Ijevan Branch of Yerevan State University

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

2014թ. մայիսի 23-ին տեղի ունեցավ «Կիրառական արվեստ» մասնագիտության ամփոփիչ քննությունը: Հանձնաժողովը գլխավորում էր ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, ՀՀ նկարիչների միության անդամ Լեմս Սուրենի Ներսիսյանը:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Քննությանը մասնակցում էին 31 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 6-ը, «լավ»` 12-ը, «բավարար»` 13-ը: Մայիսի 24-ին կայացավ ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 29 շրջանավարտներից 21-ը ստացավ «գերազանց», 8-ը` «լավ»:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մայիսի 25-ին կայացավ մագիստրոսական թեզերի պաշտպանությունը: 9 շրջանավարտներն էլ ստացան «գերազանց»` 20-ական միավոր: «Մագիստրոսական թեզերը,- նշեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը,- էապես տարբերվում էին բակալավրի շրջանավարտների ավարտական աշխատանքներից` և՛ նորույթի, շարադրանքի, և՛ ինքնուրույն, համարձակ մտքերի, ձևակերպումների որակի և՛ ներկայացման առումներով»:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Հանձնաժողովի անդամները հիացմունք արտահայտեցին Սասուն Դանիելյանի (պաննո, «Ժառանգություն», ղեկավար` Դ.Ա.Պողոսյան), Նանե Դանիելյանի (գոբելեն, «Ղողանջ Վերածննդի», ղեկավար` Ռ.Կ.Պողոսյան), Սյուզաննա Խոջյանի (գեղանկար, «Sos», ղեկավար` Գ.Մ.Ջավրուշյան), Անի Մելքումյանի (բատիկա, «Նոկտյուրն աշնանային», ղեկավար` Ռ.Կ.Պողոսյան), Սաթենիկ Չիբուխչյանի (ապակենկար, «Իջևան», ղեկավար` Դ.Լ.Չիբուխչյան), Վարդուհի Վարդանյանի (հարթաքանդակ, «Զվարթնոց», ղեկավար` Ա.Հ.Միրզոյան) աշխատանքները:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննություններըՀանձնաժողովի նախագահ պարոն Ներսիսյանը նշեց, որ ցուցադրվելու դեպքում այդ աշխատանքները կարող են պատիվ բերել ցանկացած պատկերասրահի և թանգարանի:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Մագիստրոսական թեզերի պաշտպանությունն անցավ հաճելի, հետաքրքիր մթնոլորտում և գեղագիտական հաճույք պատճառեց ներկաներին:

Կիրառական արվեստի ֆակուլտետում ավարտվեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները

Ֆակուլտետի ղեկավարությունը և ողջ աշխատակազմը շնորհավորում են մագիստրոսական կրթության իրենց առաջին շրջանավարտներին, մաղթում նրանց արժանավայել կյանք և արժանապատիվ մասնագիտական աշխատանք: