Yerevan State University Ijevan Branch

Դիմորդ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2009/2010 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՂԵՐԻ ԵՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹ-ՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • 010500 Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
  • 020800 Բնապահպանություն և բնօգտագործում
  • 030400 Պատմություն
  • 031000 Հայոց լեզու և գրականություն
  • 031300  Օտար լեզու և գրականություն
  • Ֆրանսերեն լեզու և գրականություն
  • Անգլերեն լեզու և գրականություն
  • 051000  Մանկավարժություն և հոգեբանություն
  • 071100 Կիրառական արվեստ
  • 080100  Տնտեսագիտության տեսություն
  • 100100  Սերվիս

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Սույն Կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետև` Նախարարի) կողմից, ՙԿրթության մասին՚ ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 9-րդ կետի, 15-րդ հոդվածի, 28-րդ հոդվածի 9-րդ կետի, 49-րդ հոդվածի 9-րդ կետի:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստա­տություն­ները (այսուհետև` բուհեր) ընդունելությունը կատարում են ըստ ՀՀ կառա­վարության հաստատած մասնա·իտությունների ցանկի:

2. Պետական բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական (ութերորդ դասարանի հիմքով) կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:

3. Սույն Կանոնների համաձայն` ընդունելությունը բուհերում կատարվում է ան­վճար ուսուցմամբ` ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների (ընդունված տղաները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

– վճարովի ուսուցմամբ` ըստ մասնագիտությունների, ՀՀ Կառավարության սահմանած տեղերի չափաքանակների (ընդունված տղաները օգտվում են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից),

– վճարովի ուսուցմամբ` ըստ մասնագիտությունների բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա ՀՀ կրթության և ·իտության նախարարության կողմից հատկացված տեղերի (ընդունված տղաները չեն օ·տվում «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետի արտոնությունից):

4. Քննությունների կազմակերպման և վերահսկման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և ·իտության նախարարի (այսուհետև` Նախարար) հրամանով ստեղծվում է Հանրապետական ընդունող հանձնաժողով:

5. Հանրապետական ընդունող հանձնաժողովի, բուհերի ընդունող հանձնաժո­ղովների, առարկայական քննական հանձնաժողովների և ընդունելությանն առնչվող մյուս ծառայությունների ·ործառույթներն ու փոխհարաբերությունները սահմանվում են ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոնակար·ով:

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱ­ԿԵՐՊՈՒՄ

6. Հանրակրթական առարկաներից քննություններն անցկացնում են Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված առարկայական հանձնաժողովները` Նախարարի կողմից հաստատված և ՀՀ արդարադատության նախարարությունում պետական ·րանցում ստացած առարկայական ծրա·րերով և ·իտելիքների ·նահատման չափանիշներով:

7. Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնա­·ի­տությունների մասնա·իտական առարկաների քննություններն ու մրցույթը կազմա­կերպվում են համապատասխան բուհերում: Քննություններն անց են կացվում տվյալ բուհի մշակած և Նախարարի հաստատած մասնա·իտական ծրա·րերով և ·նա­հատման չափանիշներով:

8. Ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդները լրացնում են մեկ միասնական դիմում-հայտ, իրենց ընտրությամբ և ցանկացած հաջոր­դա­կանությամբ hայտա·րելով մասնա·իտությունները ըստ ուսուցման անվճար և վճարովի համակար·երի: Համաձայն լրացրած դիմում-հայտի դիմորդը կարող է մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի, մինչև չորս անվճար և մինչև չորս վճարովի, ինչպես նաև մինչև չորս ժամկետային զինվորական ծառա­յությունից առանց տարկետման իրավունքի ուսուցման մասնա·իտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնա·իտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

9.Դիմորդները ընտրած մասնա·իտությունների կրկնվող առարկաների քննութ-յունները հանձնում են միայն մեկ ան·ամ:

10. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում:

ՔՆՆՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

11. Ընդունելության քննությունները ·նահատվում են 20 միավորային համակար·ով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները:

12. Բանավոր քննության ·նահատականը դիմորդին հայտնում են քննության օրը` քննասենյակում, իսկ ·րավոր քննության ·նահատականը` քննության հաջորդ օրը, ոչ ուշ, քան ժամը 1600-ը:

13. Բանավոր քննության ·նահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու առարկայական քննական հանձնաժողովի նախա·ահին` առանց քննասենյակից դուրս ·ալու, իսկ ·րավոր քննության ·նահատականը` այն հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:

14. Բոլոր մասնա·իտությունների համար դիմորդները (հանրակրթական, միջին մասնա·իտական և մասնա·իտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթու-թյան հիմքով) ուսումնական հաստատությունում կամ կենտրոնացված կար·ով) քննություն են հանձնում հայոց լեզվից (·րավոր).

15. Միջնակար· կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում հայոց լեզվից և ·րականությունից ·նահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի (·րավոր) քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (·րավոր), իսկ ռուսաց լեզվից և ·րականությունից ·նահատական չունեցողները` որևէ օտար լեզվից` ·րավոր (ան·լերեն, ֆրանսերեն, ·երմաներեն, իսպաներեն, իտալերեն),

16. Միջնակար· կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում օտար լեզվից ·նահատական չունեցող դիմորդներն այդ լեզվի ·րավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (·րավոր), ընդ որում`

17. Դիմորդը ընդունելության մրցույթին մասնակցում է տվյալ մասնա·իտության համար մրցութային քննություններից հավաքած միավորների ·ումարով:

  • – ընդունելության մրցույթն անցկացվում է առաջին հայտի ·երակայությամբ:
  • – առաջին հայտի մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անց է կացվում ըստ դիմում-հայտում լրացված մասնա­·ի­տությունների հայտերի հերթականությանը համապատասխան,
  • – մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի լրացուցիչ տեղերի մրցույթին` այդ մասին նախապես նշելով դիմում-հայտում: Լրացուցիչ մրցույթով ընդունվածները չեն կարող օ·տվել «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 6-րդ կետով նախատեսված` ուսման տարեկան վարձի փոխհատուցման, իսկ տղաները` նաև «Զինապարտության մասին»ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետով նախատեսված` պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստանալու արտոնություններից:

Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`

  • – բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
  • – դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կար·ի դիպլոմ ստացած դիմորդներին,
  • – բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին,
  • – դպրոցի պետական ավարտական քննություններից առավելա·ույն միջին ·նահատական ունեցող դիմորդներին:

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հաստատում է Հանրա­պետական ընդունող հանձնաժողովը: Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձընվում են բուհերին` հրամանա·րման:

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթները բացի արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնա·իտություններից անց են կացվում կենտրոնացված կար·ով: Դրանց արդյունքները հրապարակվում են մինչև ս/թ օ·ոստոսի 26-ը:

ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում.

  • – անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնա·իտությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի,
  • – անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով,

Քննությունները դրական միավորներով հանձնած դիմորդներից, ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են`

ա) 1-ին ու 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, որոնց համար, բժշկական աշխատանքային փորձաքննական հանձնախմբի եզրակացության համաձայն, տվյալ մասնա·իտությամբ սովորելը հակացուցված չէ,

բ) ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազ·ային անվտան·ության ծառայության տված տեղեկանքների,

Առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաներն ընդհանուր մրցույթով պետական բարձրա·ույն ուսումնական հաստատությունների անվճար համակար· ընդունվում են վճարովի համակար·ի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Քննությունների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` վճարած ·ումարը չի վերադարձվում.

Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

  • – միջնակար· կրթության ատեստատը, միջին մասնա·իտական և մասնա·իտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  • – 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • – փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
  • – անձը հաստատող փաստաթուղթ (անձնա·իր, զինվորական ·րքույկ, ծննդյան վկայական (ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի հետ միասին), փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնա·իր, կացության վկայական),
  • – զինվորական ·րքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  • – սահմանված արտոնություններից օ·տվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու, ծնողական խնամքից զրկվելու մասին),
  • – միջազ·ային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ընթացակար·ի մշակման համար հիմք են ընդունվել ՀՀ «Բարձրա·ույն և հետբուհական մասնա·իտական կրթության մասին» օրենքի հոդված 5-ի 3-րդ, հոդված 6-ի 4-րդ կետերի, հոդված 17-ի 3-րդ կետի 7-րդ ենթակետի և հոդված 26-ի 6-րդ կետի դրույթները, ՀՀ կառավարության 2006թ. օ·ոստոսի 3-ի «ՀՀ բուհերում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կար·ը հաստատելու, ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի թիվ 1986-Ն և 2005թ. սեպտեմբերի 15-ի թիվ 2114-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու»որոշումը,  ՀՀ կրթության և ·իտության նա-խա¬րարի 2006թ. հունիսի 26-ի թիվ 21-03-06/377 հրահան·չական նամակը« ՀՀ կրթության և ·իտության նախարարի 2006թ. հունիսի 26-ի թիվ 21-03-06/362 ·րությունը և Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  ՊՈԱԿ-ի կանոնադրությունը:

2. Սույն ընթացակար·ի դրույթները ·ործողության մեջ են դրվում 2006թ. սեպտեմբերի 01-ից և տարածվում են Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/ բակալավրի կրթական ծրա·րով ուսումնառություն անցնող 1-ին և 2-րդ կուրսերի բոլոր ուսանողների վրա անկախ համապատասխան պայմանա·րի առկայությունից, բացառությամբ նշված կուրսերի առանց տարկետման իրավունքի ուսանողների:

3. Սույն ընթացակար·ի դրույթները չեն տարածվում Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  բակալավրի կրթական ծրա·րերով ուսումնառություն անցնող 2006/2007 ուս. տարվա 3-րդ, 4-րդ և 5-րդ կուրսերի առկա և հեռակա ուսուցման  բոլոր կուրսերի ուսանողների վրա£

II.  ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

5. Ուսանողի ուսման վճարը, ուսումնառության առաջադիմության արդյունքների հիման վրա, ուսանողական նպաստի ձևով լրիվ կամ մասնակիորեն փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/ հատկացված տեղերի ու ֆինանսական միջոցների, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չար·ելված այլ աղբյուրների հաշվին:

Ըստ Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  մասնա·իտությունների, պետության կողմից հատկացված ուսման վճարի լրիվ /100%/ փոխհատուցման ուսանողական նպաստների քանակը անփոփոխ է և տեղափոխվում է կուրսից կուրս:

6. Ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում պետության կողմից տրամադրվում է`

6.1. մեկ ուսումնական տարվա քննությունների և ստու·արքների արդյունքներով առավել բարձր ·նահատականներ ունեցող ուսանողներին` մրցույթային կար·ով:

6.2. օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերում ընդ·րկված անձանց`

6.2.1. առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի.

6.2.2. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կար·ավիճակ ունեցող անձանցª համաձայն« Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասինե ՀՀ օրենքի:

6.2.3. զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին:

6.2.4. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի:

7. Սույն ընթացակար·ի թիվ 6.2.1 և թիվ 6.2.3 ենթակետերում նշված անձանց նպաստները ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ, ձևակերպվում են և տրամադրվում 1-ին կուրսից սկսած մինչև տվյալ կրթական ծրա·րով ուսումնառության ավարտը ներառյալ:

8. Սույն ընթացակար·ի թիվ 6.2.2 և թիվ 6.2.4 ենթակետերում նշված անձանց նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում ձևակերպվում են և տրամադրվում 1-ին կուրսի սկզբում և պարտադիր կար·ով վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

9. Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  բակալավրական կրթական ծրա·րով առաջին կուրս ընդունված ուսանողներին ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կար·ով: Հաջորդ կուրսերում վերոնշյալ ուսանողների ուսանողական նպաստը ձևակերպվում է և տրամադրվում սույն ընթացակար·ի թիվ 6.1 ենթակետում ամրա·րված սկզբունքով:

10. Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/ վճարովի ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին իրականացնում է հետևյալ անձանց ուսման վճարն ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում /մասնակի զեղչերի կիրառմամբ/ սահմանված կար·ով վավերացված համապատասխան փաստաթղթերի ներկայացման պարա·այում.

10.1. սոցիալապես անապահով /ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների/ ուսանողներ.

10.2. միակողմանի ծնողազուրկ /միածնող/ ուսանողներ.

10.3. երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներ.

10.4. վճարովի ուսուցման համակար·ում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներ.

10.5. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներ.

10.6. հեռավոր, լեռնային և սահմանամերձ ·յուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներ.

10.7. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներ.

10.8. ուսանողական նպաստների համակար·ում չընդ·րկված. բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ.

10.9. Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  առնվազն 5 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների երեխաներ:

10.10. Մասնաճյուղի մանդատային հանձնաժողովի ներկայացմամբ և տնօրինության որոշմամբ հաստատված այլ ուսանողներ:

11. Սույն ընթացակար·ի թիվ 10 կետում նշված անձանց ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման չափը ըստ թիվ 10 կետի թիվ 10.1-10.9 ենթակետում նշված տարակար·երի բերվում է հավելված 1-ում:

12. Սույն ընթացակար·ի թիվ 10.6 ենթակետում նշված ·յուղերի ցանկը բերվում է հավելված 2 ում:

13.Սույն ընթացակար·ի թիվ 6.2.1-թիվ 6.2.4 և թիվ 10.1-թիվ 10.9 ենթակետերում ուսանողական նպաստներ հատկացնելու խնդրանքով դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օ·ոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում: Դիմումների տիպարային ձևաթերթերը բերվում են հավելված 3-ում:

Դիմումների քննարկումը կազմակերպվում է սույն ընթացակար·ի թիվ 17 և թիվ 20 կետերում նշված մանդատային հանձնաժողովների միջոցով:

14. Հար·ելի պատճառով /ակադեմիական արձակուրդ/ առողջական վիճակի կամ զինծառայության կապակցությամբ/ ուսումնառությունը ընդհատած ուսանողի համար վերական·նվելիս պահպանվում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

Վերջին հան·ամանքը պարտադիր կար·ով նշվում է ուսումնառության ընդհատումը ձևակերպող հրամանում:

15. Սույն ընթացակար·ի թիվ 10 կետում նշված նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  մանդատային հանձնաժողովը իրավասու է փոփոխել հատկացվող նպաստը£

16. Սույն ընթացակար·ի թիվ 6.1 ենթակետում նշված ուսանողների համար մրցույթը կազմակերպվում է սույն ընթացակար·ի թիվ 13 կետում նշված ժամանակահատվածում, նախորդող ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի քննաշրջանի համար սահմանված ժամանակահատվածում /ակադեմիական պարտքերի մարման շրջանի արդյունքների չընդ·րկմամբ/ քննությունների և ստու·արքների ·նահատականների միջին ցուցանիշի հիման վրա: Միջին ցուցանիշը հաշվարկվում է Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/ ·ործող ·իտելիքների ·նահատման հարյուր միավորանոց սանդղակի կիրառմամբ /հարյուրերորդականի ճշտությամբ` առանց կլորացման/: Հավասար ցուցանիշների դեպքում առավելությունը տրվում է քննություններից առավել բարձր միավորներ ունեցող անձին: Ըստ առաջադիմության միջին ցուցանիշի ձևավորվում է տվյալ կուրսի տվյալ մասնա·իտության ուսանողների ցուցակը /առանց տարկետման իրավունքի ուսանողական համակազմի չընդ·րկմամբ/:

17. Սույն ընթացակար·ի թիվ 16 կետում նշված ցուցակը, դեպարտամենտի վարիչի կողմից ներկայացվում է դեպարտամենտի մանդատային հանձնաժողովի քննարկմանը: Մանդատային հանձնաժողովը ըստ տվյալ կուրսի տվյալ մասնա·իտությանը հատկացված նպաստների թվաքանակի, իրականացնում է մրցույթ և կազմում է նպաստառու ուսանողների ցուցակը, որը պարտադիր վավերացվում է մանդատային հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

18. Սույն ընթացակար·ի թիվ 17 կետում նշված ցուցակի կազմման համար ձևակերպվում է արձանա·րություն /2 օրինակից/, որտեղ պարտադիր կար·ով ·րանցվում են մանդատային հանձնաժողովի անդամների կողմից արտահայտված կարծիքները և հնարավոր վերապահումները: Արձանա·րությունը ստորա·րվում է մանդատային հանձնաժողովի նախա·ահի և քարտուղարի կողմից:

19. Սույն ընթացակար·ի թիվ 18 կետում նշված ցուցակները և արձանա·րությունները համապատասխան դեպարտամենտի վարիչի կողմից ներկայացվում են համալսարանի մանդատային հանձնաժողովի դիտարկմանը և հաստատմանը:

Մասնաճյուղի մանդատային հանձնաժողովի կողմից հաստատված ցուցակները հրամանա·րվում են Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  տնօրենի կողմից և հասցվում ուսանողներին ի ·իտություն հրապարակման ճանապարհով /փակցվում են յուրաքանչյուր դեպարտամենտի հրամանների և հայտարարությունների ցուցատախտակում/: Հրամանում պարտադիր նշվում է նպաստի տրման ժամկետը` տվյալ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հաջորդ տարվա օ·ոստոսի 31-ը: Ցուցակների վերաբերյալ բողոք դիմումները կարող են ներկայացվել մասնաճյուղի մանդատային հանձնաժողովին ցուցակների հրապարակումից հետո` երկօրյա ժամկետում:

20. Սույն ընթացակար·ի թիվ 18 կետում նշված ցուցակներում անճշտություններ, վրիպումներ, սխալներ, ինչպես նաև ցուցակների կազմման ընթացակար·ի այլ խախտումներ հայտնաբերելիս մասնաճյուղի մանդատային հանձնաժողովը իրավասու է տվյալ մասնա·իտության նպաստառուների ցուցակը հետ վերադարձնել տվյալ ֆակուլտետ` նոր մրցույթի կազմակերպման պահանջով:

Անճշտություններ, վրիպումներ, սխալներ և ընթացակար·ային խախտումներ թույլ տված անձինք ենթակա են կար·ապահական տույժերի, որոնք ձևակերպվում են մասնաճյուղի տնօրենի հրամանով:

21. Տնօրենի կողմից նպաստառու ուսանողների ցուցակի հրամանա·րումից հետո հաջորդ 7 օրերի ընթացքում Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/  տնօրենը /ուսումնամեթոդական բաժնի վարիչի պարտադիր նշա·րումից հետո/ բոլոր նպաստառու ուսանողների հետ կնքում է համապատասխան բովանդակության պայմանա·իր մեկ ուսումնական տարվա համար /3 օրինակից/: Պայմանա·րի տիպարային ձևաթերթը /ձև թիվ 1/ բերվում է հավելված 4-ում:

22. Սույն ընթացակար·ի թիվ 6.2.2 և 6.2.4 ենթակետերում նշված անձանց հետ պայմանա·րերը կնքվում են թիվ 21 կետում նշված կար·ով:

23. Սույն ընթացակար·ի թիվ 6.2.1 և 6.2.3 ենթակետերում նշված անձանց հետ թիվ 21 կետում ամրա·րված պայմանա·րերը կնքվում են նույն կար·ով, ընդ որում տվյալ կրթական ծրա·րի` ուսումնառության ողջ ժամկետի համար:

24. Նպաստառու ուսանողների վերաբերյալ բոլոր հրամանների պատճեները /էլեկտրոնային կրիչով/ կից ·րությամբ հղվում են ՀՀ կրթության և ·իտության նախարարություն, որի կողմից էլ իրականացվում է վերահսկողությունը ուսանողական նպաստների հատկացման ·ործընթացի նկատմամբ:

III. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ

25. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական օժանդակություն է ·երազանց և լավ առաջադիմություն ցուցաբերած, հասարակական ակտիվ դիրքորոշում ու պատշաճ վարքա·իծ դրսևորած ուսանողներին` ֆինանսական խրախուսանքի ձևով:

26. Ուսանողների հասարակական ակտիվ դիրքորոշումը բնութա·րվում է ստորև նշվող հետևյալ ցուցանրշներով`

26.1. մասնակցությունը դեպարտամենտի և համալսարանի ուսանողական հասարակական աշխատանքներին,

26.2. զեկուցումներ, ռեֆերատներ հրատարակված աշխատանքներ /·իտական ամսա·րերում և զան·վածային լրատվության միջոցներում/,

26.3. մասնակցությունը միջբուհական, քաղաքային, հանրապետական և միջազ·ային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական ·իտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

26.4. դեպարտամենտի կամ Էլ համալսարանի ղեկավարության մեկան·ամյա կամ բազմակի հանձնարարականների բարեխղճորեն և ժամանակին կատարում, որոնք ունեն համապատասխան ձևակերպում:

27. Ուսանողների պատշաճ վարքա·իծը դրսևորվում Է նրանց կողմից մասնաճյուղի ներքին կանոնների խստիվ պահպանմամբ և նշված կանոնների խախտման առիթով տնօրենի կողմից տրված նկատողության հրամանները կարող են հիմք ծառայել պետական կրթաթոշակ չհատկացնելու համար£

28. Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/ ըստ մասնա·իտությունների պետական կրթաթոշակների թվաքանակը և չափը հաստատում է ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով համալսարանին հատկացված միջոցների սահմաններում:

29. Երևանի  պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/ պետական կրթաթոշակների հատկացման և հրամանա·րման ·ործընթացը կազմակերպվում Է սույն ընթացակար·ի թիվ 17 և թիվ 20 կետերում նշված մանդատային հանձնաժողովների միջոցով և համապատասխան կար·ով:

30. Յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտին սույն ընթացակար·ի թիվ 26.1, 26.2, 26.3, 26.4, 27 ենթակետերում նշված պայմանների պահպանման պարա·այում պետական կրթաթոշակի հատկացումը վերահաստատվում Է: Թվարկված պայմանների չապահովելու դեպքում ուսանողը զրկվում Է պետական կրթաթոշակից:

31. Պետական կրթաթոշակի հատկացումից զրկված ուսանողը կարող Է ընդ·րկվել ուսումնական նպաստառուների համակար·` սույն ընթացակար·ի թիվ 6 կետում ամրա·րված պահանջները բավարարելու դեպքում:

32. Ազատված պետական կրթաթոշակները մրցութային կար·ով հատկացվում են տվյալ մասնա·իտության այլ ուսանողներին:

33. Հար·ելի պատճառով /ակադեմիական արձակուրդ` առողջական վիճակի կամ զինծառայության կապակցությամբ/ ուսումնառությունը ընդհատած ուսանողի համար վերական·նվելիս պահպանվում Է նախկինում ունեցած պետական կրթաթոշակ ստանալու իրավունքը: Վերջին հան·ամանքը պարտադիր կար·ով նշվում Է ուսումնառության ընդհատումը ձևակերպող հրամանում:

34. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի /ԵՊՀ ԻՄ/ իրավասու Է սեփական և ՀՀ օրենսդրությամբ չար·ելված այլ միջոցների հաշվին սահմանել ներբուհական կրթաթոշակներ /այդ թվում նաև անվանական/:

Մասնագիտություններ`

  • 1.Տնտեսա·իտության տեսություն
  • 2.Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա
  • 3.Բնապահպանություն և բնօ·տա·ործում
  • 4.Պատմություն
  • 5.Հայոց լեզու և ·րականություն
  • 6.Մանկավարժություն և հո·եբանություն

Հեռակա ուսուցման ընդունելությունը կատարվում է ՀՀ ԿԳ նախարարի հաստատած պետական բուհերի ընդունելության կանոններին, կանոնակար·ին և ընթացակար·ին համապատասխան:

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը: Քննություններն անց են կացվում 2006թ. հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 20-ը:

Դիմումի հետ ներկայացվում են`

  • – միջնակար· կրթության ատեստատը, միջին մասնա·իտական, մասնա·իտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  • –  6 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • – անձը հաստատող փաստաթուղթ,
  • – զինվորական ·րքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք` ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  • – ՀՀ պետական բուհերի 2006 թ. ընդունելության կանոններով սահմանված արտոնություններից օ·տվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր,
  • – միջազ·ային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոններ) դիպլոմները:

Դիմորդները կարող են պահպանել 2006թ. կենտրոնացված համակար·ով հանձնած քննությունների դրական ·նահատականները` իրենց ցանկությամբ: