erasmusmundus-hermes.uoa.gr Դեկտեմբերի 5, 2014 թ.

16. HUMERIA

www.humeria.eu Դեկտեմբերի 23, 2014 թ.

17. INFINITY

www.infinity.fa.ulisboa.pt Դիմումների ընդունումը կիրականացվի 2014 թ. նոյեմբերի 20-ից 2015 թ. հունվարի 31-ը

18. MEDEA

www.ema2-medea.com Դեկտեմբերի 15, 2014 թ.

Աղբյուրը` erasmusplus.am

 

Հավելավճար՝ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին

2014թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթ հայտարարելու վերաբերյալ:

Մրցույթի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում» ծախսային ծրագրի ֆինանսական միջոցներից:

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթի արդյունքում` առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտաշխատողների մեկ տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 դրամ հավելավճար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում 2014 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ, ինչպես նաև Հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանի Հանրապետությունում:

Աղբյուրը` www.edu.am

Orange կրթաթոշակ

Orange Հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում Orange-ի գործընկեր համալսարաններում ուսանող, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին բարձրագույն կրթություն ստանալու հարցում՝ վերջիններիս կրթաթոշակներ տրամադրելու միջոցով:

2011 թվականից սկսած՝ Orange Հիմնադրամը տրամադրել է 258 կրթաթոշակ 9 համալսարաններում:

Տրամադրված կրթաթոշակներն ուղղվել են ուսանողների ուսման վարձավճարի մասնակի վճարմանը:

Կրթաթոշակների ծրագրի մեր գործընկեր համալսարաններից 2-ը Երևանում են՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, իսկ 7-ը մարզերում՝ Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի, Վանաձորի և Կապանի մասնաճյուղերը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:

Մեր գործընկեր համալսարանների այն ուսանողները, ովքեր ցանկանում են կրթաթոշակ ստանալ Orange Հիմնադրամից, ուսումնական տարվա սկզբին պետք է դիմեն իրենց համալսարանի վարչական բաժին՝ ներկայացնելով իրենց սոցիալական դժվարին վիճակը հավաստող փաստաթղթեր:

Լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին կտրվի առավելություն:

Orange Հիմնադրամը  հայտարարում է Հայաստանի 10 համալսարաններում 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակների տրամադրման ծրագրի մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր դժվարություններ ունեն հոգալու իրենց ուսման ծախսերը:

Հատուկ ուշադրություն է տրվում նաև մարզերից ժամանած ուսանողներին: Կրթաթոշակը նախատեսված է 2-րդ և ավելի բարձր կուրսերի ուսանողների համար:

Դիմում-հայտի հետ խորհուրդ է տրվում ներկայացնել նաև փաստաթղթեր, որոնք կարտացոլեն ուսանողի կամ վերջինիս ընտանիքի սոցիալական դրությունը:

Դիմում-հայտերը պետք է ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը:

Աղբյուրը` foundation.orangearmenia.am

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Հայտնում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման 2014թ. ընդունելության քննությունների արդյունքներով մրցույթով անցած դիմորդներին, որ 2014-15 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձի մուծման վերջնաժամկետը ս.թ. նոյեմբերի 10-ն է:

Ուսման վարձը պետք է վճարել  «Արդշինինվեստբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝  247610017094:

Վճարել հնարավոր է Հայաստանի տարածքում գործող ցանկացած բանկի միջոցով, սակայն «Արդշինինվեստբանկ»-ի ցանկացած մասնաճյուղում վճարում կատարելիս բանկային ծախսերի գումար չի գանձվում:

Բանկում վճարում կատարելիս պետք է հստակ նշվի ուսանողի անունը, ազգանունը, հայրանունը, ուսուցման համակարգը, մասնագիտությունը և կուրսը:

Բանկում կատարած վճարման անդորրագիրը ներկայացնել Հեռակա ուսուցման բաժին:

 

ԵՊՀ ԻՄ -ի հաշվապահություն