Ijevan Branch of Yerevan State University

Մրցույթ` գիտական աշխատողների հետևյալ պաշտոնները զբաղեցնելու համար

Երևանի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ / գիտական ստորաբաժանման ղեկավարի, գլխավոր գիտաշխատողի, առաջատար գիտաշխատողի,ավագ գիտաշխատողի, գիտաշխատողի, կրտսեր գիտաշխատողի/ պաշտոնը զբաղեցնելու համար:

 

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Կենսաբանության Գիտահետազոտական ինստիտուտ /տնօրեն/ -1

 

ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Տեսական ֆիզիկայի լաբորատորիա – գիտաշխատող – 1

 

ՈՒԺԵՂ ԴԱՇՏԵՐԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ

գլխավոր գիտաշխատող -1, առաջատար գիտաշխատող – 1,
ավագ գիտաշխատող-4, գիտաշխատող -1,կրտսեր գիտաշխատող -1

ԵՊՀ գիտական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգի 6 -րդկետի համաձայն գլխավոր գիտական աշխատողի /գիտական ստորաբաժանման ղեկավարի / թափուր պաշտոնի կարող են հավակնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսները և թղթակից անդամները, ինչպես նաև գիտության այն դոկտորները, ովքեր ղեկավարել են գիտական ուղղություն կամ ստեղծել են գիտական դպրոց և ունեն ոչ պակաս քան 15 տարվա գիտական աշխատանքի փորձ/ստաժ/։

7–րդ, 8–րդ կետերի համաձայն առաջատար գիտական աշխատողի /գիտական ստորաբաժանման կամ գիտական խմբի ղեկավարի /թափուր պաշտոնի կարող են հավակնել գիտության դոկտորները, ինչպես նաև գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող այն անձիք, ովքեր ունեն տասը տարվա գիտական աշխատանքի փորձ և տվյալ մասնագիտությամբ արժեքավոր գիտական աշխատանքներ:

Ավագ գիտական աշխատողի թափուր պաշտոնի կարող են հավակնել գիտության դոկտորները, ինչպես նաև գիտությունների թեքնածուի աստիճան ունեցող այն անձիք, ովքեր ունեն տասը տարվա գիտական աշխատանքի փորձ: 9–րդ, 10–րդ կետերիհամաձայն:

Գիտական աշխատողի թափուր պաշտոնին կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողները կամ համապատասխան մասնագիտության գծով ասպիրանտուրան ավարտած և հինգ տարվա գիտական աշխատանքի փորձ ունեցող անձիք:

Կրտսեր գիտական աշխատողի թափուր պաշտոնի կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցողները, համապատասխան մասնագիտության գծով դիպլոմավորված մասնագետները, մագիստրոսի աստիճան ունեցողները:

Գլխավոր գիտաշխատողի պաշտոնի հավակնորդները ԵՊՀ Գիտակազմակերպական բաժին (ք. Երևան, ԱլեքՄանուկյան 1, Կենտրոնականմասնաշենք, 618 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. դիմում՝ ԵՊՀ ռեկտորի անունով,

2. կադրերի հաշվառման անհատական թերթիկ,

3. ինքնակենսագրություն,

4. բարձրագույն կրթության վկայականի/դիպլոմի/ , գիտական աստիճանի դիպլոմի և գիտական կոչման վկայականի պատճենները,

5. հրատարակված գիտական աշխատանքների և գյուտերի ցուցակ,

6. գիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր /ըստ ցանկության/,

7. անձնագրի և սոց.քարտի պատճենները:

Փաստաթղթերի ներկայացնելու ժամկետը` մեկ ամիս սույն հայտարարության հրապարակման օրվանից:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ գիտակազմակերպական բաժին:

Հեռ.` 010 – 55-42-82 , 11-87

Աղբյուրը` ysu.am

Կրթական ծրագիր «BUREAU EUROPE CENTRALE ET ORIENTALE AGENCE UNIVERSITAIRE DE LA FRANCOPHONIE»-ից

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն «Bureau Europe centrale et orientale Agence universitaire de la Francophonie»-ը հայտարարում է կրթական ծրագրի մրցույթ բոլոր մասնագիտություններով՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:


Հաղթողները հնարավորություն կունենան 2015 թ-ի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում 1-3 ամիս ուսանել եվրոպական համալսարաններում:

Ֆրանսերենի իմացությունը պարտադիր է:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2015 թ-ի մարտի 2-ը:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել  http://www.auf.org/bureau-europe-centrale-et-orientale/appels-offre-regionales/mobilites-de-stage-professionnel-2015/ կայքէջը:

 

Աղբյուրը` ysu.am

Դեկտեմբերի 3-ի տնօրենության նիստում

2014թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ բոլոր ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը հանձնված են ուսանողներին:

Քննաշրջանի բոլոր գրաֆիկները կազմված և ներկայացված են հաստատման:

Ըստ գրաֆիկների` դեկտեմբերի 8-27-ը անցկացվելու են ընթացիկ քննություններն ու ստուգումները, իսկ դեկտեմբերի 15-27-ը` ստուգարքները:

Հանրագումարային քննությունները սկսվելու են 2015թ. հունվարի 8-ից:

«Անառիկ եզերք իմ, Տավու՛շ» թեմայով շարադրությունների մրցույթ

Հարգելի՛ ուսանողներ,

2014թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2015թ. փետրվարի 15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կազմակերպվում է «Անառիկ եզերք իմ, Տավու՛շ» թեմայով շարադրությունների մրցույթ:

Անհրաժեշտ է մինչև 2015թ. փետրվարի 15-ը աշխատանքները ներկայացնել Հայոց լեզվի և գրականության ամբիոն:

Լավագույն աշխատանքները տնօրենության կողմից կխրախուսվեն:

Միջբուհական գիտաժողով «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» խորագրով

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում 2015 թ. մարտի 12 – 13-ը կազմակերպվում է միջբուհական գիտաժողով «20-րդ դարի ցեղասպանություններ. դատապարտում, ճանաչում և հատուցում» խորագրով: 

Մասնակցության հայտերը և հոդվածները համակարգում է ՀՀՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնը:

Լավագույն հոդվածների տպագրումը երաշխավորվում է:

Հարցերի դեպքում զանգահարել`

ՀՀՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնի վարիչ,քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին (091 43 38 27)

ՀՀ ՊԿԱ «Քաղաքական կառավարման և վերլուծության» ամբիոնի» ասիստենտ քաղ. գիտ. թեկնածու Ռուբեն Էլամիրյանին (055 77 70 95)

ՀՀ ՊԿԱ մագիստրանտ Անի Բաբայան (091 52 11 77)

Հոդվածների ձևավորմանը ներկայացվող պահանջները ներբեռնել հետևյալ հղումից:

Հոդվածները մինչև սույն թվականի մարտի 1-ը ուղարկել qaxaqagitucyunambion@yahoo.com էլ-հասցեին:

Աղբյուրը`  paara.am