Ijevan Branch of Yerevan State University

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

2015թ. մայիսի 20-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության` 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ ընդլայնված նիստը:

Նիստին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, ՈՒԳԸ-ի անդամներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից:

Սկզբում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Օֆելիա Գրիգորյանը ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ի 19 ֆակուլտետներում իրականացված սոցհարցման արդյունքները:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը նախ հանդես եկավ ընթացիկ կիսամյակի գործունեության վերաբերյալ զեկուցումով, ապա շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրեց կառույցի՝ իր ղեկավարման ամբողջ ժամանակահատվածի (2012-2015 թթ.) գործունեությունը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

Նշված ժամանակահատվածում ԵՊՀ ՈՒԳԸ-ն կազմակերպել է ավելի քան 2000
միջոցառում, ստեղծվել են ՈՒԳԸ-ի և ՈՒԳԸ-ի հրատարակումների կայքերը, հրատարակվել են գիտական հոդվածների 21 ժողովածու և 2 մեթոդական ձեռնարկ:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

ՈՒԳԸ-ի անդամների կողմից Միքայել Մալխասյանին տրվեց շնորհակալագիր:

Ապա պարգևատրվեցին «Գերազանց» և «Գերազանց վերապահումով» գնահատականների արժանացած ստորաբաժանումները և առավել մեծ ակտիվություն ցուցաբերած ուսանողներն ու ասպիրանտները:

Այս անգամ մասնաճյուղի ՈՒԳԸ-ն արժանացել էր «Գերազանց վերապահումով» գնահատականի:
Պարգևը ստացավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Ալբերտ Զուրաբյանը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամ է ճանաչվել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Գոհար Գրիգորյանը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

Պարգևատրվեցին նաև ԵՊՀ ՈՒԳԸ-ի զարգացման գործում զգալի ներդրում ունեցած մի շարք անձինք, այդ թվում` մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախկին նախագահ, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

Այս նիստը ԵՊՀ ՈՒԳԸ-ի 10-րդ և վերջին ընդլայնված նիստն էր, որը վարում էր Միքայել Մալխասյանը:

Նրա պարտականությունների կատարման ժամկետը լրանում է ս.թ. հուլիսի 1-ին, և ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն ՈՒԳԸ-ի նոր նախագահ է ընտրել ԵՊՀ ՈՒԳԸ-ի փոխնախագահ Մհեր Հակոբյանին:

Կայացավ «Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողովը

2015թ. մայիսի 16-ին կայացավ «Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Երկրապահ կամավորականների միության համատեղ ջանքերով:

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԵԿՄ վարչության անդամ, լեգենդար Նազիկ Ամիրյանը, Վարուժան Կարապետյանը` Հերոսը, ով «ՀԱՀԳԲ» («ԱՍԱԼԱ») կազմակերպության եվրոպական կառույցի ռազմական պատասխանատուն էր, ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկն., պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, ԳՊՄԻ-ի պրոռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր Սպարտակ Սողոյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի ներկայացուցիչներ, պետական գերատեսչությունների, գիտակրթական հաստատությունների, քաղաքացիական և հասարակական կառույցների` գիտաժողովի թեմային առնչվող գործունեությամբ զբաղվող մասնագետներ:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը, անգլերենը: Գիտաժողովի նյութերը տպագրվել էին առանձին ժողովածուով:

Գիտաժողովի հանդիսավոր բացումը և լիագումար նիստը տեղի ունեցան սահմանամերձ Վազաշեն համայնքում, որտեղ մասնակիցները նախ ծաղիկներ դրեցին զոհվածների հուշարձանին, ապա տեղի ունեցավ գիտաժողովի բացումը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Վաչիկ Բրուտյանը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

Ողջույնի խոսքեր ասացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Սամուել աբեղա Մխիթարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը, ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյանը, ՀՀ ՊՆ 51191 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Դևրիկյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ՀԳՄ Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ողջունելով բոլոր ներկաներին, գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հրավիրվածներին, ներկայացրեց գիտաժողովի հիմնական նպատակը, այն է` քննարկել ու վերլուծել ՀՀ սահմանամերձ գոտու ազգաբնակչության մանկավարժահոգեբանական հիմնախնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները: Ռազմահայրենասիրական դաստիարակության առումով տնօրենը կարևորեց 2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի հիմնադրումը, ՀՀ կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների և «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ-ի կողմից 2014թ. սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագիրը հիմք ընդունելով` պատանի երկրապահների համար ռազմահայրենասիրական դասընթացներ կազմակերպելը և մարզի արդեն 750 պատանիների սերժանտական կոչումներ հանձնելը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

Նա ընդգծեց գիտաժողովի կարևորությունը. այն կնպաստի մարզում գիտական հիմքերի վրա դնելու ռազմահայրենասիրական դաստիարակությունը, նշեց, որ պատահական չէ ընտրված գիտաժողովի վայրը` սահմանամերձ Վազաշեն համայնքը, քանզի սահմանագոտու խնդիրը հարկ է քննարկել հենց սահմանամերձ համայնքում:

Գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձն ընթերցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ուղերձն ընթերցեց ԵՊՀ բակալավրիատի բաժնի պետ Գուրգեն Հովհաննիսյանը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

Տավուշ աշխարհի մասին գրած իր գողտրիկ ձոնով («Երգաղբյուրդ հա՜ր կարկաչի, ի՛մ Տավուշ») գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ծագումով Աչաջրից աշուղ Աստղանուշը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

Ապա տեղի ունեցավ լիագումար նիստ, որից հետո զեկուցումներով հանդես եկան`

1. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը («Դպրոցականների հայրենասիրական դաստիարակություն իրականացնող ուսուցիչների նախապատրաստման գիտատեսական հիմքերը»),

2. ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը («Ուսանողի մասնագիտական նույնականացման գործընթացում «դեցենտրացիայի» դրսեվորումների առանձնահատկությունները»),

3. ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մանկավարժության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը («Անդրագոգիկ մոդելի հիմնական սկզբունքների կիրառումը զինծառայողների կրթության գործընթացում»),

4. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկն., պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը («ՀՀ զինված ուժերում հոգեբանական ծառայության առանձնահատկությունները և խնդիրները»),

5. ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսումնական մասի պետ, ավագ լեյտենանտ Գ. Մ. Հովհաննիսյանը և ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի արտակարգ իրավիճակների բժշկության և ռազմական թունաբանության ամբիոնի պետ, բան.գիտ. թեկն., դոցենտ, բ/ծ փոխգնդապետ Ա. Ա. Խաչատրյանը («Ռազմահայրենասիրական դաստիարակության և հոգեբանական աշխատանքների բարելավման ուղիները դպրոցներում»),

6. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Վաչիկ Բրուտյանը («Հայրենասիրությունը որպես ազգային գաղափարախոսություն»):

Գիտաժողովը տեղի ունեցավ հինգ աշխատանքային խմբերում`

I. «Ռազմական հոգեբանության և զինվորական մանկավարժության հիմնախնդիրներ»,

II. «ՀՀ սահմանամերձ գոտու դպրոցներում հոգեբանական ծառայության կազմակերպումը: Սահմանամերձ գոտու ազգաբնակչության սոցիալ-վերականգնողական աշխատանքների կազմակերպումը»,

III. «ՀՀ սահմանամերձ գոտու դպրոցներում ներառական կրթության կազմա-կերպումը: Սոցիալ-մանկավարժական աշխատանքերի իրականացումը սահմանամերձ համայնքների դպրոցներում»,

IV. «Սովորողների հայրենասիրական դաստիարակության իրականացման ուղիները»,

V. «Հոգեբանության հիմնախնդիրներ»:

Առաջին աշխատանքային խմբում (նիստի նախագահ` Հրանտ Ավանեսյան) զեկուցումներով հանդես եկան`

1. ԵՊՀ, հոգ. գիտ. թեկն., ասիստենտ Նարինե Հարությունյանը («Հարմարման հոգեբանական նախադրյալները զինվորական ծառայության պայմանններին»),

2. Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, հոգ.գիտ. թեկն. Հայկ Ավագիմյանը («Համախմբվածության սոցիալ-հոգեբանական երևույթի դերը զինվորական ստորաբաժանումների արդյունավետ գործունեության մեջ»),

3. Առողջության և կրթության հայկական կենտրոն, «Ապագա» հոգեբանական ծառայության ղեկավար, հոգ. գիտ. թեկն. Արմեն Բեջանյանը («Զինվորական ստորաբաժանումների հրամանատարների կոնֆլիկտալոգիական կոմպետենտությունը որպես միջանձնային կոնֆլիկտների նվազման պայման»),

4. ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգ. գիտ. թեկն. Գայանե Հարությունյանը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Վանուհի Խաչիկյանը («Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը հայ ադրբեջանական հակամարտության համատեքստում»),

5. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտւտի հասարակագիտական առարկաների և լեզուների ամբիոն ԲՀՊ ցիկլի ավագ դասախոս, փոխգնդապետ Արսեն Նազարյանը և Լուսինե Նազարյանը («Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները»),

6. ՀՀ ոստիկանության կրթահամալիր, հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը («Զինված ուժերի ծառայողների մասնագիտական-հոգեբանական պատրաստականության կառուցվածքի որոշ խնդիրների մասին»),

7. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգ. գիտ. թեկն. Լաուրա Պետրոսյանը («Պետական ծառայողների գործառույթների հոգեբանական ասպեկտները»),

8. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրոս Լիլիթ Բդոյանը («Զինվորական ծառայության հոգեբանական խնդիրները»),

9. ՀՀ ՊԿԱ, Կառավարման հոգեբանության ամբիոն, մագիստրանտ Մանուկ Խաչատրյանը («Վարքի աուտոդեստրուկտիվ ձևերի ընտրության պատճառները ժամկետային զինծառայողների մոտ»),

10. ՀՀ պետական կառավարման ակադեմիա, մագիստրանտ Անուշ Ստեփանյանը («Զինվորական կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների դերը կոնֆլիկտային իրավիճակներում»),

11. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հայցորդ, ՀՀ տարածքային կառավարման և արտ. իրավիճակների նախարարի խորհրդական Սոֆյա Հարությունյանը («Ազգային անվտանգության ապահովման մասնագիտական և տեխնիկական կարողությունների կատարելագործման քաղաքագիտական հիմնախնդիրները»):

Երկրորդ աշխատանքային խմբում (նիստի նախագահ` Եղիշե Սարգսյան) զեկուցումներով հանդես եկան`

1. ՀՀ ՏԿԱԻ նախարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկն., դոցենտ Եղիշե Սարգսյանը («Ուսուցման դերը սթրեսի հաղթահարման գործընթացում (ճգնաժամային կառավարման կենտրոնի կարգավարների վերապատրաստման ծրագրի օրինակով)»),

2. Н. Т. Варданян, Российско-Армянский (Славянский) университет (“Изучение мнений старшеклассников о выборе профессии и профориентации посредством проведения фокус-групп”),

3. ՊՀ «Հոգեբանություն և մանկավարժություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Նարեկ Ստեփանյանը («Արտակարգ իրավիճակներում գտնվող մարդկանց մոտ սթրեսի և կոնֆորմության միջև կապի սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները»),

4. ՀՊՄՀ նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Աննա Սիմոնյանը («Հոգեկանի զարգացման հապաղում ունեցող նախադպրոցականի ճանաչողական հետաքրքությունների զարգացման առանձնահատկությունները»),

5. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Էդիտա Սիմոնյանը («ՀՀ սահմանամերձ գոտու դպրոցների հոգեբանական ծառայության կազմակերպման առանձնահատկությունները»),

6. ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՊՄՀ պրոֆեսոր, մանկ. գիտ. դոկտոր Մնացական Մանուկյանը («Սահմանամերձ գոտու ավագ դպրոցականի մասնագիտական կողմնորոշման հոգեբանամանկավարժական նախադրյալները»),

7. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Վիկտորյա Մելիքսեթյանը («Կենսագործունեության անբարենպաստ պայմաններում նախադպրոցականների հուզական խանգարումների առանձնահատկությունները»),

8. ճԿՊԱ դասախոս Անահիտ Մատինյանը («Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հետսթրեսային սոցիալ-վերականգնողական աշխատանքների կազմակերպումը»),

9. ՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգ.գիտ.թեկն. Գայանե Ղազարյանը, ԵՊՀ Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության ԳՀ լաբորատորիայի գիտաշխատող, ընդհանուր հոգ. ամբիոնի դասախոս Ալինա Գալստյանը և ԵՊՀ Անձի և մասնագիտական գործունեության հոգեբանության ԳՀ լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կենս. գիտ. թեկն. Ելենա Մուրադյանը («Հեքիաթաթերապիան որպես երեխաների մոտ հոգեբանական խնդիրների հաղթահարման արդյունավետ միջոց»),

10. Գորիսի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ Հերմինե Ալավերդյանը և Նելլի Բաղդագյուլյանը («Կրոնի սոցիալականացման մի քանի հարցեր»),

11. ՀՊՄՀ դոցենտ, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության փիլ. գիտ. դոկտոր, Եվրոպայի ասոցացված պրոֆեսոր Արմենուհի Մանուկյանը («Սահմանամերձ գոտու դեռահասների ստախոսության դրդապատ¬ճառների բացահայտման հոգեբանական մեխանիզմները սոցիալ-մանկավարժական գործընթացի առանձնահատկությունները սահմանամերձ համայնքներում»),

12. ՊՄԻ մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Աշխեն Տոնոյանը («Աշակերտների հակահասարակական վարքի կանխարգելման ուղիներն ու միջոցները»):

Երրորդ աշխատանքային խմբում (նիստի նախագահ` Հայկ Պետրոսյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Канд. филолог. наук, доцент Тигран Харатян, ЕГУ Иджеванский филиал, Лиана Арутюнян (“Проблемы преподавания иностранного языка в классах-комплектах в отдаленных селських школах”),

2. Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանը («Ներառական կրթության իրականացման առանձնահատկությունները»),

3. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Արևիկ Խուգեյանը («Ներառական կրթության հիմնախնդիրները նախադպրոցական կրթական հաստատություններում»),

4. «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման ցերեկային կենտրոն, հատուկ մանկավարժ Մելանիյա Բադալյանը («Հուզական այրում» համախտանիշի դրսևորման առանձնահատկությունները ներառական կրթության համակարգում»),

5. Վանաձորի Պետական համալսարան, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Սեդա Բեժանյանը և Վանաձորի Պետական համալսարանի «Կրթության կազմակերպում» մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ասլանյանը («Սոցիալ-մանկավարժական օգնություն աուտիկ երեխաներ դաստիարակող ընտանիքներին»),

6. Анна Овакимян, ЕГУ Иджеванский филиал (“социально-педагогическая адаптация и реабилитация детей находящихся в трудной жизненной ситуации”),

7. ԳՊՄԻ, մանկ.գիտ. թեկն. Լուսիկ Ղուկասյանը և ԳՊՄԻ մանկավարժության և սոց. աշխ. ամբիոնի դասախոս Լուսինե Միքաելյանը (“Ամուսնալուծությունները և դրանց հետևանքով առաջացած սոցիալ մանկավարժական խնդիրները”),

8. ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի գծագրություն և կերպարվեստ բաժնի երկրորդ կուրսի մագիստրանտ Հակոբ Մուրադյանը («Օժտված երեխաների ընդունակությունների բացահայտման խնդիրը համակարգչային անիմացիոն ծրագրերի միջոցով»),

9. Վանաձորի Պետական համալսարան, մանկ. գիտ. թեկն. դոցենտ Սեդա Բեժանյանը («Երեխայի ուսուցման և դաստիարակության հիմնախնդիրն անբարենպաստ ընտանիքում (Վանաձորի ԲՀԿ-ների օրինակով)»),

10. ՀՊՄՀ մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի ասպիրանտ Հայկ Անդրեասյանը («Օտար լեզուների ուսուցչի մեթոդական կոմպետենտությունը»),

11. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Քնարիկ Ասմարյանը («Ընտանեկան խաթարված իրավահարաբերությունները և երեխաները՝ որպես ընտանեկան դժվարությունների կրողներ»),

12. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, մանկավարժության և հոգեբանության ամբիոն, հոգ.գիտ. թեկն. Դիանա Սարգսյանը («Ներառական կրթության կազմակերպման սոցիալ-հոգեբանական դժվարությունները»),

13. ԳՊՄԻ մանկավարժության և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսիկ Ղուկասյանը («Սոցիալ-մանկավարժական գործընթացի առանձնահատկությունները սահմանամերձ համայնքներում»):

Չորրորդ աշխատանքային խմբում (նիստի նախագահ` Սպարտակ Սողոյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ, մանկ. գիտ. թեկն.. դոցենտ Քնարիկ Ասմարյանը և
Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ դասախոս Աննա Սիմոնյանը («Հայրենասիրությունը` որպես բարոյական դաստիարակության նախապայման»)

2. Վանաձորի պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոն, հոգ. գիտ. թեկն., դոցենտ Անահիտ Ղազարոսյանը («Սովորողների հայրենասիրության դաստիարակության ուղիները»),

3. Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ասիստենտ, մանկ., գիտ., թեկն. Լուսինե Մարուքյանը («Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման ուղիները ՊՄՏ ՀԿ նախկին ԴՕՍԱԱՖ-ի շրջանակներում»),

4. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ասիստենտ, բան. գիտ. թեկն., Նունե Դավթյանը («Սովորողների հայրենասիրական դաստիարակության իրականացման ուղիները»),

5. ՀՊՄՀ, մանկ. գիտ. թեկն., դոցենտ Քնարիկ Ասմարյանը և ՀՊՄՀ դասախոս Իրինա Պոնոմարենկոն («Ընտանեկան դաստիարակության ժամանակակից մոտեցումներ»),

6. ԳՊՄԻ, մանկ. գիտ. դոկտոր Սպարտակ Սողոյանը («Սովորողների հայրենասիրական դաստիարակության իրականացման ուղիներն ու մեթոդներն ինֆորմատիկայի դասերին»):

Հինգերորդ աշխատանքային խմբում (նիստի նախագահ` Ռուբեն Աղուզումցյան) զեկուցումներով հանդես եկան`

1. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս Լևոն Սարգսյանը և Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ, հոգ. գիտ. թեկն. Լիլիթ Լաչինյանը («Սեռի նախապատվության հոգեբանական խնդիրը Հայաստանում»),

2. ՎՊՀ հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, հոգ. գիտ. թեկն. Վանանե Միրզոյանը («Ալեքսիթիմիայի ուսումնասիրությունը որպես հոգեբանական երեվույթ, դրա առաջացման պատճառներն ու հետևանքները»),

3. ԵՊՀ ԻՄ-ի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Անուշ Մարտիրոսյանը («Գործազրկության ազդեցությունը երիտասարդների սոցիալ-հոգեբանական զարգացման վրա »),

4. ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգ. գիտ. թեկն. Գայանե Հարությունյանը և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Անի Բարսեղյանը («Հայաստանի իմիջի ձևավորման առանձնահատկությունները»),

5. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Կառավարչական գործու¬նեության հոգեբանություն» գ/հ լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Սոնա Պողոսյանը («Կառավարիչների հուզական ինտելեկտի և հաղորդակցման առանձնահատկությունների փոխհարաբերակցությունը»),

6. Դ. Հ. Ավանեսյանը, ՀՀՊԿԱ («Սպառողական վարքը պայմանավորող հոգեբանական գործոնների վերլուծություն»),

7. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ Նանե Զեյնալյանը
(«Նեյրոմարքեթինգային հնարները որպես սպառողական վարքի վրա ազդեցության միջոց»),

8. ՀՀ ՊԿԱ կառավարման հոգեբանության ամբիոնի մագիստրանտ Անի Աբրահամյանը («Աշխատանքային մոտիվացիայի առանձնահատկությունները Արևմուտքում և Արևելքում»),

9. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրանտ Մարինե Մարգարյանը («Կազմակերպություններում կոնֆլիկտների դրսևորման հոգեբանական առանձնահատկությունները»),

10. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հոգեբանություն (կառավարման հոգեբանություն) մագիստրանտ Շուշան Ղարախանյանը («Ղեկավարի հուզական ինտելեկտի ազգեցությունը կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական մթնոլորտի վրա»),

11. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրոս Նորա Հայրապետյանը («Անձի ինքնագնահատականի ազդեցությունը ղեկավարման ոճի ընտրության վրա»),

12. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրոս Ջուլիետա Գրիգորյանը («Հուզական ինտելեկտի ազդեցությունը ղեկավարի աշխատանքի արդյունավետության վրա»),

13. ՀՀՊԿԱ, Կառավարման հոգեբանության ամբիոնի մագիստրոս Իննա Աբելյանը («Հաջողության հասնելու և անհաջողությունից խուսափելու մոտիվացիաների և անձի կրեատիվության փոխկապվածությունը»),

14. ՀՀ պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ «Կառավարչական գործունեության հոգեբանություն» գ/հ լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Անի Խաչատրյանը («Պետական ծառայողների ընտրության մեթոդաբանության հոգեբանական առանձնահատկությունները»):

Տեղի ունեցավ նաև գիտաժողովի մասնակիցների վկայականների և ՀՀ ԵԿՄ վարչության կողմից տրված «Հայաստանի երկրապահ» հուշամեդալների ու պատվոգրերի հանդիսավոր հանձնումը:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

ԵԿՄ բարձրագույն պարգև տրվեց ՀԳՄ Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանին:

«Սահմանամերձ գոտու ազգաբնակչության հոգեբանամանկավարժական հիմնախնդիրները» թեմայով միջբուհական հանրապետական գիտաժողով

Գիտաժողովի ծրագիրը

Գիտաժողովի  նյութերը 

Գիտաժողովի լուսանկարները

Մայր բուհը 96 տարեկան է

Մասնաճյուղը սիրով շնորհավորում է Մայր բուհի հիմնադրման 96-ամյակը, Ուսանողների և երիտասարդների օրը

1919թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

Stepan_MalkhasyantsՀամալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ. փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:

Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի՝ պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ:

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան:  Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:

Կառավարության 1923թ. հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ՝ Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում:

ysu-1920

Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 206-ը պրոֆեսորներ են, 557-ը` դոցենտներ, 427-ը` ասիստենտներ, 489-ը` դասախոսներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 17 ակադեմիկոսներ և 14 թղթակից անդամներ:

Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար և կիրառական կարևորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով և սարքավորումներով:

2006 թվականից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Aram-Simonyan

2014 թվականին ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում նոր` 8.2-րդ հոդվածով համալրելու մասին օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր:

Հարցը ՀՀ Կառավարության նիստում ներկայացրել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Կարևորելով պետական համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական և գիտական, մշակութային կյանքում, օրենքով ամրագրելով նրա հիմնադրման օրը` որպես ուսանողների` պետականորեն նշվող տոն` ևս մեկ անգամ արժևորվում է Մայր բուհի դերը մեր պետության կրթական, գիտական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

ysu-96-1

Տոնը հնարավորություն է տալիս ուսանողին` ևս մեկ անգամ կարևորելու իր դերն ու ստացած ուսումը, մեծացնելու հանրության լայն շերտերում ուսանողների, երիտասարդների, կրթական հաստատությունների նկատմամբ հետաքրքրությունը` սևեռելով հասարակության ու պետության ուշադրությունն ուսանողի ու նրա խնդիրների վրա:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Մայր բուհի հիմնադրման 96-ամյակը, Ուսանողների և երիտասարդների օրը, մաղթում առաջընթաց բոլոր ձեռնարկումներում, տոկուն կամք, եռանդ ու նպատակասլացություն:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

2015թ. մայիսի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ «Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

Ներկա էին մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում բանախոսեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը, եղան ասմունքի ընմիջարկումներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառումը բացեց Խ.Վարդանյանը` ներկայացնելով նրա վայելած մեծ ժողովրդականությունը, քնարերգության գեղարվեստական արժանիքները, պատմեց իր հուշերը Հ.Շիրազի մասին:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

Ուսանողները հանդես եկան սիրո տարբեր նրբերանգները, մարդկային դրամատիկ ապրումները, հայ ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը խտացնող բանաստեղծություններով ու նրանց հիման վրա գրված երգերով («Գարնանամուտ», «Թագադրում», «Ծիածանների լարերը վրան», «Ես դաշտի տաղավար էի», «Սիրուց անուշ բան չկա», «Միայն սերը», «Երազիս մեջ այրում էիր», «Լիրիկական», «Հայ ժողովրդի երգը», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Իմ սուրբ հայրենիք», «Երբ նայում եմ լեռնապարին», «Արարատ», «Կուզեի նստել մի քարի վրա»…):

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

Միջոցառումն ամփոփեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը` արտահայտելով իր գոհունակությունը` գեղեցիկ միջոցառման կապակցությամբ, ընդգծելով Հովհ. Շիրազի մեծությունը, իր խոսքը եզրափակելով շիրազյան խորունկ բանաստեղծությամբ:

«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես  Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում Պոլետ Կուտանտի այցը մասնաճյուղ

2015թ. մայիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանտի (Ուբուլյանի) հետ հանդիպում, որին ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, Ֆրանսիական համալսարանի հաղորդակցման բաժնի աշխատող Ռուզաննա Փայտյանը, մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Հանդիպման նպատակը ոչ միայն մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի շարք ուսանողների կրթաթոշակներ հանձնելն էր, այլև ցույց տալը, որ Ֆրանկոֆոնիայի շունչն ամենուր է:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում Պոլետ Կուտանտը, ով ծագումով հայ է և ում ծնողները եղել են Օսմանյան ջարդերից մազապուրծ փրկված հայեր, ունեցավ բավականին հագեցած այցելություն: Նա մասնակցեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների կողմից Իջևանի թիվ 1 և 5, Սարիգյուղ և Աչաջուր գյուղերի դպրոցներում անցկացված դասալսումներին, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ  կուրսերի ուսանողների հետ ունեցավ հանդիպում, որի ընթացքում վերջիններս ֆրանսերեն լեզվով ներկայացրին  Տավուշի մարզի վերաբերյալ տարբեր մշակութային կոթողների և հայկական ավանդույթների վերաբերյալ զեկույցներ:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Մայիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Պոլետ Կուտանտը100-ական եվրո կրթաթոշակ հանձնեց մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով և 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանտը և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, իսկ 2014թ.` 13 ուսանողների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ