Ijevan Branch of Yerevan State University

Տնօրենը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանողների հետ

2015թ. նոյեմբերի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը հեռակա ուսուցման դասերի մեկնարկի կապակցությամբ հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանողների հետ:

Տնօրենը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանողների հետ

2015-2016 ուսումնական տարում մասնաճյուղն ընդունեց հեռակա ուսուցմամբ 199 առաջին կուրսեցիների: 

Հանդիպմանը ներկա էին Հեռակա ուսուցման բաժնի աշխատակիցները` Մ.Զուրաբյանի գլխավորությամբ, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը, մասնաճյուղի դասախոսներ, ուսանողներ:

Տնօրենը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանողների հետ

Հանդիպման ընթացքում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին և մասնավորապես առաջին կուրսեցիներին շնորհավորեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ, նրանց մաղթեց, որ լինեն ուսումնատենչ, աշխատասեր, նպատակասլաց, դառնան երկրի օրինավոր քաղաքացիներ ու հայրենիքի արժանավոր զավակներ:

Տնօրենն ընդգծեց նաև, որ յուրաքանչյուր բուհի գնահատականը նրա շրջանավարտներն են: Իր 20-ամյա գործունեության ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տվել է շուրջ 4000 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը հաջողությամբ աշխատում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլն:

Տնօրենը հանդիպեց Հեռակա ուսուցման բաժնի ուսանողների հետ

Շուրջ մեկ տասնյակ շրջանավարտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն և աշխատում են մասնաճյուղում:

Նա ուսանողներին ևս մեկ անգամ կոչ արեց ակտիվորեն մասնակցել ուսանողական նախաձեռնություններին, դառնալ համալսարանական միջավայրի լիիրավ ներկայացուցիչներ, հպարտությամբ կրել ԵՊՀ ԻՄ-ի ուսանող լինելու պատիվն ու պատասխանատվությունը: