Ijevan Branch of Yerevan State University

Հեռակա ուսուցման համակարգից առկա ուսուցման համակարգ տեղափոխվելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել:

 Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան

  – Տեղափոխությունները չեն թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում:

Հեռակա ուսուցման համակարգից առկա ուսուցման համակարգ տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են առկա ուսուցման ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում:

Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է մասնաճյուղի տնօրենի անունով: Առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը՝ 20 կրեդիտը, չգերազանցելու դեպքում պատրաստվում է համապատասխան դիմում-փաստաթուղթ ԵՊՀ ռեկտորի անունով:

20 կրեդիտը գերազանցելու դեպքում նրան առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ էլ այլ մասնագիտությամբ սովորելու:

Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի շրջանակներում:

Հեռակա ուսուցման ձևից առկա տեղափոխությունները թույլատրվում են առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի:

___________________________________________________________________