Yerevan State University Ijevan Branch

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը ստեղծվել է 2014թ. փետրվարի 19-ին:

Այն մասնաճյուղի ինքնավար ստորաբաժանում է և կոչված է բարձրացնելու ուսանողների, երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին, նպաստելու նրանց հասարակական գործունեության ակտիվացմանը:

Ակումբն ակտիվորեն համագործակցում է ԵԿՄ վարչության, ՀՀ ԶՈՒ ՊՆ տարբեր զորամասերի, ԵՊՀ «Վարդանանք» ակումբի, մարզում առկա հասարակական կազմակերպությունների, դպրոցների, ՀԵՀ-ի Տավուշի մարզային կենտրոնի հետ:

Կազմակերպում է տարբեր միջոցառումներ բուհի, քաղաքի և մարզի մասշտաբով, այցելություններ զորամասեր, ուխտագնացություններ տարբեր պատմամշակութային վայրեր, ակցիաներ, թրեյնինգներ, սեմինարներ, էքսկուրսիաներ և այլն:

Հիմնադրումից սկսած` ակումբը ղեկավարել է Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Վահագն Չոբանյանը (մինչև 09.2014թ.):

2014թ. սեպտեմբերից մինչև 2016թ. ապրիլ ամիսը ակումբը նախագահել է Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Էրիկ Սահակյանը:

2016թ. ապրիլից մինչև 2017թ-ի սեպտեմբեր ամիսը ակումբի նախագահ եղել է ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Լազր Ափինյանը: Սույն թվականի հոկտեմբեր ամսից ակումբը ղեկավարում է տնտեսագիտության տեսություն 2-րդ կուրսի ուսանող Արեն Թամրազյանը:

Aren_Tamrazyan

Նախագահ՝ Արեն Թամրազյան, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ կուրս

Քարտուղար՝ Սևադա Ղազարյան, «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 2-րդ կուրս

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

Համակարգող՝  Լիլիթ Ֆարմազյան, «Անգլերեն լեզու և գրականություն», 3-րդ կուրս

Օգնական՝  Սյուզի Շահնազարյան, «Անգլերեն լեզու և գրականություն», 3-րդ կուրս

Տնտեսագիտության ֆակուլտետ

Համակարգող՝  Սոսե Խաչատրյան, «Տնտեսագիտության տեսություն», 2-րդ կուրս

Օգնական՝  Մարիամ Մելիքսեթյան, «Սերվիս», 2-ին կուրս

Բնական Գիտությունների ֆակուլտետ

Համակարգող՝ Վահագ Իսախանյան, «Ինֆորմատիկա և Կիրառական մաթեմատիկա», 3-րդ կուրս

Օգնական՝ Աշոտ Սարդարյան, «Ինֆորմատիկա և Կիրառական մաթեմատիկա», 2-րդ կուրս

Էլ. Հասցե ՝ tavush.razmakumb@mail.ru

Ֆեյսբուքյան էջ