Yerevan State University Ijevan Branch

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալների

 2015թ. դեկտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ում կայացած Գիտական խորհրդի ընդլայնված նիստում անբասիր, արդյունավետ աշխատանքի և մասնաճյուղում կրթության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԵՊՀ-ի հուշամեդալով պարգևատրվեցին ՄԿՈԱ բաժնի ավագ մասնագետ, Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վարդիթեր Պողոսյանը:

ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալ տրվեց զոհված ազատամարտիկի այրի, մասնաճյուղի գրադարանի վարիչ, երկարամյա նվիրված աշխատակցուհի Ալվինա Վաղարշակի Առուստամյանին: 

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալների

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալներիՄարիետա Ալբերտի Ճաղարյանը 1992 թվականից աշխատում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ սկզբում որպես Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոս, այնուհետև «Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների» ամբիոնի ասիստենտ: Նա դասավանդում է «ԷՀՄ և ծրագրավորում», «Տվյալների կառույցներ», «Ալգորիթմների տեսություն» դասընթացները:

2009 և 2012 թվականներին իր աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության կողմից արժանացել է պատվոգրերի:

Մ.Ճաղարյանը 2013 թվականից համատեղությամբ աշխատում է նաև մասնաճյուղի մասնագիտական կրթության որակի ապահովման  բաժնում, ակտիվորեն մասնակցում է մասնաճյուղում որակի ապահովման գործընթացների իրականացմանը,  2013-14 թթ. մասնակցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ դասընթացներին և ստացել Որակի ապահովման գործընթացի աջակցի հավաստագիր: Նրա ակտիվ մասնակցությամբ մշակվել և ներդրվել են մի շարք կանոնակարգային փաստաթղթեր, մեթոդական ուղեցույցներ: Նա մշտապես իրականացնում է խորհրդատվություններ մասնագիտությունների կրթական ծրագրերի, դասընթացների փաթեթների (պորտֆոլիոների) կազմման աշխատանքներում:

Որպես ծրագրավորող՝ Մ.Ճաղարյանն իր մեծ ներդրումն ունի ֆակուլտետների դեկանատներում, Անձնակազմի կառավարման բաժնում և մասնաճյուղում իրականացվող հարցումների համար տվյալների հավաքագրման ու մշակման համապատասխան ծրագրային համակարգերի ստեղծման և տեղադրման գործում:

2014թ. նա հրատարակել է «Տվյալների կառույցներ» ուսումնական ձեռնարկը` նախատեսված Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության ուսանողների համար:

 

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալներիՎարդիթեր Գուրգենի Պողոսյանը 2011 թվականից ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչն է: Նա փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ է, Հայաստանի բազմակի չեմպիոն, Սովետական միության (1980թ.), Եվրոպայի չեմպիոն (Գերմանիա, 1980թ.), Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն (Ֆրանսիա, 1981թ.), Համահայկական 5-րդ և 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011 և 2015 թթ.):

1995 թվականից Վ.Պողոսյանն աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆիզիկական դաստիարակություն» ամբիոնում որպես դասախոս, այնուհետև (2010թ.) որպես ասիստենտ, 2011 թվականից՝ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի   վարիչ

Վ.Պողոսյանը` որպես ամբիոնի վարիչ, իրականացնում է աշխատանքային բուռն գործունեություն: 2011-2012 ուստարում նա ԵՊՀ ԻՄ-ում հիմնեց փետրագնդակի խմբակ, որտեղ մարզում և նախապատրաստում է մեր ուսանողներին՝ մասնակցելու տարբեր մրցաշարերի:

2011 թվականից ի վեր մասնաճյուղում անցկացրել է վոլեյբոլի, բասկետբոլի, փետրագնդակի,  բազկամարտի, շախմատի, սեղանի թենիսի և այլ մարզաձևերի բաց և մասնաճյուղային բազմաթիվ առաջնություններ, սպորտլանդիաներ: Վ.Պողոսյանի նախաձեռնությամբ մեր ուսանողները մասնակցել են Երևանում, ՀՀ մարզերում և ԼՂՀում կազմակերպված մարզային փառատոների, առաջնությունների և վերադարձել են հաղթանակներով:

2015թ. օգոստոսի 2-13-ը Երևանում կայացած Համահայկական 6-րդ ամառային խաղերում` «Բադմինթոն» մարզաձևում, նա պատվով ներկայացրեց Իջևան քաղաքը` երկրորդ անգամ նվաճելով Համահայկական խաղերի ոսկե մեդալը:

 

2015-2016 ուստարում մասնաճյուղի մի քանի աշատակիցներ արժանացան մեդալներիԱլվինա Վաղարշակի Առուստամյանը 1978թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

ԵՊՀ ԻՄ-ի հիմնադրումից ի վեր Ալվինա Առուստամյանն ամենայն պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ աշխատում է մասնաճյուղում՝ սկզբում որպես լաբորանտ, 2002 թվականից՝ որպես գրադարանի վարիչ:

Տիկին Ալվինան իր պատրաստակամության, անսահման բարության, առաքինության շնորհիվ մասնաճյուղում վայելում է համընդհանուր սեր և հարգանք՝ թե՛ ուսանողների և թե՛ աշխատակիցների կողմից:

2012թ. իր աշխատանքային պարտականությունները լիարժեք ու բարեխղճորեն կատարելու համար ԵՊՀ ԻՄտնօրենության կողմից արժանացել է պատվոգրի և հուշանվերի:

2015-2016 ուստարում ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ, լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից պարգևատրվեց «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով: