Ijevan Branch of Yerevan State University

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

2015թ. նոյեմբերի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուսանողական գիտական ընկերության ու «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ուսանողների համատեղ ջանքերով:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

«Ջանասիրաբար քայլիր առաջ` հաղթահարելով բոլոր դժվարությունները» կարգախոսը կրող միջոցառմանն ակտիվորեն մասնակցեցին ոչ միայն ուսանողները, այլև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դասախոսները, դեկանատի աշխատակիցները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Մասնակիցներն ուսանողներին բաժանեցին թռուցիկ խոսքեր և հոգեբանության խորհրդանիշ «ψ» (փսի) տառը քաղցրավենիքի տեսքով հյուրասիրեցին բոլորին:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Հոգեբանի օրվա կապակցությամբ կազմակերպվել էր նաև ֆլեշմոբ «Նկարիր ψ», որին ակտիվ մասնակցություն ունեցան Կիրառական արվեստի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի անդամները և ուսանողները:

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում

Մասնաճյուղում կայացավ Հոգեբանի օրվան նվիրված միջոցառում