Yerevan State University Ijevan Branch

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

2015թ. օգոստոսի 2-13-ը Երևանում կայացան Համահայկական 6-րդ ամառային խաղերը, որոնցում ընդգրկված էին աշխարհի 165 երկրների 6350-ից ավելի մեր հայրենակիցներ` 17 թիմային մարզաձևերում (ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, լողափնյա վոլեյբոլ, բազկամարտ, գոլֆ, հանդբոլ, սպորտային պարեր, հրաձգություն, հեծանվասպորտ):

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

Համահայկական 6-րդ խաղերում` «Բադմինթոն» մարզաձևում, Իջևան քաղաքը պատվով ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ, փետրագնդակի միջազգային կարգի սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Սովետական միության (1980թ.), Եվրոպայի չեմպիոն (Գերմանիա, 1980թ.), Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն (Ֆրանսիա, 1981թ.), Համահայկական 5-րդ խաղերի ոսկե մեդալակիր (2011թ.) Վարդիթեր Գուրգենի Պողոսյանը:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

«Բադմինթոն» մարզաձևում մրցապայքարի մեջ էր մտել ընդհանուր թվով 16 զույգ:
Միջազգային կարգի սպորտի վարպետ Վ.Պողոսյանին զուգախաղում ընկերակցեց նրա եղբոր դուստրը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն Լիլիթ Պողոսյանը:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

Հաղթելով 3 զույգի՝ Վարդիթեր և Լիլիթ Պողոսյանները դուրս եկան եզրափակիչ:
2:0 հաշվով առավելության հասնելով Երևան քաղաքը ներկայացնող Մարիետա Միկոյան և Քնարիկ Մարգարյան զույգի նկատմամբ` նրանք գրավեցին առաջին տեղը:

Չեմպիոնները պարգևատրվեցին ոսկե մեդալով և դիպլոմով:

Մեր ամբիոնի վարիչը` Համահայկական 6-րդ խաղերի ոսկե մեդալակիր

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է իր վաստակավոր աշխատակցուհուն` մաղթելով նորանոր հաջողություններ, առավել մեծ բարձունքների նվաճումներ: