Ijevan Branch of Yerevan State University

Գիտական խորհրդի նիստում

2015թ. հուլիսի 10-ին «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ գիտական խորհրդի նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Գիտական խորհրդի նիստում

Գիտխորհրդի նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների զարգացման հեռանկարներին, ՄԿՈԱ բաժնի` 2014-2015 ուստարվա կատարած աշխատանքներին, ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ 2015-2016 ուստարվա ընդունելությանը վերաբերող հարցեր:

Ամփոփվեցին ԵՊՀ ԻՄ-ի` 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանը, ԵՊՀ ԻՄ-ի մագիստրոսի կրթական ծրագրով առկա և բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման 2015թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության գնահատման 2015թ. հարցման և ԵՊՀ ԻՄ-ի դասավանդման որակի ու արդյունավետության վերաբերյալ ուսանողական հարցման` 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի արդյունքները:

Գիտական խորհրդի նիստում

Մասնաճյուղում որակի ներքին ապահովման իմաստով հատկանշական են հաշվետու ուստարում ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված աշխատանքները` ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի անցկացման կարգի մշակում, դասընթացների փաթեթների կառուցվածքային համապատասխանության վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԵՊՀ ԻՄ-ի` 2011-2015 զարգացման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի մասին հաշվետվության պատրաստում, ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի` 2011-14թթ. գործողությունների կատարման ամփոփ զեկույցի նախապատրաստում տպագրության, «ԵՊՀ ԻՄ-ի գործունեությունը 2013-14 ուստարում» հաշվետվության կազմում, հարցումների իրականացման համար համապատասխան կանոնակարգերի, հարցման գործիքի անձնագրերի ստեղծում, իրականացված հարցումների արդյունքների վերլուծություն, ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման կազմակերպական կառուցվածքի սխեմայի վերանայում, ամբիոնների և դեկանատների փաստաթղթերի կանոնակարգված ցանկի, ՄԿՈԱ բաժնի և մասնաճյուղի ենթակառուցվածքների միջև տեղեկատվության փոխանակումը կարգավորող սխեմայի կազմում, ԵՊՀ ԻՄ-ի որակի ներքին ապահովման ձեռնարկի բովանդակության նախնական տարբերակի մշակում, վերապատրաստման դասընթացների իրականացում, 2010-15թթ. գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների /ԳԱՑ/ համալրում և վերլուծություն, մասնաճյուղի տարբեր ստորաբաժանումներում տեղեկատվական համակարգերի անխափան գործունեության վերահսկում, խորհրդատվության տրամադրում, մասնաճյուղի պաշտոնական կայքի կառավարում, բոլոր հարցումների արդյունքների հաշվառման 9 տեղեկատվական համակարգերի՝ բազաների մշակում, մասնաճյուղի տարեկան ինքնավերլուծության զեկույցի համար անհրաժեշտ հիմքերի վերհանում, ուսանողների ինքնուրույն աշխատանքների կազմակերպման կարգի նախնական մշակում:

ԵՊՀ ԻՄ-ի` 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանն ամփոփելով` նշվեց, որ հաշվետու կիսամյակի քննաշրջանն իրականացվել է ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակացույցի համաձայն` մայիսի 25-ից մինչև հունիսի 27-ը: Ուսումնամեթոդական վարչության կողմից իրականացվել է քննաշրջանի վերահսկում, որի ընթացքում խախտումներ չեն նկատվել:

Գիտական խորհրդի նիստում

Նախապես ամբիոնների վարիչների կողմից ստուգվել և ստորագրվել են բոլոր հարցատոմսերը, որոնք վավերացվել են ֆակուլտետների դեկանների կողմից: Քննաշրջանի արդյունքների վերաբերյալ ֆակուլտետները ներկայացրել են հաշվետվություններ:

Ամփոփելով ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցմամբ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները` նշվեց, որ 2014-2015 ուստարում մասնաճյուղն ունեցել է 192 շրջանավարտ, որոնցից 188-ը հեռակա ուսուցմամբ, 4-ը` մագիստրոսական:

Այս տարի մասնաճյուղը առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով շրջանավարտ չի ունեցել:

Ամփոփելով ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածության 2015թ. հարցման արդյունքները` նշվեց, որ մեր շրջանավարտները բավարարված են իրենց ստացած տեսական գիտելիքներից ու մասնագիտական կարողություններից, պրակտիկաների միջոցով գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերումից:

Գիտական խորհրդի նիստում

Շարունակվում է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսերի ուսումնական պրակտիկան

2015թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 13-ը Իջևանի դենդրոպարկի տարածքում անց է կացվում առկա և հեռակա ուսուցման «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսերի ուսումնական պրակտիկան` «Տեղագրություն գեոդեզիայի հիմունքներով» առարկայից:

Ուսումնական պրակտիկան ղեկավարում է Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պավել Ասիլբեկյանը:

Շարունակվում է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսումնական պրակտիկան

Պրակտիկայի հիմնական նպատակը գեոդեզիական գործիքներով աշխատելու հմտությունների ձեռքբերումն է դաշտային պայմաններում:

Այն անց է կացվում բուսաբանական այգու` հատուկ ընտրված տեղամասում` համապատասխան ծրագրով:

Պրակտիկայի ընթացքում ուսանողները հիմնականում կատարում են մենզուլային հանույթ և գծում 1/200 մասշտաբի հատակագիծ:

Շարունակվում է «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսումնական պրակտիկան

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք…

 

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք…

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով և երախտագիտությամբ շնորհավորում է իր հիմնադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն, գիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ:

 

 

«Ստեղծագործ մեր ժողովուրդը պիտի երկներ հոգու, մտքի մի դպրոց` համալսարան: Կար հայրական պատվիրան` եղիցի …. Եվ այն եղավ:  Հպարտ ենք ամենքս, որ մի հյուլեն ենք այդ լուսատուի …. Մեր արգասաբեր հողից հառնող այս դարբնոցում դեռ պիտի արարվեն Հայոց երկնակամարի լուսո բազում աստղեր….»

 

Համլետ Կարայան

 

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

2015թ. հուլիսի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց մասնաճյուղի այն լավագույն շրջանավարտների հետ, ովքեր նախապես գրանցվել էին մասնաճյուղի «Կադրային բանկ»-ում և էլեկտրոնային տարբերակով ուղարկել իրենց ինքնակենսագրությունները:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

Հանդիպումը կայացավ մասնաճյուղի դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը բուհի շրջանավարտներով համալրելու նախաձեռնության շրջանակներում:

«Մեր շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և լիովին արդարացնում են իրենց: Մենք պիտի շարունակենք կիրառել արդեն հաջողված կադրային այդ քաղաքականությունը»- իր խոսքում ընդգծեց Ս.Առաքելյանը:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

Հանդիպման ընթացքում քննարկվեցին շրջանավարտների ստացած կրթությանը (բակալավրական և մագիստրոսական), աշխատանքային փորձին, նրանց կողմից ակնկալվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Շրջանավարտներին նաև առաջարկվեց անդամագրվելու մասնաճյուղին կից ստեղծվող «Շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպությանը:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

 

Քննարկումից հետո որոշվեց, որ նոր ուսումնական տարվանից մի քանի շրջանավարտներ կհրավիրվեն փորձաշրջանով աշխատելու մասնաճյուղում:

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

2015թ. հուլիսի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննություններից վերջինը` ֆրանսերենի քննությունը: 

Քննություններում ցուցաբերված արդյունքներից հայտնի դարձավ մեր լավագույն դիմորդը` ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության դիմորդ Աստղիկ Բագրատի Սարիբեկյանը:

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

Այդ կապակցությամբ Աստղիկի հետ ունեցանք փոքրիկ հարցազրույց` բուհի և մասնագիտության ընտրության շուրջ.

-Ինչպե՞ս եք տեղեկացել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասին:

 -Մասնաճյուղի մասին տեղեկացել եմ ծանոթներիս և բուհի ներկայացուցիչների` մեր դպրոց կատարած այցելության միջոցով:

 

-Մեր բուհն ընտրելիս ի՞նչ չափանիշներ եք հաշվի առել (նրա վարկանիշը, կրթության որակը, վարձավճարը, այլ չափանիշներ):

– Ընտրել եմ   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` հաշվի առնելով նրա տրամադրած կրթության որակը:

 

-Ձեր մասնագիտությունն ընտրելիս ի՞նչ սկզբունք եք հաշվի առել:

-Ես ընտրել եմ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը, քանի որ շատ եմ սիրում այն: Թեև դպրոցում անցել եմ անգլերեն, բայց ֆրանսերենի նկատմամբ սերը, այդ լեզվի հմայքը` նրբությունը, երաժշտականությունը, մղեց ինձ ընտրելու հենց այդ մասնագիտությունը:  

 

-Գո՞հ եք արդյոք ընդունելության քննություններից, դրանց անցկացման գործընթացից:

-Այո՛, ես շատ գոհ եմ ընդունելության քննություններից, դրանք անցկացվեցին թափանցիկ, օբյեկտիվ: Կարծում եմ, որ դիմորդները անկաշկանդ կերպով հանձնեցին քննությունները և ստացան իրենց արժանի գնահատականները:  

 

-Ի՞նչ առաջարկներ ունեք` ընդունելության քննությունների հետ կապված:

-Ես կուզենայի, որ չլինեին շտեմարաններ, քանի որ դրանք, ըստ իս, մեխանիկական վարժեցման վտանգ ունեն իրենց մեջ:

 

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ես ակնկալում եմ, որ կստանամ որակյալ կրթություն, կդառնամ պահանջված մասնագետ, հասարակությանը պիտանի մարդ և կկարողանամ իմ լուման ներդնել մեր երկրի զարգացման գործում:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը