Ijevan Branch of Yerevan State University

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

2016թ. հունվարի 12-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց “World Vision Armenia” կազմակերպության, Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրերի ներկայացուցիչների (Անդրե Ուայթ /Անգլիա/, Օլգա Կովտուն /Ռուսաստան/, Նարինե Սիմոնյան /Ալավերդի/, Ինգա Մանուկյան), Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոսպոս Գալստյանի հետ:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Հանդիպման նպատակն էր Տավուշի մարզում տուրիստական ծրագիր իրականացնելու շրջանակներում ծավալել համագործակցություն, ծրագրում ընդգրկել մասնաճյուղի ուսանողներին՝ նպատակ ունենալով նրանցից լավագույններին հետագայում նաև ապահովելու աշխատանքով:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի պատասխանատուները ներկայացրին իրենց ծրագրի էությունը, նպատակը, խնդիրները:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Ծրագիրը հավանության արժանացավ տնօրեն Ս.Առաքելյանի կողմից, ըստ այդմ՝ ուրվագծվեցին համագործակցության եզրերը, նախանշվեցին քայլերը: Նշվեց, որ այդ ծրագրում կարող են ընդգրկվել մասնավորապես Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս», Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «ԱԼԳ» և «ՖԼԳ» մասնագիտությունների, Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողները:

Այնուհետև հանդիպման մասնակիցները ԵՊՀ ԻՄ-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին մասնաճյուղի ֆակուլտետներով:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Հյուրերին հատկապես գրավեցին Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների և շրջանավարտների բազմաժանր (գոբելեն, գեղանկար, վիտրաժային նկարչություն, փայտի գեղարվեստական մշակում, բոլորաքանդակ, բատիկա, ասեղնագործություն և այլն) ստեղծագործությունները:

Տուրիզմի տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում 

Ծրագրի պատասխանատուները մասնաճյուղից հեռացան ջերմ տպավորություններով ու համագործակցության նախագծերով: