Ijevan Branch of Yerevan State University

Հայոց ցեղասպանության վավերագրերի շուրջ գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ

2014 թ. օգոստոսի 1-ից 2015 թ. փետրվարի 1-ը հայտարարվում է գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների և քանդակի մրցույթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր արխիվներից քաղված 10 վավերապատումների շուրջ:

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող, մինչև 40 տարեկան ստեղծագործողները: Նախագիծը պատրաստ է համագործակցել ավագ սերնդի արվեստագետների հետ` մրցույթից դուրս:

Կարող եք ստեղծագործել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ձեր ազգականի վկայության հիման վրա` մասնակցության հայտի հետ ներկայացնելով այն` ավարտուն շարադրված և ճշգրիտ վավերագրված:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս/թ. սեպտեմբերի 15-ըyearslater100@gmail.com էլեկտրոնային հասցեով /նույն հասցեից դուք կստանաք Ձեր հայտը հաստատող պատասխան/: Հայտերի ամփոփումից հետո` մինչև սթ. հոկտեմբերի 15-ը, պետք է ներկայացվեն թեմատիկ աշխատանքների էսքիզային տարբերակները:

Լավագույն 20 աշխատանքները կներառվեն «Պատասխան` 100 տարի անց» պատկերագրքում, որոնցից 11-ը /յուրաքանչյուր թեմայով մեկական աշխատանք/ կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում` նույնանուն ցուցադրության մեջ: Որոշ հեղինակների հետ անհատական հիմունքներով կկնքվեն պայմանագրեր` նրանց աշխատանքների հանրահռչակման վերաբերյալ:

Մանրամասների համար զանգահարել` 094 801606, 58 08 12 (127):

Աղբյուրը՝ http://kamartert.am

Գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀՌՀ – 2015» մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամը (ՌԴ) հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ – ՀՀՌՀ – 2015» մրցույթ՝ գիտության հետևյալ բնագավառներով. բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական գիտություններ: Մրցույթին մասնակցելու հայտերը պետք է ներկայացվեն և՛ էլեկտրոնային և՛ տպագիր եղանակներով:

Հայտի էլեկտրոնային տարբերակը լրացվում և ներկայացվում է grants.scs.am հասցեում, 2014 թ. օգոստոսի 4-ից մինչև 2014 թ. հոկտեմբերի 14-ը ներառյալ, իսկ տպագիրը Գիտության պետական կոմիտե է ներկայացվում գիտական խմբի ղեկավարի կողմից անձամբ՝ մինչև 2014 թ. հոկտեմբերի 31-ը, աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչությունում՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 210 140 +112, +115 կամ +108:

 

Մրցույթի հրավերի փաթեթ

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե

2014-2015 ուստարվա I կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը հայտարարում է 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի ուսման վարձերի տրամադրման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի բակալավրի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողները, ովքեր իրենց ուսումնառության ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

Ուսանողների ընտրությունն իրականացվում է 2 փուլով.

  1. փաստաթղթերի ընդունում,
  2. բանավոր հարցազրույց:

Մրցույթին մասնակցելու համար ուսանողները հիմնադրամ պետք է ներկայացնեն`

  • առաջադիմության թերթիկ կամ ստուգարքային գրքույկի պատճեն,
  • երաշխավորագիր ֆակուլտետից,
  • անձնագրի և սոցիալական քարտի պատճեն,
  • 2 լուսանկար 3×4 չափի,
  • տեղեկանք ընտանիքի կազմի վերաբերյալ,
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից, եթե չեն աշխատում, ապա տեղեկանք անաշխատունակության վերաբերյալ,
  • սույն թեմաներից որևէ մեկի շուրջ շարադրել թեզեր` (1-3 էջ), որի արդյունքում հաղթողը կորոշվի հարցազրույցի ժամանակ, թեմա` «ՀՀ-ում երիտասարդության ներկայիս սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» կամ «Հայ ժողովրդի դերն ու առաքելությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ» կամ «Ինչպիսի քաղաքակրթական մոդել պետք է ունենա Հայաստանը 21-րդ դարում» (Թեմայի ընտրությունն ըստ նախապատվության):

Նախապատվությունը տրվում է նորարարական և հետազոտական միտք ունեցող ուսանողներին:

Մանրամասների համար դիմել հետևյալ հասցեով`

ք. Երևան, Կորյունի 19ա, 3-րդ հարկ, “Բարեպաշտ սերունդ” հիմնադրամ

Հեռախոս` 52-53-23

Հայտերի ընդունման ժամկետն է՝ 05.09.2014 – 15.09.2014թ

Աղբյուրը` http://www.barepasht.am